Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Սիրե՛ք Երեւանը, մի՛ թողեք, որ հեռանան

Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երեւանի ավագանու որոշմամբ, երեկ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչման արժանացան կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սիրված հաղորդավարուհի Նարա Շլեպչյանն ասում է, որ իր համար այդքան էլ անակնկալ չէր, որովհետեւ մի քանի տարի առաջ դարձյալ այդպիսի խոսակցություն կար, բայց ինքը երբեք չի խառնվել նման բաների․ «Չեմ ձգտել հատուկ ինչ-որ մի բան ստանալու, բայց այդպես է ստացվել։ Ամբողջ կյանքս պայքարել եմ անկախության համար, պատերազմի ժամանակ օգտակար եմ եղել, այնպես եմ աշխատել իմ ողջ կյանքում եւ այնպիսին եմ եղել, որ մինչ օրս ժողովուրդն ինձ հարգում է, սիրում, չի մոռանում եւ շնորհակալություն է հայտնում։ Հիմա ես չգիտեմ ինչի համար են տալիս։ Մի կողմից՝ դա ինձ համար ե՛ւ կարեւոր էր (չնայած կարծում եմ, որ ավելի երիտասարդ տարիքում պետք է տրվի), մյուս կողմից էլ՝ բնականոն է այն առումով, որ ես ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր ժողովրդի ներկայացուցչական կերպարը բարձր պահեմ եւ ազնիվ լինեմ»։ Նարա Շլեպչյանն ուզում է, որ լավ պահենք Երեւանը, որ երբ հյուրեր գան, չամաչենք մեր քաղաքի համար․ «Դա շատ կարեւոր բան է, բայց, իհարկե, նաեւ ահագին բան փոխվել է»։

Որպես Երեւանի բնակիչ՝ տիկին Շլեպչյանը մտահոգված է նաեւ քաղաքի խնդիրներով՝ տրանսպորտից մինչեւ կառուցապատում․ «Ես կուզեմ, որ այդպիսի ծանրաբեռնվածություն չլինի՝ շենքերի կառուցման իմաստով, սեյսմիկ գոտում ենք ապրում, եւ պիտի մի քիչ օդ լինի, որ կարողանանք շնչել։ Իմ տան դիմացն էլ շենք կառուցեցին, նայեցի, նայեցի ու տեսա, որ կտոր մը երկինք է երեւում, ուրախացա, որ գոնե այդ կտոր մը երկինքը կա։ Այդպես չպետք է լինի, պետք է ծառաշատ լինի Երեւանը։ Թող մաքուր լինի մեր քաղաքը, մարդիկ հարգանքով վերաբերվեն ոչ միայն միմյանց հանդեպ, այլեւ հենց քաղաքի։ Ուզում եմ հին շենքերի այդ հանճարեղ եւ անկրկնելի ճարտարապետությունը մնա, հատուկ ուշադրություն դարձվի հին Երեւանին։ Ուզում եմ երբեք չտեսնել աղքատ մարդկանց, կարիքավորների։ Ես հուզվում եմ, երբ իմ տան շրջապատում տեսնում եմ աղբամանները փորփրող մարդկանց, չգիտեմ ինչով օգնեմ նրանց… ափսոս՝ ես մի քիչ հարուստ պետք է լինեի»։

Նարա Շլեպչյանն ուզում է, որ ոչ ոք չհեռանա Երեւանից, քանի որ դա իր համար ահավոր սթրես է․ «Ես դրանից տագնապի մեջ եմ ընկնում, այսպես ո՞նց կլինի, պետք է այնպես անել, որ այս երիտասարդությունը, որ հիմա ավելի լավ կրթություն է ստանում, չթողի գնա, այլ հավաքվեն, համախմբվեն եւ իրենց գիտելիքները ներդնեն։ Սիրե՛ք Երեւանը, մ՛ի թողեք, որ հեռանան։ Փոխելու եւ փոխվելու բավականին բաներ կան, իհարկե՝ միանգամից չի ստացվի, բայց երբ տեսնում ես, որ շարժում կա, եւ ուզում են մի բան անել, հուսադրվում ես։ Երեւանն իմ ամենասիրելի օրրանն է, ծնվել-մեծացել եմ այստեղ, ընտանիքով անընդհատ քննարկում ենք, վերլուծում, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, ինչպես կարելի է շտկել»։

Երեկվա նիստում Երեւանի ավագանին հաստատել էր նաեւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Սեւակ Ավետիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ անակնկալ եւ նույնքան երջանկություն էր արժանանալ նման ուշադրության, չնայած կարծում է, որ կան երեւույթներ, որոնց մասին բարձրաձայնելը ճիշտ չի համարում, բայց սա այն դեպքն է, որ այդ բնակարանը խիստ անհրաժեշտ է իրեն։ «Ժամանակին նկատեցին եւ իմ փոխարեն մտածեցին, ինչի համար շատ ուրախ եմ եւ երջանիկ։ Երեւի թե սա այսքան տարի կատարած իմ աշխատանքի գնահատականն էր, որի անհրաժեշտությունը շատ խիստ կար»,- ասաց երգիչն ու հավելեց, որ մինչ օրս կնոջ, 3 զավակների, 5 թոռների հետ միասին ապրել են մեկ հարկի տակ՝ մեկ սենյականոցում։

Ռուբեն Մաթեւոսյանը մաղթում է, որ նման երջանկության շատերն արժանանան․ «Կցանկանամ, որ մենք ավելի շատ սիրենք մեր քաղաքը եւ ոչ միայն բառով, այլեւ մեր գործունեությամբ, ներդրումներով, երեւանցուն վայել վարքագծով զատվենք թեկուզեւ ամբողջ աշխարհից։ Ես հպարտություն եմ ապրում, երբ մեր ընկերները, որ տարիներ առաջ են եղել Երեւանում, գալիս եւ հիացած են հեռանում Երեւանից։ Ես շատ եմ սիրում Երեւանը, կարող էի աշխարհի ցանկացած անկյունում ապրել, բայց երբեք չեմ գերադասել դրսի կյանքը Երեւանից հեռու, որովհետեւ Երեւանն ինձ համար թե՛ օրրան է, թե՛ ծննդավայր, թե՛ իմ աշխատավայրը, նաեւ այն տեղը, որտեղ իմ անունն իսկապես դարձավ հնչեղ՝ Ռուբեն Մաթեւոսյան։ Երեւանը միայն քաղաք չէ, որտեղ ապրում ես, Երեւանը գիտակցություն է, աշխարհի հնագույն քաղաքներից մեկը»։

Հարցին, թե այդ հնագույն քաղաքի հետքերն այսօր որքանո՞վ են տեսանելի Երեւանում, Մաթեւոսյանն ասաց․ «Մարդն էլ ծերանում է եւ ինչ-որ մի ժամանակ իր տեղը զիջում է իր սերնդակցին, հարազատին, իրենից ծնվածին։ Կյանքը շարունակելի է, եւ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը կապող օղակ է ներկայի ու հավիտենականի միջեւ։ Նույնն էլ՝ քաղաքը, կան շինություններ, որ արդեն ծերացել են, կան շինություններ, որ արժեք են, եթե պատմություն են, պետք է ամեն գնով պահպանվեն»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 371 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan