Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

ՔԿՎ-ի պարզաբանումը՝ Արթուր Օսիկյանը 1 միլիոն դոլարի չափով արձակուրդայինները չվճարելու ահազանգի վերաբերյալ

Հոկտեմբերի 10-ին մենք հրապարակել էինք «Արթուր Օսիկյանը մեկ միլիոն դոլարի չափով արձակուրդային վճարները չի տվել․ ահազանգում է նախկին աշխատակիցը» վերնագրով նյութը, որտեղ Քրեակատարողական վարչության նախկին աշխատակիցը նշում էր, որ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեք տարվա պաշտոնավարման ընթացքում քրեակատարողականի ծառայողներին արձակուրդային գումարները լիարժեք չի վճարել եւ իր հաշվարկներով մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար է տնտեսվել, ինչը ծախսվել է անհայտ նպատակների համար։ Եվ 2015-ին ամենամյա իր արձակուրդը կազմել է երեսուն օր, իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ 2015 ամենամյա արձակուրդի համար վճարել է միջին աշխատավարձի չափով՝ ընդամենը 249 հազար դրամ,սակայն վարչությունը չի վճարել ինը օրվա համար համապատասխան գումարը՝ 106 հազար 745 դրամ։

Սրա վերաբերյալ պարզաբանում ստանալու համար մենք հարցում էինք ուղարկել ՔԿՎ-ի հանրային կապերի բաժին։ Մենք ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ Է․Հովհաննիսյանը 25.11.2011-07.09.2015թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, զբաղեցրած վերջին պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, կոչումը՝ արդարադատության մայոր:

ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 21-Ա հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի հաստիքային միավորը 2015 թվականի հունվարի 27-ից կրճատվելու կապակցությամբ Է․ Հովհաննիսյանը նախապես գրավոր ծանուցվելուց և 2015 թվականի փետրվարի 02-ից մինչև մարտի 03-ը ներառյալ ամենամյա արձակուրդից օգտվելուց հետո, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի 2015 թվականի փետրվարի 04-ի N 57-Ա հրամանով 2015 թվականի մարտի 04-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում:

Շեշտենք, որ Է․ Հովհաննիսյանը չի ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, այլ միայն զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում` հետագայում այլ պաշտոնի նշանակվելու համար:
Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում Է. Հովհաննիսյանին առաջարկվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների առաջատար խմբի տարբեր պաշտոններ, որոնցից նա հրաժարվել է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի 2015 թվականի սեպտեմբերի 04-ի N 813-Ա հրամանով` կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ Է. Հովհաննիսյանը 2015 թվականի սեպտեմբերի 07-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունից՝ հանվելով քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվի հաշվառումից:
Հավելենք, որ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «....քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քրեակատարողական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

Է. Հովհաննիսյանն իր տարատեսակ բողոքներում որպես իրավական հիմք` վկայակոչում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հոդվածները, որոնք տվյալ խնդրին վերաբերելի չեն, քանի որ այս իրավահարաբերությունները հստակ կանոնակարգված են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Մասնավորապես՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ «Զինծառայողներին հավասարեցված անձինք են` «....Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները»: Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` «....Արձակուրդի տևողությունը կազմում է`
մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,
15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,
25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր»:

Ըստ նշված օրենքի` Է. Հովհաննիսյանին ձևակերպվել է հերթական տարեկան արձակուրդ 2015 թվականի փետրվարի 02-ից մինչև մարտի 03-ը ներառյալ: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի 778 որոշման 15.1 կետի` արձակուրդում գտնված օրերի համար նրան վճարվել է ամսական աշխատավարձի չափով` (249085(30*30)դրամ): Է. Հովհաննիսյանի պնդումը, որ իրեն պետք է վճարվեր 355830 դրամ, անհիմն է:

Նշենք նաև, որ համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի` քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար Է. Հովհաննիսյանին վճարվել է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Բացի այդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի 1119-Ն որոշման համաձայն նրան տրվել է նաև դրամական օգնություն:

ՔԿՎ աշխատակիցները, ինչպես այժմ, այնպես էլ 2015 և 2016թթ. ստացել են իրենց արձակուրդային վճարները` համաձայն համապատասխան իրավական կարգավորումների»:

Դիտվել է 676 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan