Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին»
Ամենաընթերցված լուրերը
«ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե...
Հարցում

Մեդիախոհանոց-28

Նորից ֆինանսների մասին

Ինչպես հայաստանյան բոլոր դաշտերում, լրատվական դաշտում էլ լիքը թափոն ու աղտեղություն է կուտակվել։ Դրանից ազատվելու ձեւը ես, ցավոք, չգիտեմ եւ մեր թանկ ժամանակն ու սուղ ռեսուրսն էլ չեմ ուզում ծախսել այդ թափոնի դեմ պայքարում։ Հուսով եմ, որ այդ աղբը կամաց-կամաց, ժամանակի ընթացքում կմաքրվի։ Երեկ մեր լրատվադաշտի թափոններից մեկն իբր բացահայտում էր արել իր աղբանոց-կայքում՝ հարցնելով, թե որտեղից է ֆինանսավորվում «Հրապարակը»։

Եթե հիշում եք, «Մեդիախոհանոցի» առաջին 5-6 հրապարակումները ես նվիրել էի այդ խնդրին՝ մեր ընթերցողին ծանոթացնելով մեր «ֆինանսական խոհանոցի» հետ։ Գրել էի այն բոլոր ֆինանսական դժվարությունների մասին, որ այսօր ունեն ԶԼՄ-ները, հնարավորինս բաց ներկայացրել էի մեր խնդիրները՝ ցույց տալով մեր ֆինանսական աղբյուրները։ Ավելի մանրակրկիտ հաշվետվություն մենք ամբողջ տարին ներկայացնում ենք հարկայինին։ Իսկ ֆինանսական տարվա ավարտին հաշվետվությունը տպագրում ենք թերթում։ Ի դեպ, «Հրապարակն» օրինավոր հարկատուներից է՝ 8 տարվա գործունեության ընթացքում 1 կամ 2 դեպք է եղել, երբ հարկերի վճարումը փոքր-ինչ ուշացրել ենք։ Մենք նաեւ մեր աշխատակիցներին գրանցել ենք, հոնորարով բավականին քիչ աշխատողներ ունենք։ Թեեւ, անշուշտ, աշխատակազմը մեծ չէ, եւ աշխատավարձերն էլ բարձր չեն։

Ինչ վերաբերում է այդ հիվանդագին հետաքրքրասիրությանը՝ մեր փողերը հաշվելու, մեր ֆինանսական վիճակի մասին ստույգ տեղեկություններ ունենալու, ապա դրան էլ ենք նորմալ վերաբերվում։ Ոչինչ մարդկային խորթ չէ մեզ, եւ ուրիշի գրպանը մտնելու փորձերին էլ նորմալ ենք վերաբերվում։ Ոմանք դա անում են այն բացատրությամբ, թե լրագրողներն ամեն օր մտնում են ուրիշների գրպանը, հետաքրքրվում, թե այս կամ այն պաշտոնյան որտեղից է 100 հազար դոլարանոց մեքենա վարում կամ մեկ միլիոն դոլարանոց տուն կառուցում։ Թեեւ տարբերությունն էական է՝ մենք պետական բյուջեից գումար չենք ստանում, հարկատուների գրպանը չենք մտնում, առավել եւս՝ 100 հազար դոլարանոց մեքենաներ չենք վարում, բայց պատրաստ ենք հաշվետու լինել ընթերցողի առաջ։

Այո, «Հրապարակի» կայքում գովազդները քիչ են, բայց, նախ, մենք լրատվական եւ գովազդային ծառայությունների մատուցման պայմանագրեր ունենք մի շարք կազմակերպությունների հետ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, մի քանի մասնավոր ընկերությունների, անգամ պետական մեկ կառույցի հետ։ Եվ ուշադիր ընթերցողը, անշուշտ, նկատած կլինի այս ընկերությունների գովազդը կամ հաղորդագրությունները մեր թերթում։ Բացի այդ, ի գիտություն պարազիտ կայքերի եւ ռեկետով գովազդ հայթայթողների, նշենք, որ մենք գովազդ ստանալու համար շանտաժներ, տարբեր ստոր մեթոդներ չենք կիրառում, ի տարբերություն այդ նույն կայքերի։ Եվ գովազդն էլ մեր եկամտի հիմնական աղբյուրը չէ։ Մեր եկամտի հիմնական աղբյուրը թերթն է, թերթի վաճառքը, որն ամեն օր հանրապետությունով մեկ տարածվում է եւ ունի կայուն տպաքանակ։ Թերթի տպագրական ծախսը եւ աշխատավարձի մի մասը գոյանում են վաճառքից եկած գումարներից։ Անշուշտ, կան նաեւ հովանավորներ, որոնք պարբերաբար օգնում են թերթին, երբ որեւէ կրիտիկական վիճակ է առաջանում։ Ասենք՝ խմբագրությունը նորոգելու կամ արձակուրդի շրջանում առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու խնդիր կա։ Բայց այդ օգնությունը մեր թերթի բովանդակության վրա չի ազդում եւ անազնիվ նպատակների չի ծառայում, ինչպես անում են որոշ անմաքուր կայքեր։

Ա. Օ.

Դիտվել է 83 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan