Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Ամենաընթերցված լուրերը
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ...
Հարցում

Մեդիախոհանոց-30

Իմ ուսուցիչները

Լրագրության մեջ եմ 1988 թվականից, բայց քանի որ մասնագիտությամբ լրագրող չեմ, այս «փեշակը» սովորել եմ աշխատելուն զուգահեռ։ Այսպես ասած՝ պրակտիկ փորձով եմ ձեռք բերել այն հմտությունները, որոնք, ենթադրում եմ, ուսանում են ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Այնպես որ, լրագրության մեջ իմ ուսուցիչները թերեւս երկուսն են եղել։

Առաջինն «Ազգ» թերթի խմբագիր Համլետ Գասպարյանն է, որի հետ աշխատել եմ 1992 թվականին՝ ընդամենը 8 ամիս, եւ սկանդալով, կռվով-պատերազմով հեռացել եմ թերթի խմբագրությունից։ Այժմ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, որը բավականին ծանր բնավորության տեր անձնավորություն է, ինձ շատ բան է տվել, եւ ես նրան եմ պարտական իմ լրագրողական գիտելիքների մեծ մասի համար։

1992-ն «Ազգ» թերթի լավագույն շրջանն էր՝ 20 հազարից ավելի տպաքանակ ուներ։ Նոր էր օրաթերթ դարձել։ Դժվար շրջան էր երկրի համար, բայց մեծ հույս, լավատեսություն, ծրագրեր կային։ Հասարակության շրջանում հարգանք կար մամուլի ու լրագրողի հանդեպ։

Հակոբ Ավետիքյանին մենք՝ լրագրողներս, գրեթե չէինք տեսնում, մեր ամենօրյա խմբագիրը Համլետ Գասպարյանն էր։ Ամեն առավոտ, ժամը 10-ին, ժողով էր անում իր առանձնասենյակում եւ դաժան դիտողություններ անում։ Ես, բնույթով ըմբոստս, շարունակ վեճի մեջ էի նրա հետ։ Բայց հոգուս խորքում գիտակցում էի, որ խմբագիրը ճիշտ է։ Այս նյութի վրա լավ չեմ աշխատել, այն մյուսը հապճեպ եմ գրել, երրորդը գրելիս անտրամադիր եմ եղել, որովհետեւ աղջիկս հիվանդ էր։ Համլետ Գասպարյանը կարող էր ստիպել, որ մի նյութի վրա օրեր աշխատեիր, տասնյակ անձանց ու պատասխանատուների հետ խոսեիր։

Նյութը կարող էր չտպել այնքան ժամանակ, մինչեւ այդ պրոցեսին առնչվող վերջին մարդուն էլ չգտնեիր ու «չխոսեցնեիր»։ Եվ սա այն պարագայում, որ չկար փրկարար ինտերնետը, անգամ հեռախոսով հնարավոր չէր մարդկանց բռնել։ Եթե հոդվածի մեջ մեկ էջի սահմաններում նույն բառը 2 անգամ կրկնվում էր՝ նկատողություն։ Եթե վերնագիրը լավը չէ՝ նկատողություն։ «Վերջինս» բառը պետք չէ օգտագործել։ Ավելորդ՝ պարազիտ բառեր՝ եւս։ Պետք է գրել սեղմ, աշխույժ, հստակ։ Մարդու հետ զրուցել ես՝ խոսքն ուղիղ դիր։

Բազում կանոններ ուներ իմ առաջին խմբագիրը, որոնք այն ժամանակ սվիններով էի ընդունում, հիմա շնորհակալությամբ եմ հիշում։ Բայց այն ժամանակ այդ բոլոր դիտողությունները, հավերժ դժգոհ խմբագրի կեցվածքը, խմբագիր, որը դառնում էր սիրալիր ու ժպտադեմ դրսից ժամանող հյուրերին ընդառաջ, իսկ թերթի լրագրողների վրա միայն մուննաթ էր գալիս, ինչ-որ պահի դարձել էր անտանելի։ Եվ վերջին ամիսներին ես, որ միշտ սիրել եմ այս մասնագիտությունը, սկսել էի դժվարությամբ գնալ աշխատանքի։

«Ազգի» խմբագրության չորրորդ հարկ բարձրանալիս վերջին երկու հարկը ոտքերս ուղղակի չէին տանում։ Իսկ փողի համար չսիրած աշխատանք կատարելը, դժկամությամբ աշխատանքի գնալը ես երբեք չեմ հասկացել։ Եվ մի գեղեցիկ օր, հերթական կոնֆլիկտից հետո, դուռը խփեցի իմ «ուսուցչի» երեսին, ասացի, թե ինչ եմ մտածում նրա մասին, ցավակցեցի մնացողներին եւ... գնացի մրցակից թերթի խմբագրություն, որտեղ ինձ սիրով ընդունեցին։

Տարիներ անց միայն կարողանում ես արժեւորել քո կյանքն ու անցած ուղին։ Գնահատում լավը, ներողամիտ ժպտում վատը հիշելիս։

Ա. Օ.

Դիտվել է 140 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan