Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ...
Ամենաընթերցված լուրերը
Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ...
Հարցում

Մանկապարտեզի տնօրենը հայտնաբերված խախտումների հետ մասամբ է համաձայն

Այսօր Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Լիլիթ» մանկապարտեզի սաներն ստիպված են եղել արդեն կեսօրին տուն գնալ: Բանն այն է, որ ստուգումներ են անցկացվել, որի արդյունքում պարզվել է՝ մանկապարտեզն ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից: Մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ: Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:

Մեր այցելության պահին մանկապարտեզը փակ էր եւ դատարկ: Զրուցեցինք մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Ձվակերյանի հետ, վերջինս հայտնաբերված խախտումների հետ մասամբ էր համաձայն: «Հոսող ջուր ես միշտ էլ ունեցել եմ, խոսքը տաք ջրի մասին է, որը դեռ չկա, բայց անցկացվելու էր: Իրենց նշածներից ոչ բոլորի հետ եմ համաձայն: Սննդի տարաներ միշտ էլ եղել են: Խմբերում տաք ջուր չունենք, դա պետք է ապահովենք, հատակն է վերանորոգելու, դրանց հետ համաձայն եմ: Բայց դե մինչև դեկտեմբեր անելու ենք ամեն ինչ, որ խմբերը նորից գործեն»,-հավաստիացրեց մանկապարտեզի տնօրենը՝ չցանկանալով այլևս որևէ բանից խոսել:

Մանկապարտեզը համայնքապատկան է, ուստի փորձեցինք պարզաբանում ստանալ նաև քաղաքապետարանից: Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն անկեղծացավ. «Ես արդեն տեղյակ եմ, չնայած դեռ գրություն չենք ստացել, բայց տեղյակ եմ, որ հիմնական խնդիրը խոհանոցի հետ կապված է: Այն վերանորոգման կարիք ունի, մենք նախատեսել էինք, սալահատակը պետք է նորացնել, հոսանքի լարերի հետ կապված խնդիրներ կան, դրա համար էլ տաք ջուր չկա: Մի խոսքով ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք ժամանակին անել, բայց անպայման մի բան կանենք: Այդ մանկապարտեզի շենքը խորհրդային տարիների է, շատ հին է արդեն, երկար տարիներ չի վերանորոգվել: Բայց դե իրենք էլ իրենց նորմերն ունեն, բնականաբար պետք է համապատասխանեցնենք նորմատիվին»,-արդարացավ քաղաքապետարանի պաշտոնյան:

Նշենք, որ «Լիլիթ» ՀՈԱԿ է հաճախում մոտ 60 երեխա, յուրաքանչյուր երեխայի համար ամսական սահմանված ծնողական վարձավճարի չափը կազմում է 6000 դրամ: Գյումրու եզակի մանկապարտեզներից է, որտեղ քաղաքապետարանը վարձավճարը 7000-8000 դրամ չի սահմանել: Ամսական համայնքային բյուջեից մանկապարտեզին անհրաժեշտ է հատկացնել 348.000, տարեկան՝ 4.176.000 դրամ:

Ի դեպ, մեզ հաջողվեց զրուցել այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մի քանիսի հետ: Ոմանց համար միանգամայն անակնկալ էին հայտնաբերված խախտումները, իսկ նրանցից մեկն էլ ասաց, որ խոհանոց իրենց մուտքը միշտ արգելված է եղել, ինչը կասկածի տեղիք է տվել: «Ընդհանուր կրթադաստիարակչական որակը վատը չէ, բայց շենքային պայմանները, բոլորս էլ տեսնում ենք, կարծում եմ անակնկալ չէր, պարզապես աշխատող մայր եմ, մանկապարտեզը տանը մոտ է, այլընտրանք չկա»,-ասաց ծնողներից մեկը:Հետաքրքրվեցինք՝ այս ստուգումներից հետո, մանկապարտեզի գործելու դեպքում պատրասվում է երեխային նորից այնտեղ ուղարկել, պատասխանեց. «Եթե մինչև այսօր ուղարկել եմ եւ առանձնապես դժգոհություն չեմ ունեցել, կարծում եմ՝ նորից կուղարկեմ: Հիմա իմ խնդիրն այն է, թե մինչև վերաբացվելը երեխայիս որտեղ պետք է տանեմ»:

Արևիկ Հակոբյան

Դիտվել է 359 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan