Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Ռուսական քաղաքականությունը եւ Հայ Առաքելական եկեղեցին

Մոտենում է ռուսական Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյա տարելիցը: Սա այն պատմական իրադարձություններից է, որոնք հետք են թողել ոչ միայն մեկ ժողովրդի կամ մեկ պետության պատմության մեջ, այլ ողջ համաշխարհային պատմության եւ տասնյակ ժողովուրդների: Մենք բացառություն չենք, հատկապես, որ այդ ընթացքում այն Հայաստանը, որը մենք ենք ընկալում, մաս էր կազմում Ռուսական կայսրության, մոտ մեկ հարյուրամյակ` ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների արդյունքում:

Ցարական պետական ապարատն այդ ընթացքում հարաբերվում էր հայկական ազգային նշանակության միայն մեկ կառույցի` Հայ Առաքելական եկեղեցու հետ, եւ բավական ուշագրավ են Մայր Աթոռ Ս Էջմիածին-Ս. Պետերբուրգ հարաբերությունները ընթացել` ունենալով եւ դրական էջեր, եւ վայրիվերումներ: Առհասարակ, պետք է ի սկզբանե արձանագրել, որ Ցարական Ռուսաստանը Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները կարեւորում էր եւ դիտարկում իր արտաքին քաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով, որ Մայր Աթոռը որպես համազգային կրոնական կենտրոն նաեւ զգալի ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի վրա, որոնց մեջ քիչ չէին նաեւ ազդեցիկ դեմքերը: Այսօր արդեն պատմական վավերագրերը թերթելիս կարելի է որոշակիորեն առանձնացնել այն տրամաբանությունը, որով առաջնորդվել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաները այս հարաբերությունների հարցում: Օրինակ՝ կարելի է արձանագրել, որ ցարական իշխանությունները բավական սիրաշահել են հատկապես Օսմանյան կայսրության ծնունդ հանդիսացող բարձրաստիճան եկեղեցականներին, եւ պատահական չէ, որ ցարական տիրապետության շրջանում այսպես ասած օսմանահպատակ հայ եկեղեցականներից առնվազն հինգը դարձել են Ամենայն Հայոց կաթողիկոսներ, որոնք են` Մատթեոս առաջին Կ Պոլսեցի Չուհաճյանը, Մակար առաջին Թեղուտցի Տեր-Պետրոսյանը Գեւորգ չորրորդ Կ. Պոլսեցի Քերեստեճյանը, Մկրտիչ առաջին Վանեցի Խրիմյանը /Խրիմյան Հայրիկ/, Մատթեոս երկրորդ Կ. Պոլսեցի Իզմիրլյանը: Սա հատուկ քաղաքականություն էր, որը ցարական արքունիքն իրականացնում էր արտաքին գործոց նախարարության խորհրդով եւ ցուցումով՝ հաճախ դեմ գնալով ներքին գործող նախարարության ցուցումներին եւ նպատակ ուներ թուրքահայությանը գրավել դեպի Ռուսաստան եւ ի դեմս թուրքահայության ունենալ հուսալի կողմանկիցների բանակ Օսմանյան կայսրությունում, թեեւ, չպետք է երբեք մոռանալ, որ Ստամբուլում էլ գործում էր Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունը, որը ժամանակի քաղաքական հանգամանքների բերումով պետության կողմից ավելի կարեւորված էր, քան ասենք Երուսաղեմի պատրիարքությունը կամ Սսի Կիլիկիո կաթողիկոսությունը:

Պատմական այս փորձառությունը, եթե անկեղծ լինենք, այսօր չափազանց կարեւոր է` եւ ուսանելը, եւ դասեր քաղելը: Ինչպես Ռոմանովների օրոք, այնպես էլ այսօր, Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ կայսերականության իդեալներին ու գաղափարներին եւ այս համատեքստում լիովին հնարավոր է, որ օգտագործվի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու, որպես համահայկական-համազգային ավանդական եւ ամենից հուսալի մարմին լինելու հանգամանքը հանուն սեփական շահերի, հատկապես որ Մերձավոր Արեւելքում ռուսական ներկայության ընթացքում առավել կամ պակաս չափով ասվածի առաջին ազդանշանները կարելի է կարդալ որոշ իրադարձությունների տողարանքից: Այս դեպքում, սակայն, ամենայն հավանականությամբ Մոսկվայի ուշադրությունը կկենտրոնանա ոչ այնքան Մայր Աթոռի վրա, որն այսպես թե այնպես Կրեմլի «գրպանում է», այլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ զույգ պատրիարքական Աթոռների, որոնցից ավելի սաստիկ այդ ազդեցությունը կզգացվի Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա, քանի որ նախ Ս Քաղաքում է եւ ապա Մերձավոր Արեւելքի կարեւոր հատվածներից մեկում, մինչդեռ Կ Պոլսի Հայոց պատրիարքությունը, որ կայուն պետություն Թուրքիայի տարածքում է ավելի նվազ կզգա այդ հետաքրքրությամբ ծնված ազդեցության շունչը թեկուզ եւ Անկարայի հակազդեցության պատճառով:

Ռուսական ազդեցությունը կամ քաղաքական-դիվանագիտական հովանավորությունը նշված եկեղեցական կառույցների վրա տարածելու ռուսների ներկայիս մեդթոդները ըստ էության շատ չեն տարբերվի այն մեթոդներից, որ կիրառվում էին, օրինակ, հարյուր կամ երկու հարյուր տարի առաջ օսմանահպատակ հայ եկեղեցականներին սիրաշահելու համար` հարգանքի ժեստեր, դերի կարեւորում, առաջքաշում տեղի հայության հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունք։

Սրանք այն հիմնական մեթոդները կարող են լինել, որոնք հստակորեն կաշխատեն, քանի որ արդեն աշխատել են եւ փորձված են ու թրծված ժամանակի կրակով: Ոչ հեռու ապագայում, թեկուզ եւ սկսած Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունների մեկնարկից կամ Բաղդադ-Էրբիլ երկխոսության ծավալումից, արդեն, թերեւս ականատեսը կլինենք որոշ իրադարձությունների, որոնց տողարանքում պարզորոշ կերպով հնարավոր կլինի կարդալ այս ազդանշանները:

Տիգրան Վահանե

Դիտվել է 180 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan