Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հունիս.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ... Երեկվանից Գորիսում արտակարգ իրավիճակ է /լուսա... ՀՀ վարչապետն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը ... Եվս մեկ քրգործ` ընտրախախտումների փաստով Աշոտ Ղահրամանյանի եւ ՄԱՊ-ի Ալիկի հարաբերությո... Մարդիկ պայքարի միջոց ընտրել են արտագաղթը Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստա... Կոմին եւ Մյուլլերը բարեկամներ են. Դոնալդ Թրամ... Խոսք եմ տալիս, որ հեշտ ու հանգիստ չեն իրականա... Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք... Վարչապետի սրտաճմլիկ դեմքը խոսուն է (ֆոտոշարք) Կերչի քաղաքապետը հրաժարական է տվել Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարող են մնալ ... Այս ամռան ոչ աշխատանքային օրերը Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնու... Ալիկ Սերգեյիչին եւ Ֆելիքս Ցոլակյանին վերջապես... Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել... Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյան... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ...
Ամենաընթերցված լուրերը
Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի ... Երեկվանից Գորիսում արտակարգ իրավիճակ է /լուսա... ՀՀ վարչապետն ու Հայաստանում Լիտվայի դեսպանը ... Եվս մեկ քրգործ` ընտրախախտումների փաստով Աշոտ Ղահրամանյանի եւ ՄԱՊ-ի Ալիկի հարաբերությո... Մարդիկ պայքարի միջոց ընտրել են արտագաղթը Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստա... Կոմին եւ Մյուլլերը բարեկամներ են. Դոնալդ Թրամ... Խոսք եմ տալիս, որ հեշտ ու հանգիստ չեն իրականա... Նազիկ Ավդալյանը չլիներ, օրորոցը բալկոնից էինք... Վարչապետի սրտաճմլիկ դեմքը խոսուն է (ֆոտոշարք) Կերչի քաղաքապետը հրաժարական է տվել Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիները կարող են մնալ ... Այս ամռան ոչ աշխատանքային օրերը Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնու... Ալիկ Սերգեյիչին եւ Ֆելիքս Ցոլակյանին վերջապես... Ֆրանսիայում դատարանը ազատազրկման է դատապարտել... Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյան... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Հարուցվել է քրգործ` բնակատեղի-դամբարանադաշտի ... Պատահար Ավանի ճանապարհին 4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակ... Պակիստանում պայթյունից զոհերի թիվը հասել է վե... Արայիկ Խանդոյանին պատժախուց են տեղափոխել՝ գու... էս կաշառակե՞րն էլ է կոռուպցիայից խոսում․ ո՞ւմ... Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիակա... Ոլորտները կարող է ասել, անունները՝ ոչ Իրադրությունը Սիրիայում վերջին քսանչորս ժամեր... Արձանագրումներ (լրագրային շանսոն) Երբ շենքը փլուզվել է, ներսում քնած մարդ է եղե... Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է ... ԱԺ-ն հուլիսի 4-ին արտահերթ նիստ կգումարի Հայ եւ շվեդ հայրիկների ցուցահանդեսը՝ Մետրոյի ... Հայաստանի Հանրապետություն իրականացված ուղերթե... Գերմանական հատուկ ծառայությունները գաղտնի հետ... Մենք դուրս ենք գալիս «Երկիր Ծիրանի» խմբակցութ... Ուկրաինայում մի շարք կուսակցություններ Պորոշե... Մայրաքաղաքում մայթերի բարեկարգման աշխատանքներ... 2013թ վիրավորված զինծառայողին 4 տարի անց գում... Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական ... Փլուզված շենք վերադառնալը չեմ ողջունում. ԱԻ ն... Արթիկում շենքի արտաքին պատը փլուզվել է. տարհա... Վարչապետը հանձնարարեց «ռեստարտ» անել Անի Հովհաննիսյանի գործով հարցաքննվել է Տիգրան... Երևանում և որոշ մարզերում լույս չի լինելու ... ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել ռուսական ... «Պադյեզդներում» կամ «դալաններում» ծեծելու, «շ... Ինչ են պահանջում արաբական պետությունները Քաթա... «Ժողովուրդ». 40 դատավորի կանչում են հարցաքննո... «Հայկական ժամանակ». ԱԺ-ի ծառայողական մեքենանե...
Հարցում

ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ները, նրանց հարաբերություններն ու զզվանքի հասնող բժշկական ստուգումները | գաղտնի ձայնագրություն

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից քչերն են բացահայտում իրենց կարգավիճակը, այն դեռեւս տաբու է մեր հասարակությունում: Իսկ տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդկանց (ՏՍՏ) համար կրկնակի դժվար է խոսել իրենց սեռականության եւ առողջական խնդիրների մասին՝ նույնիսկ բժիշկների հետ:
«Առաջին համաճարակաբանը, որ իմացավ տղամարդու հետ եմ սեռահարաբերվում, նորմալ էլ վերաբերվում էր ինձ, իսկ երկրորդը զզվանքով էր շփվում հետս»,- Արշակը (անունը փոխված է) այն քչերից է, ով ոչ միայն բժիշկներին, այլեւ լրագրողին է պատմում իր սեռական վարքագծի մասին: Նրա մոտ անցած տարի է ՄԻԱՎ հայտնաբերվել եւ երիտասարդ տղամարդը բժշկից չի թաքցրել իր սեռական նախընտրությունները:
«Երբ գնում ես բժշկի մոտ, դու վստահ չես, թե նա ինչպես կվերաբերվի քեզ, եթե իրեն ասես, որ տղամարդու հետ ես սեռական հարաբերություններ ունենում: Բայց բժիշկը պետք է դա իմանա, որպեսզի կարողանա ճիշտ խորհուրդներ տալ քեզ»,- ասում է Արշակը:

Նրա խոսքերը հաստատում է բժիշկ-սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը. «Ես գիտեմ դեպքեր, երբ բժիշկը հրաժարվել է սպասարկել տղամարդ այցելուին, երբ պարզել է, որ նա սեռական հարաբերություն է ունենում տղամարդու հետ: Մի քանի դեպքերում անձամբ եմ զանգել բժիշկներին, խնդրել եմ, որ մի կողմ դնեն իրենց նախապաշարմունքները եւ բժշկական օգնություն ցույց տան այդ անձանց»:
Հովհաննիսյանը, սակայն, չի ցանկանում մեղադրել բժիշկներին, ասում է, որ ոչ բոլորն են հեշտությամբ հաղթահարում իրենց կարծրատիպերն ու նախապաշարմունքները: «Բժիշկն էլ մարդ է, իր մոտ գալիս է մի մարդ, որի մասին հասարակությունը միշտ բացասական է խոսել, բժիշկը նրա հետ աշխատելու համար պետք է հաղթահարի իր ներքին բարիերները, իսկ դա հեշտ չէ»:

Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների հետ սկսել է աշխատել 2005 թվականից. «Շատ լավ եմ հիշում այդ օրը. ես չգիտեի՝ ինչպիսի մարդկանց էի հանդիպելու, իրենք ինչ հարցեր կարող են տալ: Հետո ես հասկացա, որ իրենք այն նույն հարցերն են տալիս, ինչ բոլորը: Բայց մեզ չեն սովորեցրել ոչինչ ՏՍՏ-ների մասին, այն տարիներին, երբ մենք սովորում էինք, ընդհանրապես չէր խոսվում այդ երեւույթի մասին»,- նշում է Հովհաննիսյանը:
ՏՍՏ-ներին հաճախ շփոթում են նույնասեռականների հետ. սակայն ոչ բոլոր ՏՍՏ-ներն են, որ ունեն հոմոսեքսուալ կողմնորոշում: Սեռական վարքագծի եւ կողմնորոշման տարբերություններն է բացատրում «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության հոգեբան Լիլիթ Ավետիսյանը. «Սեռական կողմնորոշումը մարդու սեռական գրավչությունն է, հոգեւոր-ռոմանտիկ զգացմունքները այլ անհատի նկատմամբ: Երբ անձը նման զգացմունքներ ունի նույն սեռի հանդեպ, նշանակում է նա ունի նույնասեռական կողմնորոշում: Սակայն անձը կարող է սեռական հարաբերություն ունենալ նույն սեռի ներկայացուցչի հետ՝ առանց որեւէ գրավչության կամ հոգեւոր զգացմունքների նրա նկատմամբ, այսինքն՝ սեռական կողմնորոշումը երբեմն չի համապատասխանում սեռական վարքագծին»:

Ավետիսյանի խոսքով՝ ոչ բոլոր ՏՍՏ-ներն են նույնասեռական կողմնորոշմամբ: «Հետերոսեքսուալ տղամարդիկ կարող են սեռական հարաբերություն ունենալ տղամարդկանց հետ, դա հաճախ է պատահում հատկապես փակ համակարգերում՝ քրեակատարողական հիմնարկներում, բանակում, երբ հակառակ սեռի ներկայացուցիչներն այդ տղամարդկանց համար հասանելի չեն»,- ասում է հոգեբանը:
«Հասարակությունը պետք է գիտակցի, որ ՏՍՏ-ներին արդյունավետ բժշկական օգնություն ցուցաբերելը բոլորիս շահերից է բխում, քանի որ տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդկանցից շատերը ամուսնացած են, ունեն զուգնըկերուհիներ: Սա փակ շղթա չէ, ուստի մենք պետք է կանխարգելենք վարակի տարածումը»,- ասում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համակորգող Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքերը հաստատում է բժշիկը՝ թղթի վրա մեկը մյուսի մեջ երեք շրջանակներ գծելով: «Առաջին փոքր շրջանակում ՏՍՏ-ներն են, սա փոքր համայնք է, երկրորդ շրջանակում փոխանցող խումբն է, իսկ երրորդ՝ ամենամեծում, մենք բոլորս ենք: ՏՍՏ-ները փակ համայնք չեն, կան փոխանցողների խումբ, որոնց միջոցով ՏՍՏ-ների սեռավարակները կարող են փոխանցվել մեզ բոլորիս»,- նշում է Հովհաննիսյանը:
Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներից միայն 2.5%-ն է եղել հոմոսեքսուալ սեռական հարաբերության միջոցով: Այս տվյալը, սակայն, չի արտացոլում իրական պատկերը. «ՄԻԱՎ-ով ապրողներից շատերը թաքցնում են, որ հոմոսեքսուալ կապի միջոցով է իրենց փոխանցվել վարակը, այնպես որ մենք այսօր իրական վիճակագրություն այս առումով չունենք»,- ասում է Հովհաննես Մադոյանը:

Հովհաննես Մադոյանը կարեւորում է բժշկին սեռական վարքագծի մասին պատմելը. «Եթե բժիշկը տեղյակ է իր այցելուի սեռական վարքագծի մասին, նա հասկանում է առանձնահատկությունները եւ դրանցից ելնելով է իրականացնում խորհրդակցությունն ու բուժումը»:
Բժիշկ Հովհաննիսյանն էլ նշում է, որ իրենց այցելուներին սեռական վարքագծի վերաբերյալ հարցեր ուղղելը զուտ նրա համար է, որպեսզի հետագայում ճիշտ խորհրդակցություն տրվի եւ համապատասխան բուժում նշանակվի: «Բժշկի տված հարցերը կարող է տհաճ լինել այցելուի համար, բայց նա պետք է հասկանա, որ այդ հարցերը տրվում են իրեն ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»:
Այնուամենայնիվ, ՏՍՏ-ներից շատերը դեռ պատրաստ չեն բուժհիմնարկներում բացահայտել իրենց սեռական վարքագիծը կամ կողմնորոշումը, քանի որ մտավախություն ունեն, որ կարող են արժանանալ բացասական վերաբերմունքի:

Հասկանալու համար, թե ինչպիսի վերաբերմունքի կարող է արժանանալ ՏՍՏ-ն, եթե ՄԻԱՎ-ի հետազոտության դիմելիս բացահայտի իր սեռական վարքագիծը, այցելեցի ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոն: Նախնական խորհրդակցության ժամանակ խորհրդատուին ասացի, որ ցանկանում եմ հետազոտվել, քանի որ սեռական հարաբերություն եմ ունեցել տղամարդու հետ եւ կասկածներ ունեմ, որ ինձ մոտ կարող է ՄԻԱՎ հայտնաբերվել: Խորհրդատուի վերաբերմունքն իմ նկատմամբ չփոխվեց, նա նույնիսկ դեմքի արտահայտությամբ կամ ձայնի երանգով զգացնել չտվեց, որ իմ հայտնած տեղեկատվությունը զարմանալի կամ տհաճ է իր համար: Նշենք, որ խորհրդատուն տեղյակ չէր, որ զրուցում է լրագրողի հետ, իսկ ձայնագրությունը գաղտնի է եղել: Սակայն երկրորդ այցելության ժամանակ ես տեղեկացրի կենտրոնի խորհրդատուին գաղտնի ձայնագրության մասին եւ այն հրապարակելու թույլտվություն ստացա:

ՏՍՏ-ները նման հանդուրժողական վերաբերմունքի, սակայն, ոչ բոլոր բժշկական հաստատություններում են արժանանում: Փորձագետները նշում են, որ բժիշկներն ու բուժշախատողները տարբեր մոտեցումներ ունեն տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդկանց նկատմամբ՝ հանդուրժողականությունից մինչեւ զզվանք:
«Անկախ ամեն ինչից, բժիշկը պետք է հասկանա, որ իր համար կարեւորը մարդու առողջությունն է՝ անկախ նրա ազգային, կրոնական կամ սեռական կողմնորոշումից»,- շեշտում է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀԳ – ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագիր, որի շրջանակներում մարդիկ անվճար հետազոտվում են եւ եթե նրանց մոտ հայտնաբերվում է ՄԻԱՎ-ի ախտանիշ, հետագա խորհրդակցությունները, բուժումն ու դեղորայքը տրամադրվում է անվճար: Սակայն ծրագրում ներառված չէ ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ների նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը: Գլոբալ հիմնադրամի կողմից ստացված դրամական միջոցները կառավարում է «Առաքելություն Արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Կազմակերպությունից մեզ տեղեկացրին, որ թեեւ իրենք դեմ են խտրականության ցանկացած դրսեւորման, այնուամենայնիվ, ծրագրում ներառված չէ մարդու իրավունքների պաշտպանության կոմպոնենտը, ուստի իրենք այդ ուղղությամբ առանձին աշխատանք չեն տանում:

 

Արման Ղարիբյան 

Լուսանկարը՝ Նվարդ Մարգարյանի

 

Դիտվել է 1160 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan