Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Կինեմատոգրաֆիստները ծափահարություններով ընդունեցին նոր նախագահին

Հոկտեմբերի 7-ին Կինոյի տան դռները, որ փակ էին երկու տասնամյակից ավելի, մի քանի ժամով բացվեցին, եւ կինեմատոգրաֆիստներն արտահերթ հրավիրված համագումարում ընտրեցին իրենց միության նոր նախագահին։ Համագումարին ներկա էր միության 187 անդամներից 145-ը: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով կարեւորեց համագումարը՝ նշելով, որ միության նախագահի ընտրությունն ամենից առաջ միասնաբար աշխատելու ընտրություն է, եւ թող ընտրվի ամենաարժանավորը․ «Այս ընտրություններով եւ այս համագումարով առաջին հերթին մենք Հայաստանում կինոյի զարգացման նոր փուլ ենք թեւակոխում, քանի որ այս պահին գրված է կինոյի զարգացման մասին հայեցակարգը, շրջանառության մեջ է դրված «Կինոյի մասին» օրենքի նախագիծը, պատրաստվում է Կինոկենտրոնի նոր կառույցը, եւ կարծում եմ՝ համագումարից հետո նոր նախագահով կկարողանանք ստեղծել կինոյի զարգացման համար մի նոր ժամանակաշրջան, որի մեջ կինոմիության դերակատարումը ես համարում եմ այդ շղթայի կարեւորագույն եւ թերեւս առաջատար օղակներից մեկը»։

Համագումարին, որպես պատվավոր հյուր, ներկա էր կինոռեժիսոր Ռոման Բալայանը՝ Հարություն Խաչատրյանի վաղեմի ընկերը, ով նշեց, որ երբեք չի քվեարկում ինչ-որ մեկի դեմ, այլ քվեարկում է ինչ-որ մեկի օգտին: Ըստ այդմ՝ կողմ է Հարություն Խաչատրյանի թեկնածությանը: «Ռուբիկ Գեւորգյանցի շնորհիվ ես հայտնվեցի կինոյում, նրա կորուստը մեծ ցավ է ինձ համար, բոլորին հարգելով՝ ես Հարութի օգտին պետք է խոսեմ, որովհետեւ Հայաստանի նման օլիգարխացված եւ աղքատ երկրում կազմակերպել «Ոսկե ծիրանի» նման փառատոն՝ դա արդեն քիչ չէ: Այդպիսի փառատոն տարածաշրջանում, այդ թվում եւ Մոսկվայում, չկա: Եթե Հարութը կարողանա նույնն անել նաեւ Կինեմատոգրաֆիստների միության հետ, այն դարձնել մի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ ու ցուցադրումներ, ապա հայկական կինոյում շատ բան կփոխվի: Հարութի կապերը, նրա մենեջմենթը, փող հայթայթելու կարողությունն իրոք շատ բան կարող են փոխել: Ես արդեն 77 տարեկան եմ եւ գիտեմ, թե ինչ եմ ասում»,- իր ելույթում ասաց Բալայանը:

Պատվավոր հյուրերի թվում էր նաեւ ռուսաստանաբնակ հայտնի կինոգետ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Արմեն Մեդվեդեւը, ով իր խոսքում նշեց, որ նախագահի երեք թեկնածուների` Հարություն Խաչատրյանի, Գեւորգ Գեւորգյանի եւ Վահե Գեւորգյանցի մասին էլ լավ կարծիքի է: Սկսելով Վահե Գեւորգյանցից՝ նա ասաց, որ Գեւորգյանցը մի քիչ շտապում է եւ դեռ կդառնա նախագահ, իսկ հիմա կարծում է, որ ռեժիսորը պատասխանատվության այդ բեռին կարող է չդիմանալ, ուստի պետք չէ շտապել։ Իր խոսքն ուղղելով Գեւորգ Գեւորգյանին՝ Մեդվեդեւը նշեց, որ Գեւորգյանը շատ բան կարող է անել հայկական կինոյի համար, բայց խորհուրդ տվեց ռեւանշի ձգտումով հիմա էլ այս պաշտոնին չգալ։ Ինչ վերաբերում է Հարություն Խաչատրյանին, կինոգետը նշեց, որ ռեժիսորի ոչ բոլոր ֆիլմերը կարող են իրեն դուր գալ, բայց Խաչատրյանն ստեղծել է բարձր կինեմատոգրաֆ։ Մեդվեդեւը նշեց, որ, ծանոթանալով բոլորի ծրագրերին, կարող է ասել, որ արժանավոր թեկնածուն Հարություն Խաչատրյանն է: «Նա մարդ է, ում ճանաչում են բոլորը, նա մեր կինեմատոգրաֆի հեղինակության մարմնավորումն է։ Այն, ինչ նա արել է «Ոսկե ծիրանին», վկայում է նրա ադմինիստրատիվ ունակությունների եւ կինոհեղինակության մասին: Ես իրավունք չունեմ քվեարկելու, բայց եթե ունենայի, ապա հենց նրա օգտին` սիրելով Գեւորգյանցին եւ Գեւորգին»։

Ընդհանուր առմամբ, համագումարում ելույթներ քիչ եղան, Ռոման Բալայանից եւ Արմեն Մեդվեդեւից բացի, եւս 2 հոգի ելույթ ունեցան․ եթե դերասան Ժան Նշանյանը բարձրացրեց արտերկրում բնակվող կինոմիության անդամների քվեարկելու հարցը, ապա հնչյունային ռեժիսոր Իռեն Օրդուխանյանն իր անվստահությունը հայտնեց Գեւորգ Գեւորգյանին՝ նշելով, որ ժամանակին շատ խոստումներ է տվել կինոգործիչներին, բայց ոչ մեկը չի իրականացել, այդ թվում՝ Հոլիվուդ դարձնել «Հայֆիլմը»։

Հաջորդիվ նախագահի թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը։ Կինոմիության անդամների սոցիալական ապահովությունը, կինոյի դահլիճի վերականգնումը, մասնագիտական աջակցությունը, «Կինոյի մասին» օրենքի մշակումը եւ մի շարք այլ հարցեր առկա էին բոլոր թեկնածուների ծրագրում էլ։ Վերջում Վահե Գեւորգյանցը փորձեց կինոմիության անդամներին շահագրգռել իր ծրագրի «ֆինանսաբեր մասով»՝ նշելով, որ կա հայ-ամերիկյան մի հիմնադրամ, որն արդեն 7 տարի զբաղվում է բարեգործությամբ եւ պատրաստ է համագործակցել ու հոգալ ֆինանսական այն բացը, որ կինոմիությունը կունենա առաջիկա տարիներին։ Դահլիճից հետաքրքրվեցին, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը, ով է տնօրենը, ինչին ի պատասխան՝ Գեւորգյանցը նշեց, որ տնօրենն ինքն է, իսկ հիմնադիրը՝ իր եղբայրը։ Այդ հանգամանքը կինոմիության անդամների վրա, կարելի է ասել՝ հակառակ էֆեկտն ունեցավ։ Նրանք սկսեցին դահլիճից արձագանքել, թե ինչու նույն այդ հիմնադրամը մինչ այդ չի օգնել միությանը, կամ եթե հանկարծ նա չդառնա նախագահ, նշանակում է՝ էլ չի՞ օգնելու։

Ընտրության արդյունքները կեղծելու բոլոր փորձերը բացառելու համար 3 թեկնածուներն էլ եկան համաձայնության եւ միասնաբար ստորագրեցին բոլոր 145 քվեաթերթիկների վրա, որոնք միության անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ գցեցին բեմի վրա դրված թափանցիկ քվեատուփի մեջ։ Բոլորի աչքի առաջ բացվեց տուփը, եւ հայտարարվեցին արդյունքները․ Վահե Գեւորգյանցն ստացավ 29, Գեւորգ Գեւորգյանը՝ 17 ձայն, իսկ Հարություն Խաչատրյանը՝ 88, ինչն ընդունվեց ծափահարություններով։ Արդյունքների ամփոփումից հետո թե՛ Գեւորգ Գեւորգյանը, թե՛ Վահե Գեւորգյանցը մոտեցան եւ շնորհավորեցին միության նորընտիր նախագահին, ով նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա եւս մեկ անգամ նշեց, որ կինոն այսօր հոգածության եւ նոր ծրագրերի կարիք ունի՝ միաժամանակ նկատելով, որ կինեմատոգրաֆիստներն իրեն ընտրելով՝ ընտրեցին այդ ծրագրերը, հնարավորությունը, որ պետք է միասնաբար կատարեն։ Իսկ դրա համար մեկ ամիս անց կինեմատոգրաֆիստները նորից կհավաքվեն եւ միասին կորոշեն իրենց ապագա ծրագրերը։ «Դուք տեսաք, թե ինչպես մենք ողջագուրվեցինք եւ շնորհավորեցինք իրար, որովհետեւ մենք օգնելու ենք իրար եւ աշխատելու ենք միասին, մեկ ամիս հետո հրավիրում եմ պլենումի, որտեղ կհաստատենք մեր ծրագրերը։ Մինչ այս չի եղել, որ մարդիկ կարողանան միասին ծրագիր որոշեն եւ հաստատեն,- արդեն լրագրողների հետ զրույցում ասաց Հարություն Խաչատրյանը,- այդ կծկված որոշումները՝ փոքրիկ վարչությունով, որոնց հեշտ է համոզել կամ ոչ ճիշտ ճանապարհ ցույց տալ, այս դեպքում արդեն մենք ողջ կինեմատոգրաֆիստներով կորոշենք մեր ծրագիրը եւ ստրատեգիան։ Այդպես շատ ազնիվ եւ ճիշտ կլինի, ամեն մեկին կտանք իր հետաքրքրությունների ասպարեզը, որպեսզի ինքը ղեկավարի, եւ ոչ մի կասկած չունենանք, որ սխալ ուղղությամբ է գնալու ինչ-որ բան»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 244 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan