Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Ես հրաժեշտ եմ տալիս ընթերցիչին

2007 թվականից սկսած՝ «Ամազոն» ընկերությունն արտադրում է իր հանրահայտ ընթերցիչը (kindle), որը մինչեւ 2009 թվականը հասանելի էր միայն ամերիկյան շուկային, այնուհետեւ, դուրս գալով միջազգային ասպարեզ, դանդաղորեն սկսեց թափ հավաքել:

Տարեցտարի ընկերությունը բարելավում է ընթերցիչների մոդելները, եւ սա, իհարկե, շարունակական է լինելու: «Ամազոնն» իր արտադրած ընթերցիչը կատարելագործելու համար համագործակցում է սմարթֆոնային ամենախոշոր ընկերությունների հետ, որը նրան թույլ է տալիս ընդլայնել հնարավորությունների եւ բիզնեսի շրջանակը: Համենայնդեպս, մարդիկ այսօր վեպեր, պատմվածքներ, էսսեներ ավելի շատ հեռախոսներով են ընթերցում, քան հատուկ դրա համար գնված ընթերցիչներով: 

Երեւանյան սրճարաններում, փողոցներում ընցերցիչով մարդկանց հազիվ թե հանդիպեք՝ բացառությամբ մի քանիսի: Մեզ մոտ ընթերցիչն այդպես էլ իր սպառողին չգտավ: Դրա համար կան հիմնավոր պատճառներ, որոնց մասին գուցե ուրիշ առիթով խոսեմ: Հիմա կուզեի իմ անձնական փորձառությունից կիսվել: Չորս տարի է, ինչ ունեմ ընթերցիչ: Այն համալրել եմ հարյուրավոր գրքերով, մասնավորապես՝ վեպերով, պատմվածքներով, էսսեներով, մշակութաբանական, բանաստեղծական ժողովածուներով, նաեւ լրագրային ակնարկներով ու տարատեսակ հոդվածներով: Քանի որ ոչ վաղ անցյալում լույս տեսած գրքեր, գների պատճառով, գրախանութներից դժվար է ձեռք բերել, իսկ համացանցում դրանք կարելի է անվճար ու լրիվ բաց տեղադրված ներբեռնել, ընթերցիչը հնարավորություն է տալիս արագորեն հասնել քո ուզած գրքերին եւ մի հաճելի վայրում ընթերցել: Ահա, սկսեցի փորձակել այն՝ սկզբում մեծ վեպերով՝ Ջոյսի «Ուլիսեսով», Ջոնաթան Ֆրանզենի «Ազատությունով», Թոմաս Մանի «Հովսեփը եւ իր եղբայրները» վեպով: Շատ չանցած՝ հանձնվեցի, 30 էջից այն կողմ շարունակելն անհնար էր: Ընթերցանության ընթացքում հնարավոր է գիտակցումը, որ մեծածավալ գործի եմ բախվել, իսկ ընթերցիչի էկրանից, ինձ համար դեռեւս անհասկանալի պատճառով, այն ավելի էր ահռելիանում՝ հուսահատեցնում էր ինձ: Գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ վեպը, որպես առանձին միավոր, որպես շոշափելիք՝ իր կազմով, կազմի ձեւավորումով, էջի երանգով եւ այլ հատկություններով այլեւս հեռու էր ինձնից:

Ընթերցիչով մեծ վեպեր կարդալու գաղափարը մի կողմ դնելով՝ անցա ավելի սեղմ գործերի՝ Ֆիլիպ Ռոտի ծավալով փոքր վեպերը, Թոմաս Բերնհարդի ինքնակենսագրական գործերի շարքը՝ յուրաքանչյուրը մոտ 80-100 էջերի սահմաններում, Իտալո Կալվինոյի եռագրությունը, Վլադիմիր Նաբոկովի ռուսական շրջանի վեպերը եւ այլն... Սրանք ավելի դյուրին էին ընթերցվում, բայց ընկալվելով ոչ որպես գրքեր, այլ պատմություններ կամ պարզապես գեղարվեստական տեղեկատվություն փոխանցող բնագրեր: Իսկ ընթերցիչը Սոսյուրի, Դերիդայի, Լեւինասի, Ֆուկոյի, Էդվարդ Սաիդի, Հարոլդ Բլումի, Ռոլան Բարթի, Յուդիթ Բաթլերի, Ջեյմս Վուդի տեսաբանական ու փիլիսոփայական աշխատություններն ընդհանրապես առաջին իսկ տողերից կործանեց, չթողեց նույնիսկ մոտենամ նրանց... Նաեւ բանաստեղծությանը, որի հեղինակային տողատումները ընթերցիչը կարող է նոր բանաստեղծություն ստանալու չափ խառնել: Նման քաոսային ու բութ միջամտություն ինձ բացարձակ դուր չի գալիս: Ես ուզում եմ տեսնել հեղինակի կամքը, ոչ՝ տեխնիկայի:

Անցա պատմվածքներին, էսսեներին ու հոդվածներին: Ինձ համար kindle-ով ամենահաճելի ընթերցանությունն էր: Օրվա մեջ՝ լանչին, գործերի արանքում, հնարավոր ընդմիջումների ժամանակ, կարող ես վայելել չորս-հինգ էջանոց մի պատմվածք, հետաքրքիր էսսե կամ հասարակական-քաղաքական բնույթի հոդված: Սակայն որքան էլ ընթերցիչով այսպիսի կարճ, հպանցիկ բնագրերին ծանոթանալը հաճելի զբաղմունք լինի, միեւնույն է՝ որոշ ժամանակ անց այս պատմությունը նույնպես ավարտվում է, որովհետեւ օրվա մեջ կարճ պատմվածքներ, էսսեներ նույն մատչելիությամբ ընթերցում ես նաեւ համակարգչիդ էկրանից, եւ այս պարագայում ընթերցիչն ինքնըստինքյան դուրս է մղվում:
Ես կիսվում եմ իմ անձնական փորձառությունից ու համոզված եմ՝ կան մարդիկ, ովքեր ընթերցիչի մասին լրիվ ուրիշ կարծիք ու պատկերացում ունեն:

Դարակի մի անկյունում դրված իմ ընթերցիչի վրա գնալով փոշեհատիկներ են կուտակվում: Նրա մեջ զետեղված վեպն ինձ համար այլեւս վեպ չէ, բանաստեղծությունը բանաստեղծություն չէ: Նրանք չունեն ոչ դիմագիծ, ոչ բնավորություն: Ես հրաժեշտ եմ տալիս իմ ընթերցիչին, որպես հին, ոչ ժամանակակից մարդ՝ վերադառնալով գրքին, եւ շատ ուրախ եմ դրա համար:

 

Դիտվել է 262 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan