Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Լարված իրավիճակ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցում․ հասունանում է գործադուլ

Մեկ ամիս առաջ մենք անդրադարձել էինք Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցին, որտեղ սովորում են հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաներ։ Դպրոցի աշխատակիցներն ու երեխաների ծնողներն իրենց մտահոգությունն էին հայտնել, որ կրթության եւ գիտության նախարարությունն ուզում է ամեն գնով այս դպրոցի տնօրեն նշանակել դաշնակցական, կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Բագրատ Եսայանի կնոջը՝ Վերգինե Եսայանին։ 

Այսօր արդեն կրթության եւ գիտության նախարարությունը ոստիկանության հետ անակնկալ է մատուցել թիվ 17 հատուկ դպրոցի աշխատակիցներին ու ծնողներին։ Դպրոցից ստացած ահազանգի հետքերով գնալով էլ պարզեցինք իրողությունը։
«Այսօր ոստիկանությունն անարդար ճանապարհով, խաբեությամբ մեր դուռը բացեց (իսկ մեր դուռը միշտ փակ է լինում, քանի որ այստեղ սովորում են մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ եւ նրանց անվտանգությունից ելնելով էլ դուռը փակ էինք պահում), շինարարներին դուրս հանեց (դպրոցում շինարարական աշխատանքներ են ընթանում) եւ բերեց, ներկայացրեց նորանշանակ տնօրենին՝ Վերգինե Եսայանին։ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը եւ նախարարության մի քանի աշխատակիցներ եկել էին, որ ներկայացնեն տնօրենին։ Իսկ մեր կոլեկտիվը իր բողոքի ձայնն է բարձրացնում։ Մենք չենք ցանկանում, որ Վերգինե Եսայանը լինի մեր տնօրենը։ Մենք իրենց դուրս հրավիրեցինք, իրենք էլ երեւի հասկացան դա։ Եթե փորձեն նորից իրենց տնօրենին բերել, մենք կառավարության շենքի մոտ շարունակելու ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել»,- ասաց դպրոցի հատուկ մանկավարժ Նոյեմի Խաչատրյանը։

Ծնողներից Թեհմինե Մելիքյանն էլ նշեց, որ դպրոցի խորհրդի նիստերը անընդհատ հետաձգվում էին նախարարության միջնորդությամբ, քանի որ ուզում էին անցկացնել իրենց մարդուն։

«Խորհրդի չորս նիստ տապալվել է, չի կայացել նախարարության «թեթեւ ձեռքով»։ Եթե նիստերը կայանային, ապա իրենք էլ էին վստահ, որ իրենց թեկնածուն չի անցնելու։ Ոչ մի նիստ չի կայացել, քվորում չի ապահովել։ Մենք ոչ մի անձի դեմ բողոք չունենք, մեր բողոքն արդարության համար է, պայքարում ենք արդարության համար»,- ասաց ծնողներից Համեստ Փիրումյանը։

Ծնող Մարուսյա Գրիգորյանն էլ ասում է, որ իր տղան արդեն չորրորդ տարին է, ինչ հաճախում է Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցը, սակայն ոչ մի անգամ իր երեխային այդքան անհանգիստ վիճակում չէր տեսել, որքան այսօր։«Ինչի՞ են գալիս, խանգարում, մեր երեխեքին էս օրը գցում։ Սա իմ երեխայի երկրորդ տունն է, ինքն էստեղ շատ հանգիստ ու ապահով է իրեն զգում, հիմա տեսեք, թե ինչ է կատարվում։ Ինչի՞ են իրենց պաշտոնի համար մեր երեխեքին անհանգստացնում»,- բողոքեց ծնողը։

Դպրոցի նյարդաբան Բելլա Մովսիսյանն էլ հիշեցնում է, որ իրենք դատարանում վիճարկում են տնօրենի նշանակումը, գործընթացը դեռ չի ավարտվել, իրենք էլ չեն ընդունում նոր տնօրենին, սպասում են դատարանի որոշմանը։«Նախարարը դաշնակցական է, այնքան ձգձգեց, որպեսզի իր դաշնակցական խորհրդականի կինը տնօրենի վկայական ստանար եւ գար դպրոց։ Ամեն անգամ իրենք ձգձգում էին, նախարության ներկայացուցիչը չէր գալիս խորհրդի նիստին, վերջում նախարարը հրաման տվեց առանց խորհրդի նիստի տնօրեն նշանակել»,- ասաց Բելլա Մովսիսյանը։

Դպրոցի աշխատակիցներն ասում էին, որ եթե կրկին գան, այդ ձեւով, այդ ճանապարհով փորձեն ներս մտնել, խանգարել իրենց աշխատանքը, ապա իրենք կդիմեն գործադուլի։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 705 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan