Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ...
Ամենաընթերցված լուրերը
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ... «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվ... «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի... «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Արմեն Ջիգարխանյանի կինը ազատվել է աշխատանքից ... Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ... 4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստ...
Հարցում

Տարվա գլխավոր իրադարձությունը

Տարվա գլխավոր իրադարձությունը իրադարձության բացակայությունն էր: Եթե փիլիսոփայական գիտությունների թեկնածու լինեի կամ Բուդդայի աշակերտներից մեկը, գուցե բացակայության համատեքստի վերաբերյալ ավելի մանրամասն ու համահավաք մի ելույթ պատրաստեի, բայց, ցավոք, մահկանացուներին տրված չեն մտքի այդպիսի խորափոր զեղումներ, նրանք բավարարվում են երեսանց անմեղ ալիքներով: Ուրեմն տարին ամփոփելն ի՞նչ է նշանակում՝ խոսել իրադարձությունների, երեւույթների, դրանց պատճառների ու հետեւանքների մասին: Այսինքն՝ խոսելով նաեւ մտածել, փորձել հասկանալ, եզրահանգումների գալ: Ինքնին խոսելն աստվածահաճո բան է, այն եղել է լինելուց առաջ եւ կլինի լինելուց հետո: Սակայն մեր կյանքի, մեր պետության, մեր հետ եղածի շուրջ ո՞ւմ հետ խոսել: Անցնող տարվա մեջ բոլոր կարեւորագույն դեպքերը մանրամասն քննվել են ուշիմ վերլուծաբանների, մամուլի ներկայացուցիչների, ղեկավար մարմինների, ընդդիմության աշխատարանի եւ այլոց կողմից: Այդ ամենը քննվել է ամենատարբեր մեթոդներով՝ գիտական, հուզական, չարչիական, գավառական եւ պահպանվել համացանցային արխիվներում: Արդարեւ, բոլոր հոդվածները, վերլուծությունները, տոննաներով ստատուսներն ո՞ւմ են ուղղված՝ ՀՀ քաղաքացիների՞ն: Իսկ ովքե՞ր են ՀՀ քաղաքացիները՝ անձնագրեր ունեցողնե՞րը, թե՞ ԴՆԹ-ն բացահայտած զտարյուն հայերը: Տարվա այդ ինքնաթանկարժեքությամբ տվայտվող նեկտարը դեռ չծնված դիակ է, որովհետեւ ծնվում է դատարկության համար ու լցվում դատարկության անվերջանալի տարածության մեջ: 

Այնուամենայնիվ, ձեռնաշարժությունը շարունակվելու է: Հաջորդ տարի եւ դրան հաջորդող տարիներին էլ արտադրվելու են մտքի թեկուզ հանճարեղ, սակայն թափոններ, որոնք անբավարար են թողնելու լրահոսի որկորը, անբավարար են թողնելու արտադրողին ու սպառողին: Մարքսը գրում է. «Իրը կարող է սպառողական արժեք լինել՝ առանց արժեք լինելու։ Այդպես է լինում, երբ նրա օգտակարությունը մարդու համար միջնորդացված է աշխատանքով։ Այսպես են օդը, կուսական հողը, բնական մարգագետինները, վայրի անտառը եւ այլն։ Իրը կարող է լինել օգտակար եւ մարդկային աշխատանքի արդյունք, բայց ապրանք չլինել։ Նա, ով իր աշխատանքի արդյունքով իր սեփական պահանջմունքն է բավարարում, միայն սպառողական արժեք է ստեղծում, բայց ոչ ապրանք»։

Իշխանական, ընդդիմադիր վերլուծաբանները, լրագրողները եւ այլոք, նրանց շաղախած արտադրանքը՝ խոսքը, իմաստից զուրկ է, քանի որ պիտանի չէ: Բարձունքից գլորվող անիվի համար միեւնույն չէ՞, թե տանը կամ խմբագրությունում նստած ինչ ես երկնում, կամ մարդու, որը համակարգչի էկրանի առաջ մի ակնթարթում օդից տեղեկատվություն է հունցում՝ դառնալով օրվա գլխավոր գործող անձը: Հիմա մենք ապրում են աստվածաշնչյան, կարճ նախադասությունների շրջափուլում: Երեք-չորս լակոնիկ տող, մի երգ, մի առակ, եւ ահա մարդկանց ուղղված քո տխմար Բանը պատրաստ է, այն գնում-լցվում է դատարկության մարմնի մեջ, որ, ցավոք, իսկական մարմնից այլեւս քիչ բանով է տարբերվում:

Տարիներով մենք ապրում ենք մի բաղադրության մեջ, որ վաղուց մեռած է, եւ մենք էլ, ո՞վ իմանա, գուցե կնքել ենք մեր մահկանացուն՝ ընկերակցելով նրան, որ հանկարծ մենակ չմնա: Եվ մեկ-մեկ մոռանում ենք, որը մեռելն ապրելու արվեստին լավ է տիրապետում, նույնիսկ գեղեցիկն ընկալելու ազդակներով է օժտված, որ կարող է դրսեւորվել անմոռուկներով, անդուլ, հավերժական անմոռուկներով, բյուր անմոռուկներով… Տեսնես ի՞նչ եղան անմոռուկները, որոնք փակցված էին ազգասեր ու եղեռնասեր մեքենաների ապակիներին, ի՞նչ եղան սգի ու հպարտության պսակներով առլեցուն դպրոցները, ծամոն, գարեջուր, լոտո, պոնչիկ-պեռաշկի վաճառող կրպակները՝ ամբողջովին թաթախված գողտրիկազգիների ընտանիքին պատկանող այդ ծաղկի քնքուշ թերթիկներով:

Վերջապես ո՞ւր մնաց մեր Հայոց մեծ եղեռնը, որի 100-ամյա տոնախմբությունը պարզապես ցնցեց ողջ աշխարհի խիղճը: Մենք ուրախանում էինք, թացված աչքերով հրճվում հռչակավոր The guardian-ի եւ ավելի հռչակավոր The New York Times-ի՝ ցեղասպանությանը նվիրաբերած յուրաքանչյուր նյութի համար: Իսկապես աշխարհը լսեց մեզ, կիսեց մեր ցավն ու մտահոգությունը: Կային մարդիկ, որոնք առաջին անգամ լսեցին Հայաստանի, Հայոց մեծ եղեռնի մասին, եւ դա առաջին հերթին, հիմնովին ու բացառապես Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի սրտառուչ այցի շնորհիվ: Բայց, իսկապես, ո՞ւր մնաց աղետի թեման՝ Սերժ Սարգսյանի կրծքին առայսօր փակցված անմոռուկի հիշողության մե՞ջ: Մեր ներսում երկրորդ ձայնը տխրում է. «Ախր այդքան բարձրագոչ, մեծ պայթյունով սկսել էինք, մի տեսակ ինչո՞ւ թափը կոտրվեց»... Առաջին ձայնը լռում է, չգիտի ինչ պատասխանի:

Անցնող տարվա մեջ էլ ի՞նչ եղավ: Ժողովուրդը Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումներին «այո» ասաց: Ժողովուրդ ասելով՝ նկատի ունեմ Սերժ Սարգսյանի ժողովուրդը, որ նույն ժողովուրդն է (զայրացողներ, քավ լիցի, մի զայրացեք, ժողովրդի հանդեպ որեւէ պահանջմունք, առարկություն չունեմ), «վառե-մարե», «վառե-մարե» բնույթով գյուղապետերի, կրիմինալի, թաղային խուժանի, բակի ստահակի, ապագա հանցավորների ու կաշառակերների սերունդներ կրթող դպրոցների ուսուցչապետերի քանակին հո բազմություն կամ համայնք չե՞ս անվանի: Ուրեմն ժողովուրդը, որին ասում են, թե իբր զոմբիացրել, մոլորեցրել են (սա երեւի վատ գրականության ժանրից է), աշխատել է մեր երիտասարդ պետականության պատմության մեջ ամենահանճարեղ թիմի համար... Հիշեցնեմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահն է Սերժ Սարգսյանը, վարչապետն է Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահն է Գալուստ Սահակյանը: Սրանց մոտ մանր-մունր համարում ունեցող ձկներին ու ձկնկիթին թվարկելու ոչ ժամանակ կա, ոչ տարածություն:

Հին ասացվածքները պնդում են, որ օրերից մի օր քրտնաջան աշխատանքի դիմաց հողեղեն մարդն անպայման ստանում է իրենը: Հայաստանում բացակայության կամ դատարկության լիիրավ անդամ ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ իրենց ընդդիմություն հռչակած ընդդիմությունները, կշարունակեն հանապազօրյա աշխատանքը՝ ընդդիմանալ անօրենությանն ու քաոսին: Կյանքում էլ բացառիկ դեպքեր լինում են, երբ երկու ոտքով գերեզմանափոսի մեջ հայտնված տատիկներն ու պապիկները հանկարծ մի քանի օրով երիտասարդանում են ու, տիեզերքի մեծահոգի պարգեւը թողած, անցյալի ողորմելի պարտքերի համար մինչեւ վերջ, անհետաքրքիր զենք-զինամթերքով սատկացնում իրար:

Վիկտոր Պելեւինի «Չապաեւը եւ դատարկությունը» վեպում բանաստեղծ Պյոտր Դատարկությունն ասում է. «Խեղդվողին փրկելու համար ձեռք մեկնելը բավական չէ, խեղդվողն ինքը պիտի վերաբերմունք ցույց տա»: Մշակույթը, որ պատկերահանում է եւ մարդու, եւ պետության դիմանկարը, իմաստ հաղորդում խեղդվողի ու նրան ձեռք մեկնողի վճռական կամքին, այսօր ջրի դերակատարությունն է վերցրել: Ջուր, որ հոսանքների բացակայության արդյունքում վերածվեց ճահճի, որի վրա տզտզում են մոծակների անթիվ-անհամար հույլերը: Ճահիճը կարող է նաեւ հետաքրքիր լինել, ծնել հետաքրքիր մի մոծակ, որի գլուխը մի քիչ այլաձեւ է, ոտիկները՝ ավելի երանգավոր, եւ տզտզոցն էլ՝ ավելի մեղեդային: Բայց տարածությունը նույն ճահիճն է, որը հազարամյակներ շարունակ այդպիսի հետաքրքիր մոծակների մեղեդային տզտզոցից իր որպիսությունն ու քիմքը բնավ չի փոխել, որի արդյունքում էլ հետաքրքիր այդ մոծակը մինչեւ սատկելը դատապարտված է կրելու զառանցողի ու խեղկատակի խարանը: Մեզ մոտ մշակույթը բացակա է, բայց միջոցառումների շքերթով, ցուցահանդեսներով, շնորհանդեսներով, հարցազրույցներով, կարծիքներով ու մեկնաբանություններով օդի մեջ ցայտում է նրա լինելիության հորթային բառաչը: Եվ սա նույնպես շարունակվելու է մինչեւ բառաչողների մահը եւ հաջորդ սերունդների բառաչը, քանի որ բառաչը նույնպես ավանդույթ է:

Տարվա գլխավոր իրադարձությունը իրադարձության բացակայությունն էր, ինչպես այս հոդվածը, որ ոչ ոքի պետք չէ: Եվ ինչո՞ւ: Որովհետեւ կորցրել է Ինքն Իրեն ճանաչելու հատկությունը: Դա նշանակում է, որ մնացածն արդեն անհետաքրքիր է:

Դիտվել է 398 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan