Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը...
Ամենաընթերցված լուրերը
Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն...
Հարցում

Մի քանի նշանակալի գիրք 2015թ.-ից

Ամփոփելով 2015-ը՝ կարելի է արդեն (իհարկե, ըստ անհատական հայեցակետի) ներկայացնել մի քանի ուշագրավ գիրք, որոնք լույս տեսան անցնող տարվա մեջ:

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատունը, համագործակցելով «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչատան հետ՝ հովանավորությամբ Համազգայինի Կեդրոնական վարչութեան, լույս ընծայեց արձակագիր, բանաստեղծ, գրականագետ Գրիգոր Պըլտեանի «Կրկնագիր մարդը» վեպը, որ «Գիշերադարձ» պատումների շարքի ութերորդ փուլն է, «Տարմ» գրական ուսումնասիրությունների ժողովածուն եւ «Սեմեր» վեպը (որը վերահրատարակություն է): Իր երեք գրքերի հրատարակման առիթով Գրիգոր Պըլտեանի խոսքից. «Գրագէտը կ՛ապրի գիրքին մէջ, այնքան ատեն որ կը գրէ, իսկ երբ աւարտէ ու հրատարակէ զայն, կ՛անդրադառնայ, որ գիրքը իրեն չի պատկանիր, գիրքը զինք դուրս նետած է: Գրագէտը դարձած է սոսկ մնացորդ մը մեծ դէպքէն: Գիրքը հրատարակուելէն ետք ուրիշներ կ՛ապրին գիրքին մէջ: Ընթերցողին է կարգը, թող հրամմէ ու ներս մտնէ… «Մեր», «Իմ» ծննդավայրիս մէջ, ուր միակ տեղը աշխարհի մէջ կրնամ այդպէս վերադառնալ: Այս վերադարձը անհուն շրջադարձի կը նմանի, ոչ թէ անոր համար, որ մեկնումիդ ու վերադարձիդ միջեւ այլափոխուած են, այլ անոր համար, որ ծներ ես քանի մը անգամ` Փարիզ, Պէյրութ, եւ երկրորդ ծնունդով առաջինը միայն կ՛ըլլայ «ինքզինք»»:

Համարյա կես դար անց արդեն իրենց ամբողջական (ոչ գրաքննված) տարբերակներով լույս տեսան Կոստան Զարյանի «Նաւը լերան վրայ» (Երեւան, 2015, «Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո» հրատարակչատուն, աշխատասիրությամբ Երվանդ Տեր-Խաչատրյանի) եւ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» (Երեւան, 2015, «Անտարես» հրատարակչություն, աշխատասիրությամբ Գրիգոր Աճեմյանի) վեպերը:

«Սարգիս Խաչենց - Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի շրջանակներում լույս տեսավ արեւմտահայ արձակագիր, փիլիսոփա Եղիա Տէմիրճիպաշյանի «Անգեղն երգը» բանաստեղծությունների ժողովածուն, աշխատասիրությամբ Սիրանույշ Դվոյանի:
Այս տարի «Մատնագիր» անվանումով գիրք հրատարակեց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, որը գիրքը բնորոշել է որպես կենսագրություն ըստ ենթագիտակցության (Երեւան, «Անտարես», 2015): «Գիտակցությունն իր կենսագրությունն է գրում` վերահսկված, պատճառահետեւանքային հստակ կապերով, հաջորդական` ծնվեց, հաճախեց, ընդունվեց, ծառայեց, ավարտեց... Ենթագիտակցականի կենսագրական գրառումներն այլ են, նույնիսկ մեկնարկն ու ավարտն են անորոշ, ուրիշ պատմություն է, ուրիշ սկզբունքով, ուրիշ առաքելությամբ ու պատվերով գուցե: Այս գիրքը փորձ է պեղելու եւ երեւակելու ենթագիտակցականի կենսագրական գրառումները»:

«Ինքնագիր գրական ակումբի» նախաձեռնությամբ լույս տեսավ ֆրանսիացի մեծանուն արձակագիր, բանաստեղծ Լուի Արագոնի երեւի թե ամենասկանդալային ստեղծագործությունը՝ «Իռենի ճեղքը» (Երեւան, «Ինքնագիր գրական ակումբ», 2015, թարգմանությունը ֆրանսերենից՝ Նազենի Ղարիբյանի): Վեպն առաջին անգամ տպագրվել է 1928 թվականին՝ անստորագիր, այն մեծ աղմուկ է հանում, ոստիկանությունն արգելում է, եւ հրատարակման դեմ դատական գործ է բացվում: Արագոնը, պատասխանատվությունից խուսափելու համար, ստիպված է լինում դատարանում հրաժարվել, որ ինքն է հեղինակը: Վեպի իրական սյուժեն ֆրանսիական երկաթյա մայրիշխանության եւ, ընդհանրապես` կանացի պոտենցիայի հաղթարշավի գիտակցության նկարագրությունն է: Երեք սերունդ` բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով կաթվածահար տղամարդն ականատես է իր ընտանիքի կանանց աստիճանական փչացմանը. աստվածավախ կնոջից մինչեւ կնասեր դուստրը` Վիկտուարը, եւ հեշտամոլ թոռնուհին` Իռենը: Կանայք տիրանում, օգտագործում, շահագործում են շրջապատում գտնվող բոլոր տղամարդկանց: Դիպուկ եւ մարգարեական եզրակացություն` «կանանց հաղթարշավը եւ նրանց հպարտ առողջությունը»:

«Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»՝ Ումբերտո Էկոյի եւ Ժան-Կլոդ Կարիերի զրույցների այս ուշագրավ ժողովածուն (Երեւան, «Անտարես», 2015, թարգմանությունը ֆրանսերենից՝ Սարգիս Դավթյանի) այս տարի իմ կարդացած լավագույն գրքերից էր. երկու խորագիտակ գրասերները համակողմանի վերլուծությունների, դիպուկ, սրամիտ, հաճախ էլ անսպասելի ու պարադոքսալ մեկնաբանությունների միջոցով նորովի են բացահայտում այն ամենը, ինչը որեւէ կերպ առնչվում է գիրք եղելությանը:

20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական կարճ արձակի վարպետներից մեկի՝ Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» («Զանգակ», 2015, թարգմանությունը` Գայանե Գինոյանի) պատմվածքների ժողովածուն արդեն կարելի է հայերեն ընթերցել: «Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր եւ ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը, նախընտրում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում եւ ոչինչ չեն ասում:

Եվ ի՞նչ. «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու համար, թե ինչ է կատարվում իրականում»: Այս տարի «Զանգակ» հրատարակչությամբ լույս տեսավ նաեւ ամերիկացի արձակագիր Հարփըր Լիի, թերեւս, մինչ այս տարի միակը համարվող, ԱՄՆ-ում ամենաընթերցված գործերից մեկը՝ «Ծաղրասարյակ սպանելը» վեպը, թարգմանությունն անգլերենից՝ Արամ Արսենյանի:

Երկու շաբաթ առաջ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանեանի «Պատկեր, պատում, պատմություն» (Երեւան, 2015, «Ակտուալ արվեստ» հրատարակչություն եւ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ) երկհատոր ուսումնասիրության առաջին` «Փիլիսոփայական բարեկամութիւն մը» հատորը, որը ներառում է լուսանկարիչ Կարոլ Ֆեկետեի «Մնացորդաց» շարքի, Մորիս Բլանշոյի եւ Ժորժ Բատայի գրական եւ փիլիսոփայական գործերի ուսումնասիրությունը:

 

Դիտվել է 678 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan