Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Ով է խախտում մեր չունեցած իրավունքը

Մեր անմիջական հարեւան Թուրքիայի Հանրապետությունում ընտրություններին չմասնակցելու համար քաղաքացին տուգանվում է 14 դոլարի չափով, իսկ նույն զանցանքի ռեցիդիվի դեպքում թուրքական օրենսդրությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում։ Զանցանքը հանցանքին հավասար են համարում Բելգիայում, որը դեմոկրատական արժեքներ տարածող Եվրամիության անդամ է, սակայն ընտրությանը մասնակցելու իրավունքը որպես պարտականություն է համարում 1893 թվականից։ Առաջին անգամ բելգիացի օրինախախտը տուգանվում է 50 եվրո, երկրորդ չմասնակցությունը 125 եվրո է, իսկ չորրորդ անգամ ընտրության իրավունքը չիրացնող քաղաքացին 10 տարով զրկվում է ընտրություններին ընդհանրապես մասնակցելու իրավունքից եւ պետական կառույցներում ծառայելու հնարավորությունից։

Հույները, որոնք մեր չափ հին են, շատ ավելի ուշագրավ մոտեցում ունեն։ Ընտրությունների օրն այդ երկրից բացակայելը բավարար հիմնավորում չի համարվում ընտրություններին չմասնակցելու համար, հարկավոր է գրավոր ծանուցել հանձնաժողով։ Բացի ֆինանսական տուգանքից, հույնին կարող է ձերբակալեն, նույնիսկ ենթարկեն կալանքի մեկ ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով, միաժամանակ՝ զրկեն պաշտոններից ու կոչումներից։

Հայաստանում ընտրություններին չմասնակցելը հարգի ժեստ է։ Չեն մասնակցում անգամ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ արդյունքների կեղծման մասին ահազանգել են միշտ եւ բոլորը։ Շատ կատեգորիկ են արտահայտվել հատկապես այն քաղաքացիները, ովքեր հատկապես են շահագրգռված եղել չարաշահելու, այսինքն՝ անձնական շահադիտական նպատակներին սեփական քվեարկությունը ծառայեցնելու հարցում։ Դա կարող է լինել փողի դիմաց ձայն վաճառելը, հարազատի պաշտոնը կորցնելու ահից ուղղորդված դեպի քվեախուց գնալը, թեկնածուների միջից անարժանին, բայց ազգակցականին կամ ընկերոջն ընտրելը։ Ինչո՞ւ է այդպես․ ընտրություններին մասնակցելը մեր երկրում համարվում է քաղաքացիական պարտք։ Բայց քաղաքացիական պարտք են անվանում նաեւ բանակում ծառայելը։ Մեկը պարտադիր է, խախտելը՝ քրեորեն հետապնդելի, մյուսը կամավոր է, ու խախտելը չի առաջացնում ոչ մի հետեւանք, պատասխանատվություն։ Եվ հենց այստեղից է սկսվում ընտրությունների նկատմամբ անվստահությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չափահաս դառնալու հետ միասին ավտոմատ ձեռք է բերում իրավունք, որի իրական նշանակությունը խորությամբ չի գիտակցում։ Նույն վիճակն է հարեւան Ռուսաստանում։

3 տարի առաջ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Կոբրինսկին առաջարկեց բարձրացնել ընտրողների տարիքային ցենզը եւ կիրառել տուգանքների ինստիտուտ։ Ռուսաստանում, սակայն, դեռ այս առումով շարժ չկա։ Բայց եվրոպական Ավստրիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Լյուքսեմբուրգից բացի, ընտրողի հանդեպ կոշտ են նաեւ Ավստրալիայում, լատինաամերիկյան երկրներից՝ Արգենտինայում, իսկ որ ամենաուշագրավն է՝ Պաղեստինում։ Այդ երկրում օրինախախտ ընտրողը լավագույն դեպքում 60 դոլարով է տուգանվում, վատագույն դեպքում ենթարկվում 5 տարվա հարկադիր աշխատանքի։
Այսպիսով, Պակիստանի եւ Թուրքիայի քաղաքացիներն ավելի խորությամբ են գիտակցում ընտրության իրավունքը, քան մենք՝ հայաստանցիներս։ Մենք նույնիսկ ամբարտավան վերաբերմունք ունենք այդ իրավունքի հանդեպ, ուստի փողոցի առավել ամբարտավանները երկար տարիներ ստանձնել են ընտրությունների կազմակերպման ու ցանկալի արդյունքների ապահովման պարտականությունը։ Այս պարտականության հարցում, կարելի է ասել, շատ մեծ հետեւողականություն կա իշխանության կողմից։ Անհրաժեշտ ձայներ չապահոված ամբարտավանը, քրեական աշխարհի ներկայացուցիչը կամ պաշտոնյան խստորեն պատժվում են։

Բացարձակ հակված չէի գովաբանելու այն երկրների որդեգրած մոտեցումը, որտեղ պատժվում են ընտրություններին չմասնակցած քաղաքացիները։ Եթե մարդը մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում չի ծանոթանում ընտրություն կոչված ինստիտուտին, չգիտի՝ ինչու, ինչ չափանիշներից ելնելով ինքը պիտի որոշի, թե ում տա իր քվեն, բնական է, որ նա չի գիտակցի այդ իրավունքի նշանակությունը։ Թվարկվածներից ոչ մի երկրում չկա ընտրողի իրավունքի վկայական։ Ոչ մի մարդ քննություն չի հանձնում այդ իրավունքն ստանալու համար։ Այսինքն՝ այդ պետություններն իրենց քաղաքացիներին պատժում են այն իրավունքի խախտման համար, որով նրան կյանքի որեւէ էտապում չեն օժտել։

Մեր Սահմանադրությամբ նույնպես ընտրությունը որպես իրավունք է ամրագրված, ոչ թե պարտականություն։ Ուստի Հայաստանի նման երկրում իշխանության հասած մարդն այսպես է դատում․ ի՞նչ է հասկանում ընտրողը, ընդհանրապես՝ ո՞վ է նա, որ պիտի որոշի, թե իմ փոխարեն մեկը կամ մյուսը կարող է լինել ընտրովի կառույցում։ Դատում է այդպես, քանի որ այդ նույն ընտրողը ոչ թե անհրաժեշտ չափորոշիչներից կամ գաղափարներից ելնելով, այլ գեղեցիկ խոսքերի ազդեցության տակ է երկրի նախագահ ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո՝ Վազգեն Մանուկյանին, հետո՝ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյաններին, Արտաշես Գեղամյանին, հետո՝ դարձյալ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Սեւակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է 276 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan