Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (նկարներ) Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ... Արմեն Ջիգարխանյանի «ընտանեկան լվացքը» շարունա... Ուսանողները ԿԳՆ-ի դիմաց սպասում են նախարարին,... ԵՄ-ն բացել է իր խաղաքարտերը․ ՀԿ-ներն առաջարկո... Քիրկուկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանու... Տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, կանայք ... Ներսես Պողոսյանին իր կամքին հակառակ են բերել ... Իրադրությունը Իրաքյան Քուրդիստանում չի կարող ... Կարդա եւ ծանիր զքեզ Նոր էլեկտրագնացքը շահագործվելու է Գյումրի-Երև... Ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քննված ք... ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների պայքարը՝ Անիում.... Նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանի... Հնդկաստանում փլվել է ավտոբուսի կայանատեղին, կ... Խոշոր վթար Զովունիում, շրջվել է էլեկտրասյունը... ՊՆ-ի «ճաշն ուտել» չեն պատրաստվում Ամփոփվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահ... Ասաց, որ քեզ չեմ վստահում, դու իմ թիմից չես․ ... Ռամը՝ մեզ օգնական
Հարցում

Մասացուգու Օնո կամ «փոքր հայրենիքի» զավակը

Վաղուց նրան կարծես տեսել եմ Յասունարի Կավաբատայի վեպերից մեկի՝ թեյի ծիսակարգի մի դրվագում՝ նույն կլոր, արծաթագույն շրջանակով ակնոցը, ցից-ցից մազերը, մարմնի ու հոգու առաքինությունը, ժպիտը, որ նման է բաժակի տակ քնած թեյախոտի:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջարկությամբ հանդիպել եմ մեծանուն արձակագիր Ռյունոսկե Ակուտագավայի անվան ամենամյա մրցանակի վերջին դափնեկրին՝ Մասացուգու Օնոյին: 

Օնոն ծնվել է 1970 թվականին, Կյուսյու կղզու Օիտա նահանգի հարավային ափամերձ գոտում գտնվող գյուղակներից մեկում, որ, իր բնորոշմամբ, «փոքր հայրենիք» է, պատմությունների, լեգենդների, մարդկային ճակատագրերի եփուկը, որից սկիզբ են առնում իր վեպերն ու պատմվածքները: Ավարտելով Տոկիոյի համալսարանը, Օնոն դոկտորի աստիճան է ստացել Փարիզում՝ ուսումնասիրելով ֆրանսիական գրականություն, որ ճապոնացի գրողների համար կարծես ավանդույթ է դարձել: Ճապոնական արձակի 20-րդ դարի երկրորդ կեսի երկու երեւելի դեմքերից Յուկիո Միսիման, Կենձաբուրո Օէն եւս տարված էին ֆրանսիական գրականությամբ` Միսիման եւ Կամյուն մեծ համակրանք ունեին միմյանց հանդեպ, իսկ Օէի համար Ժան-Պոլ Սարտրը թերեւս այն բացառիկ մտածողն էր, որ խոր ազդեցություն թողեց իր փիլիսոփայական, քաղաքական հայացքների վրա:

Մասացուգու Օնոն Ֆրանսիայում նույնպես փնտրում էր իր «փոքր հայրենիքը», եւ այդ գիտակցված, նաեւ ներքին զգացական փնտրտուքները նրան տարան դեպի ծագումով մարտինիկացի, Ֆրանսիայում ստեղծագործող Պատրիկ Շամուազոյի վեպերը, որոնցում՝ առավելապես «Թեքսակոյում», պատկերագրվում է Կարիբյան ծովում մի կաթիլաչափ ցամաքի, այնտեղ բնակվող մարդկանց գողտրիկ կյանքը. «Ես նույնիսկ գնացի Մարտինիկա եւ անձամբ ծանոթացա Շամուազոյի հետ, տեսա նրա կղզին, կղզու բնակիչներին, որոնք շատ նման են իմ «փոքր հայրենիքում» ապրող մարդկանց»:

Ես նրան ասում եմ, որ իր ապրումներն ու մտորումներն անչափ հարազատ են եղել հայ գրականությանը, եւ հիշում եմ Չարենցի «Երկիր Նաիրին», Բակունցի «Կյորեսը», Մ. Արմենի «Հեղնար աղբյուրը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները», Հրանտ Մաթեւոսյանի ստեղծած «Ծմակուտը»... Հայրենիքում հայրենի եզերքի երգը, տեղի, տարածության, քաղաքի ու արվարձանի կյանքը, ավանդույթները, մարդկային ճակատագրերը, որոնք երբեք չեն կրկնվում, չեն վերադառնում, սակայն հառնում են գրողի հիշողության, նախադասությունների ու բառերի արձագանքների մեջ։ «Իմ «փոքր հայրենիքում» մարդիկ սիրում են գերեզմաններ գնալ,- ասում է Օնոն,- շփվել անցավորների հետ»:

Եվ սրանով էլ միահանգույն նիստուկացը, մեր մեռելասիրությունը, որ «փոքր հայրենիքի, փոքր հայրենիքում» ապրող մարդու համար գուցե կենսասիրության հոմանիշն է:

Եվ հավանաբար միայն «փոքր հայրենիքներում» են մեռյալներն ու ողջերը դեռեւս ունակ միմյանց հետ առանց միջնորդի շփվելու՝ ջնջելով կյանքի ու մահվան սահմանագիծը, մերժելով կյանքի ու մահվան տարբերությունը:

 

Դիտվել է 337 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan