Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Մեկ ժամ սպասեցինք նախարարի ընդունարանում, դուռը արհամարհական բացեց եւ դուրս եկավ․ Կարինե Թուխիկյան

«Զիպրեքսիա» դեղորայքից օգտվող հոգեկան խնդիրներ ունեցող անձինք կանգնած են լուրջ խնդրի առջեւ․ այս տարվա մարտի 17-ից դադարեցվել է այն ծրագիրը, որից օգտվում էր մոտ 300 շահառու։ Հոկտեմբերի 10-ին՝ Հոգեբուժության համաշխարհային օրը, հոգեկան խնդիրներ ունեցող անձինք «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանի հետ գնացել են առողջապահության նախարարի մոտ՝ ընդունելության, սակայն նա չի ընդունել։ 

«Մեկ ժամից ավելի սպասեցինք իր ընդունարանում, հինգ քաղաքացու ընդունեց, իսկ մեր ընդունելության ժամանակ ինքը դուռն արհամարհական բացեց ու դուրս եկավ։ Ինքը գիտի մեր խնդիրների մասին»,- ասում է Կարինե Թուխիկյանը, որը մի քանի շահառուների հետ այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս։ Թե ինչու է դադարեցվել ծրագիրը՝ նախարարությունը պատճառաբանում է փող չունենալով։ Սակայն հոգեկան խնդիրներ ունեցող անձինք էլ հիշեցնում են, որ հոգեբուժությունը պետք է իրականացվի պետպատվերով։

Կարինե Թուխիկյանը նշում է, որ իրենք 2014 թվականից պայքարում են, հասան այն բանին, որ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի օրոք այդ ծրագիրը հաստատվեց։ Իսկ ծրագիրը վերաբերում էր արտահիվանդանոցային բուժմանը «Զիպրեքսիա» դեղով «Նորք» հոգեբուժարանում։ Այդ ծրագիրը, ըստ Կարինե Թուխիկյանի, հաջողությամբ իրականացվել է 2015-16թթ․։ Իսկ այս տարի մարտի 17-ին այն դադարեցվել է։ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասել է, որ ինքը չի կարող 56 մլրդ դրամ բյուջեի մեջ տեղավորել 110 միլիարդ դրամի գործունեություն։
Կարինե Թուխիկյանը հիշում է, որ իրենք մայիսին հանդիպել էին նախարարի հետ, նա լսել է 17 շահառուի։ Այդ ժամանակ էլ Կարինե Թուխիկյանին հաջողվել է նախարարին տեղեկացնել, որ շահառուների մեծ մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում։ «Նա լսեց, ասաց, որ կփորձենք սկզբից մեր զինվորներին աջակցել, իսկ հետո ընթացքում կտեսնենք, թե ինչ ենք անում»,- ասաց Կարինե Թուխիկյանը։ Իսկ այդ հանդիպումից հետո նախարար Ալթունյանը դարձել է անհասանելի հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար։

Ի՞նչ արժե «Զիպրեքսիա» դեղը։ Ըստ Կարինե Թուխիկյանի՝ այդ դեղի 5 միլիգրամն արժե 557 դրամ, 10 միլիգրամանոց դեղը՝ 1100 դրամ։ Դեղատներում այդ դեղը վաճառվում է ավելի բարձր գներով։ Շահառուներից Թամարա Վարդանյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, որ իր ամուսինն ունի հոգեկան խնդիրներ։ Նա, ըստ Թամարայի, այդ հիվանդությունը ձեռք է բերել սթրեսի հետեւանքով, երբ իրենց որդիներից մեկը խեղդվել է Սեւանում։

Թամարա Վարդանյանը հիշեցրեց, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ՝ շրջապատը, գտնվում են վտանգի գոտում։ Թամարա Վարդանյանին եւս Լեւոն Ալթունյանը չի ընդունել, ընդունել է փոխնախարարը։ Այդ ժամանակ էլ շահառուի կինը հիշեցրել է, թե ինչ բարձր գներով է վաճառվում դեղորայքը դեղատներում, եւ իրենք այլեւս այն գնելու հնարավորություն չունեն։ Փոխնախարարն առաջարկել է հայկական «Օլանզապին» դեղը, որից տիկին Թամարան հրաժարվել է՝ ասելով, որ ինքն իր ամուսնուն չի ենթարկի փորձարկումների։ Նա հիշեցրեց, որ «Օլանզապինը» օգնում է ոչ բոլոր հոգեկան խնդիրներ ունեցող անձանց։ Հետեւելով ամուսնու վարքին՝ տիկին Թամարան նկատել է, որ «Զիպրեքսիա» չընդունելը վատ է ազդում նրա վրա։

Թամարա Վարդանյանը եւս վիրավորված է առողջապահության ոլորտի պատասխանատուների վերաբերմունքից, այն բանից, որ նախարարը չի ընդունել իրենց։ Իսկ երբ կառավարության շենքի մոտ անծանոթ մի կին հրմշտոց է հրահրել, նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն էլ ասել է, որ իրենց ցիվիլ ձեւով չեն պահում։ Մինչդեռ, ըստ Թամարա Վարդանյանի, այդ կինը ոչ մի կապ չի ունեցել իրենց հետ։ Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք դիմել են նաեւ ՀՀ առաջին տիկնոջը։

Դիտվել է 639 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan