Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Կապանում առաջադրված թեկնածուին սատարելու են իր իսկ հարգանքն ու հեղինակությունը

Խոշորացված համայնքներում առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները դժվարացրել են նախկին գյուղական փոքր համայնքների ղեկավարների ընտրվելու հնարավորությունը, որոնցից շատերը նոյեմբերի 5-ի ընտրություններում նույնպես առաջադրվել են: Կապան խոշորացված համայնքում, օրինակ, Կապանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանից բացի, առաջադրվել է նախկին Վերին Խոտանան համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանը: Հակոբյանի ընտրվելու շանսերը խոշորացված Կապանում չնչին են համարում՝ հաշվի առնելով այն, որ նրա մրցակիցն «ուժեղ իմունիտետ» ունի` վայելում է բարձրագույն իշխանության, ինչպես նաեւ մարզային ազդեցիկ ուժերի հովանավորությունը: Պատահական չէ, որ նրան Կապանում համարում են «ընտրված-պրծած», քանի որ իշխանությունը հոգացել է, որ ռեալ ընտրապայքար Սյունիքի մարզկենտրոնում չլինի:

Համեստ, պարկեշտ սյունեցու համբավ ունեցող Կարեն Հակոբյանն աշխատել է տեղի դպրոցի ուսուցիչ, Կապանի շրջանի Վերին Խոտանանի գյուղական խորհրդի նախագահ է եղել։ 1996-ի նոյեմբերի 10-ին ընտրվել, այնուհետեւ առայսօր անընդմեջ վերընտրվել է Վերին Խոտանանի ղեկավար։ Շուրջ 20 տարի համայնքապետ աշխատած 48-ամյա Հակոբյանը երեք դուստրերի հայր է, ՀՀԿ անդամ է, ինքնառաջադրվել է, չունի հարազատ կուսակցության աջակցությունը, որը վայելում է նրա մրցակից թեկնածուն: Մի խոսքով՝ ընտրապայքարի մեջ է մտել՝ «ձեռքերը թափ տալով»: Պարոն Հակոբյանին այս հանգամանքն ամենեւին չի կաշկանդում, եւ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց, քանի որ առաջադրել է թեկնածությունը, պայքարի կեսից ետ չի կանգնի, կգնա մինչեւ վերջ: Նշենք, որ Կապանից 25 կմ հեռավորության վրա գտնվող այս համայնքին պետբյուջեից տարեկան հատկացվում էր ընդամենը 3,5 մլն․ դրամ, մոտ 500 հազար դրամ էլ գոյանում էր գյուղում հարկային գանձումներից: Այստեղ բնակչության կեսից ավելին 70-ն անց մարդիկ են, գյուղը խմելու, ոռոգման ջրի, տրանսպորտի եւ բազում այլ խնդիրներ ունի: Տեղացիները հույս ունեն, որ խոշորացումը ծերացող ու դատարկվող իրենց համայնքի կյանքում դրական տեղաշարժ կարձանագրի եւ «մարդաշնորհքին ապրելու հույս կվառի»:

- Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալիքով եք մասնակցում ընտրություններին՝ չունենալով ՀՀԿ-ի աջակցությունը:

- Ճիշտն ասած՝ ակնկալիքն այն է, որ ես էլ 20 տարուց ավել համայնքի ղեկավար եմ եղել (համայնքը, ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի, ընդամենը 295 բնակիչ ունի: Կապանում ընտրողների թիվը 35 հազար 98 է՝ խմբ.): Ունեմ իմ որոշակի ծրագրերը, մտածելակերպը: Այժմ էլ առաջադրվել եմ ու փորձում եմ իմ ծրագրերն իրականություն դարձնել:

- Իսկ Ձեր ծրագրերն ինչո՞վ են տարբերվում, օրինակ, Աշոտ Հայրապետյանի ծրագրերից: Ի՞նչ նոր բան եք ասելու Դուք, որ չի ասել Ձեր մրցակիցը, որ ընտրողներն էլ հանուն այդ նորության քվեարկեն Ձեր օգտին:

- Ճիշտն ասած՝ մենք ոչ մեկս մեր ծրագրերը դեռ չենք ներկայացրել, որ մեկս մեկինն իմանանք: Հիմա շատ շուտ է էդ հարցերի համար:

- Կհամաձայնեք, որ այժմ ընտրությունը շատ ավելի դժվար է լինելու: Մի բան է, երբ Դուք փոքր համայնքի ղեկավարի պաշտոնի համար եք պայքարում, մեկ այլ բան է՝ խոշորացված համայնքի ղեկավարի:

- Այո, այս անգամ ավելի դժվար է լինելու, չեմ հերքում: Արդեն իսկ նոր բնակավայր-համայնք է Կապանը, տարբեր բնակավայրեր ունեն, իրենց տարբեր մտածելակերպը, այսինքն՝ շատ դժվար է լինելու ընտրությունը, ինչ խոսք:

- Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել այդ դժվարություններին:

- Կփորձենք հանդիպել ժողովրդին, մեր ծրագրերը ներկայացնել: Ժողովուրդն էլ թող ընտրի ում կցանկանա:

- Գաղտնիք չէ, որ ընտրություններում մեծ է տեղական հեղինակությունների ազդեցությունը: Խոսվում է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր ֆավորիտ թեկնածուներն ունի եւ նրանց է աջակցելու ընտրություններում, անկախ այն հանգամանքից՝ ՀՀԿ-ն է առաջադրել նրանց, թե ինքնառաջադրվել են: Հետաքրքիր է՝ Դուք ունե՞ք աջակիցներ, հովանավորներ:

- Ոչ մեկն ինձ չի հովանավորում, ես ինքնառաջադրվել եմ, ունեմ իմ հարգանքը, հեղինակությունը Կապանի տարածաշրջանում: Կներկայանամ կապանցիներին, իրենք էլ թող դատեն, ընտրեն ում կուզեն: Իսկ թե ով է ում հովանավորում, ինչու եւ ինչպես՝ ես դրանից ընդհանրապես տեղյակ չեմ:

- Սուրիկ Խաչատրյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

- Շա՜տ լավ:

- Հանդիպել-քննարկե՞լ եք այս ընտրություններում Ձեր առաջադրման հետ կապված հարցեր:

- Չէ-չէ, ես ոչ մեկի հետ կապ չունեմ:

- Իսկ Վահե Հակոբյանի՞ հետ ինչ հարաբերություններ ունեք:

- Նորմալ, շատ նորմալ, ես աշխատել եմ բոլոր մարզպետների հետ, բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ:

- Ըստ լուրերի՝ այս ընտրություններում Վահե Հակոբյանը մտադիր էր առաջադրել իր նախընտրած թեկնածուին՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանին, սակայն ՀՀԿ-ն նրան հավանություն չի տվել: Ասում են, որ Աշոտ Հայրապետյանն էլ Հակոբյանի սրտով չէ: Հնարավո՞ր է, որ գործող մարզպետը կոնտրքայլ անի՝ Ձեզ աջակցի այս ընտրություններում, որպես Աշոտ Հայրապետյանին այլընտրանք:

- Ես տեղյակ չեմ նման խոսակցություններից, բայց ընդհանրապես իշխանության թեկնածուն Աշոտ Հայրապետյանն է: Դրան մեկնաբանելու ոչ մի խնդիր չկա:

- Հնարավո՞ր է, որ Վահե Հակոբյանը, այնուամենայնիվ, ոչ պաշտոնապես Ձեզ սատարի՝ մեծացնելով Ձեր շանսերը:

- Չէ… չեմ կարող ասել: Շանսերի մասին խոսելու համար էլ դեռ շատ վաղ է:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է 871 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan