Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Մեր վաճառքներն աճում են, իսկ դա նշանակում է, որ պահանջարկ կա

Անցած տարի մեծ հաջողությամբ իրականացված «Գրքի գիշեր» եւ «Գրքախառնություն» միջոցառումները կանցկացվեն նաեւ այս տարի՝ ընդգրկվելով «Էրեբունի Երեւան-2799» միջոցառումների շրջանակում։

«Բուկինիստ» ընկերությունը «Գրքի գիշեր-2017» տոնահանդեսն այս տարի ներկայացնում է քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության հետ համատեղ։ Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-24:00-ն՝ «Բուկինիստ» գրախանութում եւ Միսաք Մանուշյանի անվան պուրակում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը, կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով:

Անդրադառնալով անցած տարվա «Գրքի գիշեր-2016»-ին եւ «Գրքախառնություն» միջոցառումներին, Խաչիկ Վարդանյանը նշեց, որ ավելի քան գոհ էր անցած տարվա արդյունքներից․ «Շատ լավ անցավ, ժամը 19։00-ին պետք է սկսեինք, բայց, ստիպված՝ կես ժամ շուտ սկսեցինք, որովհետեւ խանութը խցանված էր մարդկանցով, իսկ դռան մոտ հերթ էր մինչեւ երեկոյան 23։30-ը, նույնիսկ ոստիկաններ էին հերթը պաշտպանում, մարդիկ մեծ ոգեւորությամբ մասնակցեցին, շատ լավ անցավ»։

Թե ինչքան գիրք վաճառվեց, ու որ գրքերն էին պահանջարկ վայելում, ապա, Խաչիկ Վարդանյանի խոսքով, բոլոր բնագավառներից էլ գրքեր վաճառվեցին եւ վաճառվում են, բայց առավել պահանջված է մանկական գրականությունը․ «Տվյալ դեպքում մարդիկ նույնիսկ սպասել էին այդ օրվան, որ գան ու հենց այդ օրն առնեն, որովհետեւ մեծ զեղչով էր վաճառքն իրականացվում՝ ինքնարժեքով, իսկ այդպես հազվադեպ է լինում։ Հիմա նույնը այս տարի է լինելու: Իսկ, ընդհանուր առմամբ, եթե ռեյտինգներով նայենք, ամենաշատը մանկական գիրքն է վաճառվում, հետո՝ գեղարվեստական, ապա՝ հոգեբանություն, օտար լեզուներ։ Այս բոլորի մեջ մանկականը 2-3 անգամ ավել է վաճառվում»։ Ինչ վերաբերում է ժամանակակից հայ գրականությանը, ապա օրինաչափությունն այնպիսին է, որ վաճառվում են լավերը՝ թե՛ դասականների շարքում եւ թե՛ ժամանակակիցների․ «Բայց արտասահմանյան գրականությունն ավելի շատ է գնահատվում, քան հայ գրականությունը»։

Հոկտեմբերի 14-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում միաժամանակ անցկացվելու է 19 միջոցառում, այդ թվում՝ հանդիպում գրողների հետ, տիկնիկային ներկայացում, գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, թեյախմություն, հեղինակային երգի համերգ: Գրքի գիշերը «Բուկինիստի» ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, առցանց գրախանութում եւս կեսգիշերից մինչեւ առավոտ գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով: Թե՛ գրախանութում եւ թե՛ հարակից պուրակում միջոցառումները միաժամանակ կմեկնարկեն ու կանցկացվեն ժամը 18:00-24:00-ն:

«Պետք է լինի 2 ֆոտոտաղավար․ մեկը՝ «Ալիսան՝ հրաշքների աշխարհում» գրքի հերոսների ձեւավորմամբ, մյուս տաղավարը լինելու է Հարրի Փոթերի թեմաներով։ Մարդիկ կարող են այդ տաղավարներում անվճար լուսանկարվել։ Արտադրողների եւ հեղինակների կողմից նախատեսել ենք 3 սեղան՝ զարգացման խաղերի ցուցադրման համար։ Մի սեղան կտրվի «Գրքամոլ» հասարակական կազմակերպությանը, որը կանցկացնի գրքախաղ»,- ասում է Վարդանյանն ու հավելում, որ չեն ուզում առայժմ փակագծերը բացել եւ ասել, թե որ գրողների հետ են հանդիպումներ նախատեսել։ Միայն նշում է, որ 6 գրող է լինելու, որոնց ընտրել են առավել մեծ պահանջարկ ունեցող գրքերի ցուցանիշների հիման վրա։ «Լինելու է նաեւ շարժական կինոթատրոն՝ 22։00-24։00-ն, եւ կցուցադրվի «Ալիսան՝ հրաշքների աշխարհում» ֆիլմը։ Այգու մեջտեղում դրվելու է մի սեղան, որտեղ ցուցադրելու ենք գրքեր, որոնք անվճար են տրվելու մարդկանց, ովքեր եկել են գրքախառնվելու եւ գիրք չեն բերել հետները։ Իսկ 20։00-22։00-ն լինելու է բարդ երաժիշտների համերգ»,- ասում է Վարդանյանն ու ի պատասխան նշում, որ «Բուկինիստի» ծննդյան 85-ամյա տարեդարձը նշելու են ավելի ուշ՝ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։

Թե ընթերցողների պահանջարկը տարիների ընթացքում ինչպես է փոխվել, Խաչիկ Վարդանյանը նկատում է՝ ընթերցողների թիվը գնալով ավելանում է, վաճառքի ծավալներն էլ մեծանում են․ «Մեր վաճառքներն աճում են, իսկ դա նշանակում է, որ պահանջարկ կա եւ ավելանում է»։ Նա ընդգծում է, որ, այնուամենայնիվ, գրահրատարակչության բնագավառում աճ նկատում է, ճիշտ է՝ դանդաղ, ինչպես մեր երկրի տեմպերը, բայց՝ առկա․ «Ամեն դեպքում՝ հուսադրող է, եւ ոչ մի տարբերություն 4-5 տարի առաջվա հետ»։

Ինչպե՞ս է գնահատում գրահրատարակչության ոլորտին միտված նախարարության ջանքերը՝ գրաբուսներից մինչեւ գրատնակներ։ Վարդանյանն ասում է․ «Սա այսօրվա դրությամբ մասնավոր բիզնես է, եւ նախարարությունը չի կարող միայնակ ամբողջը բարձրացնել, բայց որ նախարարությունն ուզում է, որ այդ ամբողջն աճի՝ կասկածից դուրս է, եւ երբ դիմեցի նախարարին, մեծ ոգեւորությամբ ասաց՝ ինչո՞վ օգնեմ։ Այսինքն՝ ցանկություն, նախաձեռնություն կա, եւ ինչ կարողանում՝ անում են, բայց, ինչպես ասում են, մի ծաղկով գարուն չի գա։ Սա մասնավոր բիզնես է, եւ պետք է ամեն մեկն իր տեղում նախաձեռնություն ունենա, պահանջարկի ճիշտ ուսումնասիրություն կատարի եւ ճիշտ աշխատի»։

Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Դիտվել է 193 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan