Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Միջադեպ Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում․ ադրբեջանցիները գողացել են հայկական քարտեզները (լուսանկարներ)

Այս օրերին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումներից մեկը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ ներկայացված հայկական տաղավարում ժամեր առաջ տհաճ միջադեպ է գրանցվել, իրավիճակի սադրիչը եղել է Ադրբեջանի պատվիրակությունը։

Մենք կապ հաստատեցինք Ֆրանկֆուրտում գտնվող մեր պատվիրակության ներկայացուցիչ՝ բանաստեղծ, մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ, ով պատմեց, որ հայկական տաղավարը տոնավաճառում իր բնականոն աշխատանքներն էր տանում, երբ նկատել են, թե ինչպես երկու հոգի մտել են հայկական տաղավար ու վերցնելով ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները հեռացել։ Իրենք՝ լրատվության ներկայացուցիչների հետ հետեւելով այդ մարդկանց, տեսել են, որ վերջիններս Ադրբեջանի տաղավարից են․ «Մենք անվնաս հետ վերցրեցինք քարտեզները, թեեւ իրենք իրենց լրատվականներում գրել էին, որ եկել պատռել են մեր քարտեզները, բայց դա իրականության հետ կապ չունի։ Դրանից հետո մենք հրավիրեցինք եւ ոստիկանությանը եւ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի կազմակերպիչներին, որպեսզի կարգի բերեն ադրբեջանցիներին։ Բնականաբար եւ ոստիկանությունը եւ Հայաստանի հարեւան տաղավարները՝ Հունգարիան, Ուկրաինան եւ էլի ուրիշները տեսան, թե ինչպես էին նրանք փորձում գողություն անել հայկական տաղավարից՝ բոլորիս աչքի առջեւ։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գրքի միջազգային ցուցահանդեսն էլ է փորձում քաղաքականացնել, որը չպետք է լինի քաղաքական»,-ասում է նա ու նկատում, որ Ադրբեջանի տաղավարի 80 տոկոսը քարոզչական գրականություն է ուղղված Հայաստանի, Արցախի դեմ, մինչդեռ հայաստանյան տաղավարում նման բան չես գտնի, բացառությամբ մի քանի քարտեզների, որոնք ամեն տարի ցուցադրվում են գրքի ցուցահանդեսներին։

Այն հարցին, թե Ադրբեջանի պատվիրակությունը որեւէ կերպ բացատրե՞լ է այդ քայլի տրամաբանությունը, Արմեն Սարգսյանն ասաց․ «Նրանք ոչ մի կերպ չէին կարող մեկնաբանել, որովհետեւ ակնհայտ սխալ էին, հետաքրքիր է, որ փորձում էին մեր լրագրողի աշխատանքը խոչընդոտել, բայց իհարկե նա ուներ նկարահանելու թույլտվություն եւ կարող էր նկարել այն, ինչ ուզում է»։ Ի դեպ, մեր պատվիրակությունը շուտով կտարածի նաեւ կատարվածի տեսագրությունը, որտեղ ամեն ինչ պարզ եւ ակնհայտ երեւում է։

Տոնավաճառ-ցուցահանդեսում Հայաստանի եւ Ադրբեջանի տաղավարները գրեթե դեմ դիմաց են, որոնց բաժանում է Ուկրաինայի տաղավարը։ Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա Արմեն Սարգսյանի փոխանցմամբ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի ղեկավարությունը, այդ թվում փոխտնօրեն Թոբիաս Հոսը, որն այս տարի Հայաստան էր այցելել, նկատողություն կտան Ադրբեջանի պատվիրակությանը․ «Եւ հավանաբար հաջորդ տարիներին Ադրբեջանի տաղավարն այլեւս Հայաստանի տաղավարի կողքին չի լինի։ Մեր տաղավարում այս պահին եղել են մշակույթի նախարարության պատվիրակները, «Անտարես», «Զանգակ», «Երեւանի պետական համալսարանի» հրատարակչությունները, «Անի գրական գործակալությունը, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտում ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները, ովքեր այս օրերին գալիս ու օգնում են մեզ տաղավարի աշխատանքները կազակերպելու հարցում»։

Արմեն Սարգսյանը նկատում է՝ նմանօրինակ միջադեպերը կրկնվում են ոչ միայն Ֆրանկֆուրտում, այլ նաեւ շատ այլ գրքի ցուցադահանդեսների ժամանակ․ «Օրինակ 2 տարի առաջ Իրանում նման փորձեր եղան։ Փառք Աստծո, որ դեսպանատունը անվտանգության աշխատակիցներ էր մեզ տրամադրել եւ իրանաբնակ ադրբեջանցիները չկարողացան գալ, որովհետեւ իրենք խմբերով են շրջում, բայց իհարկե Գերմանիայում կարգ ու կանոնն ավելի բարձր մակարդակի վրա է եւ հնարավոր չէ նման պահվածք դրսեւորել ու մնալ անպատիժ»։

Թեեւ միջադեպը տհաճ ազդեցություն է թողել, բայց չի խաթարել հայաստանյան պատվիրակության եւ մեր տաղավարի աշխատանքները ցուցահանդես-տոնավաճառում, ավելին՝ այսօր հայակական տաղավարում նախատեսված է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շնորհանդեսը, որի շրջանակներում մշակույթի նախարարությունը աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք պատրաստ են իրենց երկրում, իրենց լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն․ «Մեր պատվիրակությունը նախատեսված գրաֆիկով շարունակում է իր աշխատանքները, հանդիպումները արտերկրի հրատարակիչների ու գործակալների հետ»,-ասաց Սարգսյանը։

Նշենք, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի հայկական տաղավարում ներկայացված է մոտ 300 գիրք՝ գեղարվեստական, պատմական, մանկական, հանրամատչելի, Հայաստանի մշակույթը ներկայացնող գրականություն տարբեր լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, շվեդերեն, եթովպերեն, լեհերեն։

Դիտվել է 740 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan