Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

«ՀԺ». Գորիսում «հետաքրքիր» զարգացումներ են սպասվում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից: Գորիսում սպասվում են հետաքրքիր զարգացումներ:

Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա 1in.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, նշել էր. «Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաեւ սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»: Իսկ պատասխանելով հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը դե՞մ է երիտասարդ թեկնածուին, վերջինս նշեց. «Նենց չի, որ դեմ եմ-կողմ եմ՝ դա թող ես իմանամ, բայց համենայնդեպս տառապյալ փորձը կա»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:

Այս մի քանի արտահայտություններն ավելին էին, քան կարող էր ասել Սյունիքի նախկին մարզպետը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին, քանի որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը, որը Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալներից էր համարվում, սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ադունցի հրաժարականից հետո լուրեր շրջանառվեցին, որ դա պայմանավորված էր հանգամանքով, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, ովքեր իրեն չեն ենթարկվում: Ինչեւէ՝ անմիջապես սկսվեց Գորիսի քաղաքապետի երիտասարդ պաշտոնակատարի մասին տարաբնույթ լուրերի հոսքը մամուլ: Հիշեցին, որ Առուշ Առուշանյանը դաջվածքներ ունի, մատնանշվեց, որ երիտասարդ է, անփորձ եւ այլն: Ու Առուշանյանի մերձավոր շրջապատում կասկած չկար ու հիմա էլ չկա՝ այդ խոսակցությունների սկզբնաղբյուրը հենց Սուրիկ Խաչատրյանի շրջապատն է:

Որ Սուրիկ Խաչատրյանը չէր պաշտպանելու Առուշ Առուշանյանի թեկնածությունը՝ հասկանալի էր ի սկզբանե՝ Խաչատրյանների ու Առուշանյանների հարաբերությունները վաղուց են լարված. Խաչատրյանը չի աջակցի Առուշանյանին. թեեւ Առուշանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է: Այն նույն ՀՀԿ-ի, որի անունից երկար տարիներ հանդես էր գալիս Սուրիկ Խաչատրյանը: Իհարկե, հիմա Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ-ի Սյունիքի մարզի տարածքային կառույցի ղեկավարը չէ, ինչպես նախկինում, հիմա Սյունիքի ՀՀԿ տարածքային կառույցը ղեկավարում է գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Եվ ի սկզբանե ակնհայտ էր նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը ամենեւին էլ մտադիր չէ հենց այնպես՝ հեշտ ու հանգիստ «հանձնել» իր դիրքերը Սյունիքում, առավել եւս՝ իր հայրենի Գորիսում:

Գորիսից մեզ հայտնում են, որ նախկին մարզպետը, որքան էլ աշխատում է շատ չերեւալ ու փորձում է ցույց տալ, թե ընտրություններն իրեն չեն հետաքրքրում, ավելի շատ «տակից է գործում», ընդ որում՝ երկու ճակատով: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ վերջերս Սուրիկ Խաչատրյանն այլընտրանքային թեկնածուի ակտիվ որոնումների մեջ էր: Ըստ Գորիսում շրջանառվող խոսակցությունների՝ նա փորձում է Գորիսում քաղաքապետի թեկնածու առաջադրել իր ազգականներից մեկին՝ Արամ անունով, որին էլ հիմնականում կաջակցի՝ իր բոլոր ռեսուրսներով հանդերձ:

Մյուս կողմից՝ այս քաղաքական ներկայացման տեսարժանությունն ապահովելու համար միգուցե Սուրիկ Խաչատրյանը փորձի աննկատ աջակցել իր երբեմնի «ամենաթեժ» ընդդիմախոսներից ու ընդդիմադիրներից մեկին:

Իսկ Առուշ Առուշանյանի կողմնակիցներն այս ամենին հանգիստ են վերաբերվում ու վստահ են, որ իրենց թեկնածուն ուժեղ դիրքերում է: Գորիսից մեր աղբյուրները փոխանցեցին, որ քաղաքում բավականին ազդեցություն ունեցող Բուդաղյանները, նախկինում Ադունց-Խաչատրյան ճակատի դեմ դուրս եկած քաղաքապետի թեկնածուներից ոմանք, եւ էլի կարող շատ ուժեր լիակատար աջակցություն են հայտնել Առուշ Առուշանյանին ու ամբողջությամբ սատարելու են նրան՝ թե՛ հիմա, որպես քաղաքապետի պաշտոնակատար, թե՛ հետո, երբ Առուշ Առուշանյանը առաջադրվի: Հասարակական կարծիքը նույնպես Առուշանյանի օգտին է խոսում: Իրերի այսպիսի դասավորությանը Սուրիկ Խաչատրյանը չի կարող համակերպվել՝ բնական է: Եթե նա «հանձնի» Գորիսը, նշանակում է վերջնականապես կորցնել գրեթե բոլոր լծակներն ու դիրքերը, որոնք հետագայում կարող են ինչ-ինչ հարցերում օգնել իրեն: Ու այնպես էլ չէ, որ Սուրիկ Խաչատրյանը թույլ ու անռեսուրս է, այսինքն՝ այնպես չէ, որ հակադրությունը թույլ է լինելու:

Ընդ որում՝ տրամաբանությունը հուշում է, որ իր երբեմնի ընդդիմադիրին աջակցելը ինքնանպատակ չէ: Եթե նախկին ընդդիմադիրը լավ արդյունքներ գրանցի՝ սրանով Սյունիքի նախկին մարզպետը կփորձի ցույց տալ, որ իր օրոք Սյունիքում ու հատկապես Գորիսում ոչ ոք չէր կարող «ճուտ հանել», իսկ երիտասարդ թեկնածուի դեպքում այդպես չէ, եւ հատկապես կշեշտվի, որ Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը չի տիրապետում իրավիճակին: Այդպիսով՝ այս ընտրություններում նվազագույն խնդիրը՝ «ջուրը պղտորելն է», որտեղ ձուկ որսալն ավելի հեշտ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 632 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan