Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական...
Ամենաընթերցված լուրերը
Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ... Պարզվել են Դավթաշենում 29-ամյա տղամարդուն ծան...
Հարցում

Մեդիախոհանոց-26

Խմբագիրները

Ամիսներ առաջ թերթերի խմբագիրներով որոշեցինք հայտարարություն անել։ Մի քանի հարց էր կուտակվել, եւ հատկապես «Ժողովուրդ» թերթի հաշիվների վրա դատարանը նենգաբար կալանք էր դրել՝ խոչընդոտելով խմբագրության բնականոն գործունեությանը։ Հայտարարության տեքստը կազմվեց իմ ու «Ժողովուրդ» թերթի խմբագրի կողմից։

Աշխատեցինք հավասարակշռված, բայց հստակ տեքստ կազմել։ Թվարկեցինք Բաղրամյան պողոտայի վրա լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները, «Ժողովրդի» դեպքը եւ «Հրապարակի» դեմ սկսված դատական պրոցեսները։ Եթե ինձ մնար, տեքստն ավելի խստաշունչ կլիներ, քանի որ 2015-ին ես տագնապեցնող միտումներ եմ արձանագրել՝ եւ դատական նոր հայցերի, եւ ֆինանսատնտեսական ճնշումների ու բարոյահոգեբանական մթնոլորտի առումով։ Սակայն քանի որ թերթերի սպեկտրը լայն է, եւ մեր հայացքներն ու տեսակետները հաճախ չեն համընկնում, կոնսենսուսային տեքստ սարքեցինք, որտեղ «Հրապարակին» նվիրված հատվածն ընդամենը մեկ պարբերություն էր՝ թվարկել էինք մեր դատական պրոցեսները։ Այն է՝ Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճը եւ Արա Բաբլոյանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի հայցը մեր դեմ։ Ոչ մի վերաբերմունք, սոսկ թվարկում։ Որքան մեծ էր զարմանքս, երբ տեղեկացրին, որ երկու խմբագիր դեմ են Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճի հիշատակմանը։ Նրանք առաջարկել էին հայտարարությունը ստորագրել առանց մեր այդ դատը նշելու։ Այսինքն, առաջարկում էին գրել՝ «Հրապարակն» էլ ունի դատական վեճեր, մեկը՝ Բաբլոյանի կենտրոնի հետ։ Որքան փորձեցի հասկանալ, թե այդ դատական վեճի սոսկ հիշատակումն ինչ վտանգ է իր մեջ պարունակում սույն խմբագիրների համար, չկարողացա։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք չէին հրաժարվում, ուզում էին ստորագրել հայտարարության տակ, բայց իրենց ուզած տեքստով։ Հավանաբար հասկանում էին, որ եթե իրենց «կարկառուն» լրատվամիջոցների ստորագրությունը հայտարարության տակ չլինի, իրենց վարկանիշը կընկնի։ Դաշտը «լյուստրացիայի» կենթարկվի՝ ցուցադրելով, թե ով է իրականում ազատ մամուլը, եւ ով է պարզապես ինչ-որ լրատվական գործունեություն ծավալում դաշտում՝ մոլորեցնելով ընթերցողին։

Քիչ է պատահում, որ ես նահանջեմ իմ դիրքերից, երբ խոսքը սկզբունքային խնդիրների մասին է, սակայն այս պարագայում զիջեցի, ինչի համար, խոստովանեմ, այժմ զղջում եմ։

Զիջեցի, քանի որ ավելի կարեւոր հարց կար սեղանին դրված՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցը, եւ հայտարարությունը կարող էր օգտակար լինել այդ թերթի խնդիրների լուծմանը։

Իսկ ինձ համար Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճի մասին հիշատակումն այնպես չէ, որ օրախնդիր էր։ Սակայն զղջում եմ, որ թույլ տվեցի նշված խմբագիրներին հերթական ծառայությունը մատուցել իշխանություններին եւ, թերեւս՝ Սեյրան Օհանյանին։

Բայց այս պատմությունն ինձ հանգիստ չտվող որդի նման կրծում էր սիրտս, եւ հարմար առիթի էի սպասում պատմելու համար։ Չեմ նշում «գործընկեր» խմբագիրների անունները, խնայելով նրանց, եւ այն պատճառով, որ չեմ ուզում մամուլի դեմ ներսից պայքարողի անպատվաբեր գործն ստանձնել։ Բայց վաղուց ժամանակն է, որ մեր դաշտը եւս «լյուստրացիայի» ենթարկվի, եւ ընթերցողն իմանա՝ ով ով է։

Ա. Օ.

Դիտվել է 104 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan