Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Արծիվն ում գլխին որ կանգնավ՝ ինքն էլ կդառնա համայնքապետ

Խոշորացված մի շարք համայնքներում առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում, ըստ ԿԸՀ կայքի, առաջադրվել են նաեւ համայնքների նախկին ղեկավարները՝ վերջին անգամ ընտրական «ռուլետկային» մասնակցելու ու բախտը փորձելու ակնկալիքով: Արագածոտնի մարզի եզդիական Ալագյազ համայնքում, արդեն գրել ենք, գրանցված 6 թեկնածու կա (մեկը ետ է վերցրել փաստաթղթերը), որոնցից 3-ը նախկին Ռյա Թազա, Միրաք, Անիաշիր համայնքների ղեկավարներն են, մեկը՝ Ալագյազի համայնքապետը: Նրանք բոլորն էլ ՀՀԿ-ական են: Գրանցված մյուս երկու թեկնածուներն անկուսակցական են, որոնցից մեկն Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետ Ջասմ Մախմուդովն է՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրը, մյուսը՝ Ալագյազի փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Անզոր Ուռուսյանը:

Այս 6 թեկնածուները պիտի պայքարեն միմյանց դեմ՝ հանուն Ալագյազի ղեկավարի «կառոնայի»: Բոլոր թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են: ՀՀԿ-ն որոշել է ազատ թողնել այս համայնքը՝ չսատարելով առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկին եւ, ինչու չէ՝ ավելորդ լարվածություն չստեղծելով իր կողմից հովանավորվող թեկնածուի շուրջ: Մենք զրուցեցինք նախկին Ռյա Թազա համայնքի երկարամյա ղեկավար Ահմադ Բրոյանի հետ, ով, ի դեպ, անցյալ տարի ՏԻՄ ընտրություններում վերընտրվել էր գյուղապետի պաշտոնում: Մեկ տարի անց կրկին որոշել է փորձել ուժերը, սակայն այս անգամ ընտրապայքարին փիլիսոփայորեն է մոտենում: «Գիտեք, ես արդեն թոշակի տարիքին եմ մոտենում (63 տարեկան է՝ խմբ.) եւ որոշեցի այս անգամ էլ դնեմ իմ թեկնածությունը, փորձեմ, տեսնեմ, թե իրար միացած 11 համայնքների բնակչությունն ընտրությունների ժամանակ ինչպես կվերաբերվի ինձ: Եթե ընտրեցին՝ շատ լավ, կկառավարեմ եւս մի քանի տարի, եթե ոչ՝ ի՞նչ արած»,- ասաց նախկին գյուղապետը, սակայն զրույցի շեշտադրումից ակնհայտ էր, որ զենքերը վար դնելու, ղեկավարի աթոռը զիջելու մտադրություն բոլորովին էլ չունի: Բրոյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ շուրջ 26 տարի գյուղապետ է եղել, եւ այսքան տարվա ընթացքում միայն մեկ անգամ է, որ ընտրություններում մրցակից թեկնածու է ունեցել, նա էլ եղել է իր քեռին եւ, բնականաբար, պարտվել է ընտրապայքարում: Իր ընտանիքի անդամներն են միայն քվեարկել թեկնածուի օգտին: Այս անգամ, փաստորեն, 5 մրցակից ունի, ինչպե՞ս է դիմակայելու նման լուրջ մրցակցությանը:

«Հին ժամանակներում ադաթ, սովորույթ կար՝ թագավորն արծվին բաց էր թողնում, արծիվը ֆռո՜ւմ-ֆռո՜ւմ էր, գնում, մեկի ուսին կանգնում էր: Ում ուսին որ կանգնում էր, նրան էլ թագավորը նշանակում էր համայնքապետ: Հիմա էս անգամ էլ մեր Հայաստանի թագավորն է արծիվը թողնելու, ես իրա (թագավորի) կյանքին մեռնեմ, փառք ու պատիվ իրան: Հիմա արծիվը թողնվելու է նոյեմբերի 5-ին, ում գլխին որ կանգնավ, էն էլ կդառնա Ալագյազի ղեկավար: Մենք մեր տեղերում կանք հիմա, մեր պաշտոնը կա, եթե ով ընտրվի համայնքի ղեկավար ու ասի, որ ես, խոսքի, Պետրոսի հետ չեմ աշխատում, պտի հիմնավորի: Եթե Պետրոսը խմող է, ապուշ է, եթե հարկեր չի հավաքում, գյուղի օգտի համար չի աշխատում՝ ուրիշ բան: Իսկ մնացած դեպքերում կսպասենք նոյեմբերի 5-ին, թագավորի արծվին՝ ում գլխին կամ ուսին որ կանգնի»,- իրավիճակը պատկերավոր նկարագրեց Բրոյանը:

Իսկ թագավոր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, Սերժ Սարգսյանի՞ն։ Եզդիական համայնքի ղեկավարն արձագանքեց. «Բա էլ ո՞ւմը, ես իրա կյանքին մեռնեմ, մենք մի հատ թագավոր ունենք Հայաստանում: 88 թվի շարժման ժամանակներից առէսօր մարդը պայքարում է Ղարաբաղի համար: Ես էլ պայքարում եմ Ալագյազի թագավորության համար»: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե համայնքի ղեկավարն ընտրվում է ընտրությունների միջոցով, փաստորեն՝ թագավորի արծիվն է վերջնական որոշումը կայացնելու, ըստ Բրոյանի: Իսկ ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ն որոշեց չսատարել թեկնածուներից եւ ոչ մեկին:

«Մեր դաշտը՝ եզդիական համայնքներին, թողել են ազատ, ոչ մի կուսակցություն մեր դաշտին չի խառնվում, ով ուզեցել է, դրել է թեկնածություն: Հիմա կփորձեն՝ վերջում կերեւա: Ես չեմ ասում՝ 100 տոկոսով անցնող եմ, բայց ես ուրիշների նման ինքնավստահ չեմ ասում՝ ես եմ, որ կամ: Մեկն ասում է՝ 800 ձեն իմ գրպանում է, մեկը մի ուրիշ բան է ասում: Բրոյանը գիտի, որ պտի պայքարի, պտի աշխատի: Ամսի 18-ից ընտրարշավն սկսում է, պտի գնա ասի՝ ժողովուրդ, ես էն հինգ տարին մեկ գյուղ այցելողներից չեմ, ես հենց գալիս եմ ձեր հետ, ձեր համար աշխատելու, ձեր հոգսերը թեթեւացնելու, գյուղերում ծրագրերն իրականացնելու: Ես էսօրվա դրությամբ Ռյա Թազայում մի հատ ծրագիր չեմ թողել, լրիվ արել եմ: Հիմա Շենկանիում, իմ աղջիկն էնտեղ է ամուսնացած, նորմալ ճանապարհ չկա, դուք մի հատ եկեք տեսեք: Դա պիտի սարքվի: Կամ՝ գյուղեր կան, որոնք գազ չունեն, բայց ինչի՞ պտի չունենան, թող ունենան, թեկուզ մի տուն վառի: Ու սենց տարբեր հարցեր կան, էլի»,- բացատրեց Բրոյանը: Նա որպես իրեն ռեալ մրցակից համարում է ալագյազցի թեկնածուներին: «Մեկը պատգամավորի հայր է՝ Ջասմը, մյուսն էլ՝ Մհոյան Ազիզը (Ալագյազի համանքապետը՝ խմբ.): 5-ին բոլորին էլ, իրականում, համարում եմ մրցակից: Ասում է՝ մեկ էլ տեսար՝ բախտը ժպտաց»: Բրոյանը բողոքում է նաեւ ընտրողների անկայուն բնավորությունից, ասում է՝ խոստանում են, որ այսինչ թեկնածուին կընտրեն, բայց ընտրության ժամանակ խոստումը չեն պահում: «Վերջին ընտրությունների ժամանակ էլ փողը վերցնում էին, բայց գնում՝ ուրիշին էին ձենը տալիս: Հիմա էլ ասում են՝ հա, բայց ի՞նչ իմանամ: Իմ պարագայում ոչ մի դրամական շահ չի լինելու, ազնիվ քարոզարշավ է լինելու, ու մնացածն էլ կերեւա, մինչեւ ամսի 5-ը, ժամը 8-ը»:

Ռյա Թազայի գյուղապետը նաեւ կոչ արեց ընտրողներին։ «Ես ընտրողների ցավը տանեմ, թող խելացի ընտրություն կատարեն, ընտրեն իրենց շահերը պաշտպանողին: Մարդ կա՝ փոշտալյոն է, թեկնածությունը դրել է, ասում է՝ ղեկավար եմ ուզում դառնամ: Այ բալամ, հո սա թոշակ բաժանե՞լը չէ, էն էլ՝ 11 գյուղի ղեկավար պիտի աշխատի: Ես ուղղակի խղճահարում եմ իրան, բառեր չեմ գտնում ասելու»,- տարակուսում է Բրոյանը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 772 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan