Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար
Ամենաընթերցված լուրերը
Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել
Հարցում

Քաղաքացու պնդմամբ՝ նախկին պաշտոնյաները խարդախությամբ խլել են իր բնակարանը

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին պետ Դավիթ Խառատյանը պարտքի դիմաց քաղաքացի Ղազարյան Ասյային պատկանող 60-65 հազար ԱՄՆ դոլար արժեցող բնակարանը նախ գրանցել է իր անվամբ, ապա այն վաճառել իր կոլեգա Արաբկիր վարչական շրջանի նախկին դատախազ Արմեն Շահազիզյանին։ Այս խնդրով մեզ դիմել էր Երեւան քաղաքի բնակիչ Ասյա Ղազարյանը, որը կանգնած է բնակարանը կորցնելու վտանգի առաջ։

«Դավիթ Խառատյանը կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտե է ներկայացրել բռնագանձման ծանուցագիր եւ փոստային հետադարձ հավաստագիր այն բովանդակությամբ, որ մեր պարտքը կազմում է 12 միլիոն 200 հազար դրամ՝ դիտավորյալ թաքցնելով այն փաստը, որ արդեն իսկ գումարի մի մասը՝ 14 000 ԱՄՆ դոլարը վերադարձվել է, իսկ մնացած 13 000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու համար սահմանվել էր 15 ամսյա ժամկետ՝ սկսած 2013 թ մայիսից։ Բայց մեր միջեւ ստացականով սահմանված պարտավորության կատարման ժամկետից շուրջ 5 ամիս առաջ բնակարանը գրանցվել է Դավիթ Խառատյանի անունով, դրանից հետո նա մեր բնակարանը շուկայականի արժեքից ցածր գնով՝ 8 միլիոն դրամով, ձեւական առքուվաճառքի պայմանագիր է կնքում Արմեն Շահազիզյանի հետ։ Իբր թե Դավիթը բնակարանը վաճառել է, Արմենն էլ գնել է, որից հետո Դավիթ Խառատյանը դիմում է դատարան՝ մեզանից 10 հազար ԱՄՆ դոլար բռնագանձելու եւ չտրված 3 հազար ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով»,- պատմում է Ասյա Ղազարյանը

Տիկին Ասյայի խոսքով՝ իրենք բռնագանձում կատարելու վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել եւ հետադարձ հավաստագրում եւ փոստային գրանցամատյանում դրված ստորագրությունները չեն կատարվել իրենց կողմից․«Դավիթ Խառատյանը սկզբից էլ դիտավորությամբ միտումնավոր բռնագանձման ծանուցագրերը կազմել է 12 միլիոն 200 հազար դրամ պարտքի վերաբերյալ։ Նա դա արել է, որպեսզի հնարավորություն ունենա իրականացնել իր հանցավոր մտադրությունները՝ կարողանա բնակարանի նկատմամբ խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերի եւ ձեւականորեն իրացնի այն, ցույց տա, որ անշարժ գույքի իբր թե վաճառքից իր գումարային պահանջը ամբողջությամբ չի բավարարվել եւ էլի պահանջի գումար, ինչն էլ որ արել է»։

Ինչպես քաղաքացին է պատմում՝ այս տարի օգոստոսին այս հարցին «խառնված» մարդիկ իրեն կանչել են ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերություն եւ պահանջել՝ ազատել բնակարանը։ «Չեմ կարող ասել, որ Միհրան Պողոսյանը չգիտեր կամ առանց իր թույլտվության իրենց պատկանող ընկերությունում իր թիմակից Գեւորգ Ղազարյանը, իրենց փաստաբան Անահիտ Բաբայանը, ոմն Արթուրը մեր բնակարանի հարցը քննարկում եւ մեզ պահանջներ են ներկայացնում։ Առանց Միհրան Պողոսյանի իմացության նրանք նույնիսկ չէին համարձակվի մեզ կանչել այդ ընկերություն, առավել եւս՝ նման պահանջներ ներկայացնել»։

Փաստաբան Անահիտ Բաբայանը ներկայացրել է Ասյա Ղազարյանի շահերը, սակայն տիկնոջ խոսքով՝ «Քեթրին» ընկերությունում տեղի ունեցած հավաքի ժամանակ՝ նա հակառակ կողմի շահերից է խոսել։

Անահիտ Բաբայանը մեզ հետ զրույցում հերքեց Ասյա Ղազարյանի ներկայացրածը՝ նշելով, որ դատի կտա տիկնոջը իրեն զրպարտելու համար․ «Ինքը շատ ահավոր վատ կին ա։ Ես երբեք իմ հաճախորդի համար հակա բան չեմ անում ու դրա համար ինքը կարա պատժվի՝ զրպարտելու համար, ես բարեխիղճ իմ գործը արել եմ՝ 2013 թ մինչեւ 2017 թ։ Ես որեւէ մեկի հետ ոչ շփվել եմ, ոչ բան, եթե ինքը կարող է դա ապացուցել, թող ապացուցի, դրա համար կա դատարան, իսկ, եթե ինքը զրպարտի, դրա համար ինքը պատասխանատվության կենթարկվի, ես կդիմեմ հայցով դատարան, իրան կպատժեմ զրպարտելու համար։ Ինքը ժամանակին չի մուծել»։

Փաստաբանը նշում է, որ նախկին պաշտոնյա Դավիթ Խառատյանը խարդախության չի դիմել՝ փաստաթղթերը կան ամբողջ, օրինական առքուվաճառք են արել, տարել եւ գրանցել են․ «Գույքը գնացել է աճուրդի՝ էլեկտրոնային տարբերակով, մարդիկ առել են։ Խառատյայանից գումարը վերցրել է, չի մուծել, ինքն էլ տունը վաճառել է։ Այստեղ անօրինական գործողություններ չեն արել մարդիկ»։

Անահիտ Բաբայանը հաստատում է, որ իսկապես «Քեթրին» ընկերությունում հանդիպում եղել է, բայց հօգուտ Ասյա Ղազարյանի․ «Որպես բնակիչ ուզել են օգնել, ուրիշ ոչ մի անձնական բան չկա էդտեղ, բացի լավությունից իրեն ոչ մի բան չենք արել։ Անգամ «Քեթրինի» իրավաբաններն են իրեն օգնել։ Ինքը մինչեւ ինձ ունեցել է փաստաբան՝ Գայանե Գալոյանին, ես տեղյակ չեմ եղել, ինձ չեն ասել»։

Նշենք, որ դեպքով հարուցված է քրեական գործ։

Մենք չկարողացանք կապ հաստատել Դավիթ Խառատյանի հետ, բայց պատրաստ ենք ներկայացնելու նաեւ նրա տեսակետը։

Աննա Պապիկյան

Դիտվել է 380 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan