Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Ամենաընթերցված լուրերը
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ...
Հարցում

Թարգմանական արվեստը. Սարգիս Դավթյան

- Սարգիս, Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները թարգմանելուց հետո, ահա, ընթերցողի սեղանին դրեցիր մեկ այլ ուշագրավ գրքի՝ Ժան Կլոդ Կարիերի եւ Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» («Անտարես», 2015, «Գրականություն, արվեստ, մշակույթ» մատենաշար) թարգմանությունը, որը կատարվել է ֆրանսերենից, խմբագիրը Զավեն Բոյաջյանն է: Ինչո՞ւ ընտրեցիր հենց այս գիրքը:

- Զրույցների այս ժողովածուն թարգմանել եմ «Անտարեսի» պատվերով:

Հրատարակչությունն էր գիրքն ընտրել, ավելի ճիշտ, խմբագիրս` Զավեն Բոյաջյանը, որի խորհրդով էլ ծանոթացա դրան ու ստանձնեցի աշխատանքը: Գիրք ասվածին այս կամ այն կերպ առնչվող իրողություններն ամենատարբեր, երբեմն անսպասելի դիտակետերից մեկնաբանող այս երկխոսությունները հեշտությամբ գրավեցին ինձ: Առաջարկն ընդունեցի, բայց, անկեղծ ասած, նույն ոգեւորությամբ չէի աշխատում, ինչ Վիտկոպի հիշատակածդ գործերը թարգմանելիս, մանավանդ, որ գրքի թարգմանությունը համընկավ այն ամիսներին, երբ Գերմանիայում էի ու տարվել էի գերմաներեն սովորելու մտքով: Զղջում էի, որ անպատեհ պահի էս տեսակ բարդ գործ եմ ընտրել: Ուսումն աշխատանքի հետ համատեղելը շատ դժվար էր: Հիմա, երբ գիրքը տպվել է, մտածում եմ` գուցե գի՞րքն էր ինձ ընտրել:

- Թարգմանական աշխատանքների ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ ծագեցին: Կա՞ր մեկը, որի շուրջ ավելի երկար ես մտորել, տվել համապատասխան լուծում: Ասեմ, որ գիրքն ընթերցելիս վայելեցի ճշգրիտ ու գեղեցիկ հայերենի համադրություն:

- Շնորհակալ եմ գնահատականի համար: Առաջին հերթին փորձել եմ ճշգրիտ լինել, այն աստիճան, որ թարգմանությունն ավարտելուց հետո երկար ժամանակ տառապում էի գրքի հետ կապված սեւեռուն մտքերից: Անընդհատ ինչ-ինչ մանրամասներ էի ստուգում, ինչ-որ բաներ փոփոխում, շտկում: Հանրագիտարանային ընդգրկում ունեցող այս ժողովածուի պարագայում երեւի թե նման մի բան սպասելի էր: Թարգմանելիս հազար ու մի ուսումնասիրության կարիք եղավ, որովհետեւ տեքստը հեղեղված է ամեն տեսակ տվյալներով, հղումներով՝ փիլիսոփայությանը, մշակութաբանությանը, կրոնին, գրատպությանը, կինոյին, լեզվաբանությանը, սոցիոլոգիային, նոր տեխնոլոգիաներին եւ էլ չգիտեմ, թե ինչ ոլորտներին առնչվող հասկացություններով ու տերմիններով, որոնց մի մասի համար հայերենում գործածվող համարժեք տարբերակներ գտնելը երբեմն անհնար էր: Սրա հետ մեկտեղ, խնդրահարույց էր նաեւ մեջբերումների, հատկապես չափածո տողերի թարգմանությունը, որն իր հերթին մեջբերվող գործի ու դրա հեղինակի մասին մշտապես լրացուցիչ ուսումնասիրություններ էր պահանջում:

- Կա՞ թարգմանական մի մեթոդ, որն ավելի հարազատ է քեզ, որով առաջնորդվում ես:

- Դժվարանում եմ առանձնացնել: Կարծում եմ՝ թարգմանական տարբեր խնդիրների բախվելիս տարբեր մոտեցումներ համատեղելու ճկունություն է պետք: Քանի որ ճշգրիտ թարգմանության մասին էի խոսում, դրա հետ կապված՝ մի օրինակ բերեմ: Հաճախ հայերեն թարգմանություններ եմ կարդում, որոնք խճողված են ամենայն «ճշգրտությամբ» պատճենված անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի շարահյուսական կաղապարների անըմբռնելի կույտերով: «Հավատարմության» տարածված տեսակ է: Չի ընդունում, որ երբեմն էլ «հեռանալով» ես մոտենում թարգմանածիդ բուն էությանը: Ես էլ, ընդհակառակը, էս տեսակ անճոռնի պատվաստներ չեմ հանդուրժում, փորձում եմ հայերեն մտածել ու առաջնորդվել հայերենի տրամաբանությամբ:

- Զրույցներում Էկոն եւ Կարիերը վեր են հանում քաղաքակրթության համար կարեւորագույն եւ հրատապ հարցերը, որոնք վերաբերում են գրքի ապագային, հիշողությանը, պատմության աղավաղմանը, հիմարության առմիշտ ներկայությանը: Արդեն որպես ընթերցող, ո՞ր խնդիրն է քեզ ավելի շատ հետաքրքրում։

- Այս պահին միտքս հիմարության շուրջ ծավալվող զրույցները եկան. հետաքրքիր էր, որ զրուցակիցները չեն սահմանափակվում բացառապես մտքի հսկա հուշարձանների պատմությամբ եւ գիրքը ներկայացնում են ոչ միայն մարդկային հանճարի, այլ նաեւ տխմարության գլուխգործոցներով, որոնք մեզ պարզած հայելիների պես մեր սեփական տխմարությունն են հիշեցնում: Ի դեպ, առաջին անգամը չէ, որ անդրադարձ է արվում այս թեմային. հիշենք «Հիմարության եւ սխալ դատողությունների բառարանը», որ Կարիերը գրել է ֆրանսիացի գրող, պատմաբան Գի Բեշտելի հետ:

- Կա՞ գրքում հնչած մի գաղափար, կարծիք, որի հետ համաձայն չես, որը չես կիսում:

- Երեւի այդքան էլ լավատես չեմ գուտենբերգյան գրքին վիճակված ապագայի հարցում:

Բայց Կարիերի եւ Էկոյի փաստարկները հազիվ թե կարողանամ վիճարկել: Ի դեպ, գրքի տասնյակ թարգմանություններից ինձ հայտնի երկուսի վերնագրերը զրուցակիցների լավատեսությամբ են ներշնչված: Գերմաներեն թարգմանությունը ներկայանում է «Գրքի մեծ ապագան», իսկ անգլերենը` This is not the end of the book (բառացի` «Սա գրքի վերջը չէ») վերնագրերով: Ինչ վերաբերում է հայերենին, բնագրի վերնագիրն է նույնությամբ կրկնում, ոչինչ չեմ փոխել: Հիմա մտածում եմ` մի տեսակ սպառնալի չի՞ հնչում:

- Այս գրքի թարգմանությունը, ի վերջո, ինչպիսի՞ փորձառություն էր: Քեզ համար ի՞նչ եզրահանգումներ արեցիր:

- Ճամփորդության պես մի բան էր, հետաքրքիր, բայց խութերով լի ճանապարհ, որն անցնելիս շատ բան գտա թե՛ որպես ընթերցող, թե՛ թարգմանիչ: Գրքի ստեղծման վաղ շրջանից մինչեւ մեր օրեր ձգվող այս ճանապարհորդությունը, կարծում եմ, գիրքը վերաբացահայտելու եւ «կիբեռբռնատիրությունից» խույս տալու շատ գրավիչ հնարավորություն է:

 

Դիտվել է 1561 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan