Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հուլիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ Փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատարան... Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային առաջարկ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողը հայտնաբերվե... Արաքսի ափից մինչև Գորայք բոլորն էլ իմ մտերիմն...
Ամենաընթերցված լուրերը
Պարզվել են Երևանում տեղի ունեցած ավազակային հ... Ըստ հաղորդման՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն ան... Վենեսուելայում երկու մարդ է մահացել բախումներ... Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստի ներկաները եւ հա... Ամսական 20-25 հազար էին վճարում Ֆիրդուսում ... Կոս կղզում երկրաշարժը վնասել է միջնադարյան ամ... Ավտոներկրողների գործերը լավ չեն. դիմել են վար... Սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին... Շոգ եղանակից Մեքսիկայում վեց մարդ է մահացել ... ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ... ՆախագԱՆ, որ եկավ․․․ (Քաղաքական հումոր) Կոչ եմ անում շրջափակել դատարանի շենքը եւ ոստի... Մեքսիկայում բախումներ են սկսվել հանցախմբերից ... Ալումյանը միջնորդեց, որ Շիրխանյանը ոտքի չկանգ... Այս վարդավառին ջրվելուց հաստատ ոչ մեկ չի նեղվ... Պատգամավորի եղբորորդին՝ վրաերթի հեղինակ Փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատարան... Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային առաջարկ... Հոգեբանին սպանելու մեջ մեղադրվողը հայտնաբերվե... Արաքսի ափից մինչև Գորայք բոլորն էլ իմ մտերիմն... Նախնական տվյալներով Հունաստանում գրանցված երկ... «Դատապարտյալների հիվանդանոց»-ի աշխատակցուհու ... Կոս կղզու մոտ երկրաշարժի հետեւանքով տուժածներ... Կառավարությունը հոգնել է, բայց առաջիկա ծրագրե... Հրաչյա Հարությունյանը բուժզննում կանցնի, որից... Հոգեբանին սպանողին չեն գտնում Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գն... Վենեսուելայում հրդեհել են Բնակարանային ապահով... Փոփոխություններ անձնագիրը սեղմ ժամկետում ստան... Մոսկվայում հնարավոր են անձրեւներ, ամպրոպ եւ ո... Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան «Ժողովուրդ». Արատավոր ավանդույթները շարունակվ... «Հրապարակ». ՀՀՇ-ից անունն է միայն մնացել «Ժողովուրդ». Բժիշկների վերահսկողության տակ չգ... Հաղթանակ Մխիթարյանի օգնությամբ «Հրապարակ». «Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ... «Ժողովուրդ». Արցախում նամանավանդ պետք է միանձ... Ամբոխահաճո ելույթներ «Ժողովուրդ». Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եր... «Հրապարակ». Բանդուրյանների բիզնեսը շարունակու... «Հրապարակ». Նոր պաշտոնի մասին լուրերը հիմնազո... «Հրապարակ». Դատական համակարգում ընկճախտ է սկս... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հուլիսի 21-ի համար Ինքնասպանություն է գործել Linkin Park խմբի մե... Պուտինը՝ Time-ի շապիկին Իսրայելի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են... Ընթրիքի ժամանակ Թրամփը Պուտինի հետ ժեստերի լե... Լիբանանի Բիքֆայայի Մխիթարյան վանքում կյանքից ... Վալենսիայում ՌԴ քաղաքացու են սպանել
Հարցում

Անսպասելի քամին անսպասելի օգնություն բերեց

Օրեր առաջ հանրապետությունում մոլեգնած փոթորիկը բարեբախտաբար մարդկային զոհեր չբերեց, սական հսկայական նյութական վնաս պատճառեց: Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հատկապես լրջորեն վնասվել էր բնակելի ֆոնդը: Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հավաստմամբ միայն 52 բազմաբնակարան շենքի տանիք ու լուսամուտներ են վնասվել՝ չհաշված մասնավոր բնակարանային ֆոնդը, որ սոցիալական անապահով իրավիճակում առավել խոցելի էր և տասնամյակներ շարունակ չէր վերանորոգվել: Բարեբախտաբար ժամանակին կազմվել էր համապատասխան հանձնաժողով և արագ գույքագրվել ու հաշվառվել է համայնքին պատճառված վնասի չափը:

Քաղաքապետի խոսքով՝ միայն 4000 քառ. մետր տանիք է ավիրվել, իսկ վերահաս անձրևների վտանգը ստիպում է առաջնահերթորեն հենց դրանց վերանորոգումն ավարտել:

Աղետի հետևանքները վերացնելու համար, բացի կառավարության օժանդակությունից Ալավերդին նաև մասնավոր օժանդակություն է ստացել:

Կարեն Փարեմուզյանը առանձնահատուկ նշում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, որ առաջարկել է ոչ միայն նյութական, այլև մասնագիտական օժանդակություն: Ըստ քաղաքապետի, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն աղետի հենց հաջորդ օրն անձամբ եկել է Ալավերդի՝ տեղում ծանոթանալու փոթորկի պատճառած վնասներին և քաղաքային իշխանությունների հետ անձամբ քննարկել օժանդակության ձևերն ու ծավալները:

Այսօրվա դրությամբ Ընկերությունը քաղաքային իշխանություններին տրամադրել է մոտ 680 քառ. մետր (340 հատ) ասբեստե և 500 քառ. մետր թիթեղյա շիֆեր:
Բացի դրանից, ընկերության Սանահին կայարանի և երկաթուղային դեպոյի աշխատակիցները ավելի քան մեկ շաբաթ կամավոր օգնել են աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:

Նրանց ուժերով կտրվել ու տեղափոխվել է 23 շրջված ծառ, ևս 9 ծառ, որոնք վտանգ են ներկայացնում քաղաքի ենթակառուցվածքներին և բնակչությանը, կհեռացվեն օրերս:
Երկաթուղայինների օժանդակությունից առանձնապես շոյված են քաղաքացիները, որոնք ամեն տեղից օգնության ակնկալիք ունեին, բացի երկաթուղուց: Սակայն օրհասական պահերին օգնությունը գալիս է անակնկալ:

«Երբ փոթորիկն անցավ, ամեն մեկը մտածում էր իր կրած վնասների հետևանքների վերացման մասին: Արդեն պատրաստվում էինք ցելոֆան ու շիֆերներ ճարել, որ արագ տանիքները ծածկենք, թե չէ անձրևները կարող էին բազմապատկել վնասը: Բայց հենց հաջորդ օրն իմացանք, որ երկաթուղին օգնություն է բերել: Այդ մի հոգսից ազատվեցինք»,- պատմում է Ալավերդու բնակիչ Գևորգ Իսլամիդիսը:

Քաղաքի թ. 3 մանկապարտեզի տնօրեն Անուշ Թամազյանը հիշում է, որ փոթորկի պահին մանկապարտեզում 26 երեխա կար, որոնց ծնողները ամեն րոպե անհանգստացած զանգահարում էին: Տնоրենի որոշմամբ երեխաները մնացին մանկապարտեզում այնքան ժամանակ, քանի դեռ արհավիրքը չէր դադարել, քանի որ ամենաապահով տեղն այդ պահին դա էր:

Ցավոք տուժել է նաև մանկապարտեզի շենքը, որի տանիքի համար նույնպես երկաթուղին է շինանյութ տրամադրել:

Մեզ հետ զրույցի ժամանակ Անուշ Թամազյանը մի տեսակ ամոթխածությամբ հույս հայտնեց, որ երկաթուղին չի բավարարվի միայն տանիքի մասնակի նորոգմամբ: Եթե այն ամբողջությամբ նորոգվի, ապա հնարավոր է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնապատկել: Չէ՞ որ այդ մանկապարտեզից օգտվում են հիմնականում երկաթուղայինների ընտանիքները:

Քաղաքապետը հատուկ կարևորում է երկաթուղու աջակցությունը, քանի որ մինչ այժմ քաղաքային իշխանությունների և երկաթուղու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չի եղել, այն դեպքում, երբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը Ալավերդում հսկայական տնտեսություն և ենթակառուցվածքներ ունի:
Մինչ այժմ միայն որոշակի մշակութային համատեղ ծրագրեր են իրականացվել, սակայն երկաթուղու նոր գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ արդեն պայմանավորվածություն կա ընկերության արտադրական հզորություններն օգտագործել նաև քաղաքի կարիքների համար:

Կարեն Փարեմուզյանի խոսքով նախատեսվում է երկաթուղայինների հետ միասին բարեկարգել բակային խաղահրապարակները, քաղաքի արտաքին ձևավորման, նստարանների պատրաստման և մանկական կարուսելների տեղադրման աշխատանքներ սկսել:

Քաղաքապետը հույս ունի, որ շուտով կվերականգնվի նաև տուրիստական գնացքը, որ տարիներ առաջ մայրաքաղաքից մեծ թվով զբոսաշրջիկներ էր բերում Ալավերդի:
Քաղաքի բնակիչներն ու ղեկավարությունը հիմա համոզված են, որ երկաթուղին ամենադժվար պահերին իրենց կողքին է, իսկ այդ դեպքում ոչ մի աղետ ու արհավիրք սարսափելի չէ:

Ոչ ոք ապահովագրված չէ տարերային աղետներից: Միաժամանակ, քչերն են ի զորու աղետի հետևանքները վերացնել միայն սեփական ուժերով: Ալավերդու օրինակը հույս է ներշնչում, որ տարատեսակ աղետների հետևանքների վերացման գործում իրենց օգնությունը, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի օրինակով, կբերեն նաև այլ ընկերություններ՝ հայկական, թե օտարերկրյա:

Բարեգործությունը յուրահատուկ է միայն ուժեղներին:

Էդուարդ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Դիտվել է 351 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan