Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ...
Ամենաընթերցված լուրերը
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա...
Հարցում

Անատոլ Ֆրանս. Աստվածները ծարավի են

«Աստվածները ծարավի են». Անատոլ Ֆրանսի հայտնի վեպերից է, լույս է տեսել 1912 թվականին, վեպի մասին կարդացի Միլան Կունդերայի գրքում: Ֆրանսի համարյա բոլոր հայտնի գործերը հայերեն թարգմանվել են:

Ֆրանսիայում Յակոբինյանների դիկտատուրան ուր որ է կավարտվի: Ֆրանսի հերոսը՝ աղքատ, բայց երիտասարդ եւ ուրեմն ուժերով լի նկարիչ Էվարիստ Գամլենը, մեծ արվեստի երազանքներ ունի, բայց նաեւ սիրում է իր հայրենիքը, անչափ շատ է սիրում իր ռեսպուբլիկան, հեղափոխությունը, որի համար իրենց կյանքն են զոհել Ֆրանսիայի լավագույն զավակները: Նրա կիրքը հանճարեղ ճարտասան, հեղափոխության անխոնջ մարտիկ Մաքսիմիլիան Ռոբեսպիերն է, որն այնքան վշտահայաց դեմք ունի, այնքան է ուզում հասկացվել ու այնքան է հասկանում, որ հեղափոխությունը, իրենց սրբազան ռեսպուբլիկան պահպանելու համար օդի ու նաեւ ջրի պես անհրաժեշտ են գլուխներ, բազում, վտանգավոր գլուխներ: Ու թող ցնծա բժիշկ Գիլյոտինի դանակը, նրա շեղբից թող կաթկթա աստվածների արդարամիտ ծարավը, արյունը թող լվա հեղափոխության բոլոր դավաճաններին:

Գամլենը հայրենասեր է: Ազնիվ հեղափոխական: Հեղափոխությունը նրա ամեն ինչն է, պառավ մայրը, քույրը, ում հետ գժտված է, սիրած աղջիկը, վերջապես ողջ կյանքը: Շուտով երիտասարդին գնահատում են, տրիբունալում դարձնում երդվյալ ատենակալ, որ իր ողջ եռանդը ներդնի հեղափոխության պահպանման գերագույն գործին: «Հեղափոխությունն ընդմիշտ կերջանկացնի մարդկային ցեղը»,- գոչում է մորը Գամլենը:

Ազնվականների «ցեղը» կոկորդի ոսկոր է հեղափոխականների համար: Նրանք լծվում են՝ ոչնչացնելու այդ անպատկառ «ցեղի» վերջին մասունքները: Գամլենը մեկը մյուսի ետեւից գիլյոտինի է ուղարկում բացահայտ ապստամբներին, ծպտյալ ազնվականներին, հեղափոխությունից հիասթափված թշվառականներին, սովահար աղքատներին, որոնք փողոցում համարձակվում են բացականչել՝ «Կեցցե՛ թագավորը», դժգոհել հեղափոխությունից: «Նա ամոթալի, վիրավորական կհամարեր ժողովրդի համար, եթե պատիժը նրա վրա չտարածվեր: Դա կնշանակեր ընդունել, որ ժողովուրդը, այսպես ասած, անարժան է պատժի»: Հերթը հասնում է մերձավորներին, հարեւանին, փեսային: Ներում չկա՝ բոլոր, բոլորը դեպի գիլյոտին: Գամլենը չի տատանվում, պարզապես դանդաղորեն համակվում է ռոբեսպիերյան վշտահայացությամբ, ուզում է, որ գիտակցեն՝ հեղափոխությունը պահպանելու համար օդի ու նաեւ ջրի պես գլուխներ են պետք՝ բազում, վտանգավոր գլուխներ:

Գիլյոտինն անխափան է, պատմությունը՝ նույնպես: Ամեն ինչ շրջվում է: Տապալվում է հեղափոխությունը: Բոլոր հայրենապաշտներով, ահա, նստած են մեղադրյալի աթոռին. «Նա նկատեց իր նստարանը, թիկնակը, որին հենվելու սովորություն ուներ, այն տեղը, որտեղից նա ահաբեկել էր դժբախտներին»: Գամլենը մտածում է, որ հեղափոխությունը կործանվեց իրենց «մեղմությունից». «Ես խնայեցի ուրիշների արյունը, ուրեմն թող թափվի իմ սեփական արյունը»:

Գամլենը ոչ մի դեպքում լիրիկական հերոսի չի վերածվում: Նրա հավատն առ հեղափոխություն մնում է կարծր ու անփոփոխ՝ ինչպես գիլյոտինի արնաշաղախ դանակը, որը մարմնից անվերադարձ հատում է նրա չիրականացած երազանքը:

Դիտվել է 424 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan