Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

ԵԾ-ն ընդդիմանում էր, ՀՀԿ-ն՝ hայհոյում, ԵԼՔ-ն էլ՝ թամաշա անում

«Երկիրն Ծիրանի» խմբակցությունը փորձում է ամեն ինչ անել ամիսներ առաջ խոստացած դժոխքը Երեւանի քաղաքապետարանում ապահովելու համար։ Թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի զգում իրեն դժոխքում, այնուամենայնիվ, այս երեք կանանց հաջողվում է Երեւանի ավագանու նիստում ինտրիգ մտցնել եւ ՀՀԿ-ականներին նյարդայնացնել։ Այսօրվա նիստին անգամ Տարոն Մարգարյանը չդիմացավ եւ նախազգուշացրեց՝ ավագանու նիստը խանգարող անդամին դուրս կհրավիրի նիստերի դահլիճից։

Այսօրվա գումարված հերթական նիստում քննարկվում էր 4 անձի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու եւ 3 հոգու Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին հարցերը։ Բոլորին «Երկիր Ծիրանին» դեմ էր եւ դրա կապակցությամբ քննադատական ելույթներ էր ունենում, ինչն էլ դուր չէր գալիս ՀՀԿ-ի ավագանու անդամներին։ Այսօրվա նիստի «հերոսն» էլ ճարտարապետ, ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն էր, որը անընդհատ հայհոյում էր ԵԾ-ի ավագանու անդամներին։

«Երկիր Ծիրանիի» ավագանու անդամները իրենց նկատմամբ պահանջեցին հարգալից վերաբերմունք՝ շեշտելով, որ իրենք կին են։ Սրան հակադարձեց Իգիթյանը՝ ասելով․ «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»։

Նրա կողքի նստած ՀՀԿ-ականները սկսեցին ուրախանալ Իգիթյանի խոսքերի վրա։ Նման մի իրավիճակ էլ ստեղծվեց այն ժամանակ, երբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ԵԾ-ի անդամների վերաբերյալ խոսում էր Իգիթյանի հետ։ Վերջինս, դառնալով իր կողքին նստած ավագանու անդամ Կամո Հովհաննիսյանին, ասաց․ «Քաղաքաշինությունից ա խոսում, այ յիբյոմատ»։

«Երկիր Ծիրանիի» ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի խոսքերից վիրավորված` Հանրապետական խմբակցության անդամ Կամո Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում է դատի տալ Խաչատրյանին, քանի որ վերջինս, ըստ Հովհաննիսյանի, վիրավորել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, որ ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալու ձեր հերյուրանքների համար: Դուք ծիծաղելի հարցեր եք տալիս, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ ես ձեզ դատի եմ տալու հերյուրանքների համար: Ոչ մեկ ձեզ եւ որեւէ մեկի իրավունք չի տվել ՀՀ նախագահին, ով ուզում է լինի, այդպիսի վիրավորանքներ հասցնել եւ Երեւանի քաղաքապետին, քաղաքապետարանի ավագանու նիստին, էդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել»,-նշեց Հովհաննիսյանը։ 

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ ելույթ ունեցավ՝ նշելով, որ, եթե որոշել են քաղաքային իշխանության կյանքը դժոխքի վերածել, ապա դա իրենց չի հաջողվելու․ «Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք։ Հաշվի առեք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր վաստակի եւ աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից»:

Հանրապետական խմբակցության ավագանու անդամներից մեկն էլ Կամո Արեյանի խոսքից հետո ասաց. «Կերար, աղջի»:

Երբ քննարկվում էր «Vivacell MTS»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու մասին հարցը, ԵԾ-ից Մարինա Խաչատրյանը ելույթ ունեցավ՝ նշեց, որ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անպատվաբեր է դարձել․ «Բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»։

Մարինա Խաչատրյանի այս խոսքին տեղից հակադարձեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը. «Դե վեր ընգի տեղդ, տո՛... վեր ընգի տեղդ»։ Փոխքաղաքապետի կողքին նստած ՀՀԿ-ի ավագանու մեկ այլ անդամ՝ Նաիրա Նահապետյանը, որն ավելի հայտնի է ՀԷԿ-երի Նաիրա անունով, Արեյանի խոսքից հետո ասաց․ «Դու ինչ մարդ ես, պետք ա աշխատել իմանաս»։

ՀՀԿ-ի եւ ԵԾ-ի այս թեժ խոսակցություններին կողքից լուռ հետում էին ԵԼՔ-ի անդամները, ինչպես նաեւ «Երկիր Ծիրանիից» ժամանակին պոկված ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը, նրանք բավարարվում էին հարցերին միայն կողմ կամ դեմ քվեարկելով։

Նշենք, որ ավագանու որոշմամբ`  բնակարաններ նվեր ստացան ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, վաստակավոր արտիստներ՝  Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը: Ժողովրդական արտիստներ Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը և  «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն  Ռալֆ Յիրիկյանը արժանացան  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Այս բոլոր հարցերին դեմ քվեարկեց «Երկիր Ծիրանի»-ին, կողմ՝ ՀՀԿ-ն և «Ելք»-ը: Վերջինս դեմ քվեարկեց միայն Ռազմիկ Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմում շնորհելու հարցին: 

Աննա Պապիկյան

Դիտվել է 617 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan