Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ...
Ամենաընթերցված լուրերը
Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքով ընտանի... Թերեզա Մեյն ու Ժան-Կլոդ Յունկերը աջակցում են ... Հուշամեդալներ՝ եզդի ազատամարտիկներին․ եզդիներ... Մեր երկրում ամենակայացած ինստիտուտներից մեկը ... Դավիթ Հարությունյանը՝ ատոմակայանի «փակման» և ... Կախյալ անկախություն Զովունի գյուղի մոտակայքում քաղաքացի է կորել Մոր տուն գնալու արգելքը բռնությո՞ւն է, թե՞ ոչ... Հոկտեմբերի 6-ից 12-ը ծնվել է 425 երեխա Ամենաճիշտը՝ պայքարել մինչև աղետի տեղի ունենալ... Ով չարչարվի՝ ով դառնա քաղաքապետ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ձյո... Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ...
Հարցում

Մեդիախոհանոց-6

Ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ֆինանսավորման հիմնական աղբյուրը գովազդն է։ Մի կողմ թողնենք այն, որ մենք դեռ հոգեբանորեն պատրաստ չենք դրան եւ դրա մեջ մի տեսակ ամոթալի, անպատվաբեր բան ենք տեսնում։ Ես, օրինակ, երբ թերթում մեծ գովազդային նյութ, հայտարարություն, երկարաժամկետ պաստառ եմ դնում, մեղքի զգացում եմ ունենում ընթերցողի առաջ․ փոքրամասշտաբ թերթի 8 էջի մի մասը կարծես խլում եմ նրանից, խաբում նրան՝ ընթերցանության համար սովորականից ավելի պակաս նյութ առաջարկելով։ Բայց միայն դա չէ՝ մարդիկ էլ են այդ գովազդի տակ ստվեր տեսնում։

Օրինակ, մի այդպիսի կուսակցություն կա՝ ՕԵԿ անունով, դրա խոսնակը մեր թերթի սակավաթիվ գովազդներից մեկի տակ «մութ գործարք» էր տեսել․ իբրեւ թե մենք քննադատել էինք բանկերից մեկին, եւ նրանք մեր «բերանը փակել են»՝ գովազդ առաջարկելով։ Անշուշտ, հայկական լրատվական դաշտում սա խորթ երեւույթ չէ՝ պատահում է, որ որոշ լրատվամիջոցներ կիրառում են նման մեթոդ․ այնքան են քննադատում «զոհին», մինչեւ տնտեսվարողը գովազդ է առաջարկում «քիլլեր-լրատվամիջոցին», բայց «Հրապարակը», հաստատ, սրանց թվին չի պատկանում։ Եվ այդ վայ-խոսնակի նշած գովազդն էլ մեր թերթում հայտնվել է նշված տնտեսվարողի մասին տպագրած, ի դեպ՝ ոչ «քլնգող», հոդվածի տպագրությունից մոտ 6-8 ամիս անց։ Այնպես որ, միայն հիվանդ մարդը կարող էր կապ տեսնել մի շարքային հոդվածի եւ նշված գովազդի միջեւ։ Ավելին՝ «Հրապարակը» շատ վատ գովազդային քաղաքականություն է վարում՝ շատ պասիվ։ Եվ պատճառը հենց նման կասկածները բացառելն է հիմնականում։

Պատկերացրեք՝ ինչ-որ կազմակերպության առաջարկում ես գովազդ տեղադրել քո թերթում-կայքում, գովազդատուն հրաժարվում է՝ տարբեր պատճառաբանություններով․ նպատակահարմար չէ, դուք հակաիշխանական եք, իշխանությունը լավ չի նայի դրան, միջոցներ չունենք, «Հրապարակում» չենք ուզում՝ գովազդ դնում ենք հեռուստատեսությունում կամ իքս կայքում։ Անցնում է ժամանակ։ Անգամ՝ բավականին երկար ժամանակ։ «Հրապարակում» հայտնվում է քննադատական հոդված տվյալ սուբյեկտի հասցեին։ Եվ ի՞նչ․ «Գովազդ չդրեցինք, մեր դեմ սեւեռվեցին», ու ասեկոսեն տարածվում է երկրով մեկ։ Այլեւս որքան ուզում ես մեջիցդ պատռվիր, թե այդպես չէ, թե մենք մեր գործն ենք արել, թե հոդվածի հեղինակն անգամ տեղյակ չի եղել չկայացած գովազդի մասին, թե գովազդի համար դիմելը նորմալ, քաղաքակիրթ աշխատաոճ է, անօգուտ է։ Կասկածանքի ու թերահավատության այս մթնոլորտում միշտ մեղավոր են լրատվամիջոցը, խմբագիրը։ Իսկ գովազդի դիմաց ստացվող գումարը հասարակական գիտակցության մեջ շատ քիչ է տարբերվում ստվերային գումարներից ու մութ գործարքներից։

Այս խոսակցությունների դեմն առնելու մի ձեւ կա՝ հրաժարվել գովազդից։ Այդ դեպքում ինչո՞վ գոյատեւել, ինչպե՞ս վճարել տպագրության ծախսերը, աշխատավարձ տալ, հոնորարներ վճարել, անսարք համակարգիչը նորոգել, ինտերնետի ու հոսանքի դիմաց վճարել, խոհանոցի փլվող պատը վերանորոգել։ Ի՞նչ միջոցների հաշվին թերթ ու կայք պահել։

Ա․ Օ․

 

Դիտվել է 111 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan