Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները
Ամենաընթերցված լուրերը
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ...
Հարցում

Ողջ հայ ազգը պետք է պատրաստ լինի հին կարգերի փլուզմանը. Զարուհի Փոստանջյան

Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հոդվածը.

Ինդուստրիալ և հետինդուստրիալ բռնապետական համակարգերը չեն ձևավորում առաջադիմական քաղաքական վերնախավ և չեն ստեղծում տնտեսական զարգացման պայմաններ: Այդ համակարգում մարդու մտավոր ներուժը և կարողությունները հնարավորություն չունեն լիարժեք զարգանալու: Այդպիսի հասարակարգում նյութական պաշարամիջոցները ոչ միայն չեն բաշխվում արդարացի, այլև օգտագործվում են աննպատակ և ի վնաս ազգի ու պետականության: Ներկայիս հայկական պետականության ներքո ապրող հայ ազգը գտնվում է վերը նկարագրված համակարգում:

Հայ ազգի մյուս՝ անդրսահմանային մասը, շուրջ քառորդ դար հայկական պետականությանը ծավալուն բարեգործության և ֆինանսական օգնության տրամադրման միջոցով չի կարողացել բարեփոխել իրավիճակը ոչ մի բնագավառում: Ընդհակառակն` նրանց այս միջոցները հիմնականում չեն ծառայել նպատակին:

Ներկայիս հայկական պետականությունից քառորդ դարի ընթացքում ապօրինաբար դուրս է բերվել շուրջ 30 միլիարդ դոլար:

Ներկայիս հայկական պետականությունը կուտակել է շուրջ 8 միլիարդ դոլարի պարտք:

Հետինդուստրիալ, թվային և գլոբալացված աշխարհը արդի հայ ազգի և պետականության համար ընձեռում է լայն հնարավորություններ` զարգանալու, վերականգնելու մեր ազգային արժանապատվությունը և կառուցելու ազատ, անկախ, ազգային պետականություն: Թվային արտադրաեղանակները և գլոբալացված աշխարհը, կարելի է ասել, վերացրել են հեռավորությունը, ստեղծել պայմաններ` մասնակցելու ազգային, հանրային և քաղաքական գործընթացներին՝ գտնվելով աշխարհի ցանկացած վայրում: Լինելով անդրսահմանային հայ ազգ, ունենալով հսկայական և´ մտավոր, և´ նյութական հնարավորություններ՝ մենք կարող ենք ստեղծել բոլոր պայմանները հայոց պետականության լիարժեք քաղաքական անկախության վերականգնման ու հայրենի պետականության ներքո մարդկանց ազատությունների տրամադրման և նրանց բարեկեցության ապահովման համար:

Մեր անդրսահմանային ազգը և հայկական պետականության ներքո ապրող հայությունը պետք է բացառեն քաղաքական պասիվությունն ու անգործությունը և սկսեն գործել միասին՝ ընդհանուր ազգային քաղաքական հայտով:

Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայը, ով գիտակցում է, որ ունի իր հայրենակցի հետ հավասար ընդհանուր շահ, հանուն այդ շահի ոչ թե պետք է կատարի բարեգործություն կամ տրամադրի նյութական օգնություն, այլ ուղղակի զբաղվի հանրային և քաղաքական գործունեությամբ՝ հայրենիքում ապրող հայրենակցի հետ միասին: Իսկ բոլոր նրանք, ովքեր անհաղորդ են հայկական պետականության հանրային և քաղաքական գործընթացներին, պետք է դուրս բերվեն կրավորականության ու անտարբերության թմբիրից:

Մոսկվա, Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես քաղաքներում և հայ ազգի համար հնարավորություններ ու բարեկեցություն ապահովող այլ վայրերում ապրող հայերը պետք հաղորդակից լինեն իրենց հայրենիքի հանրային և քաղաքական գործընթացներին, ներկայացնեն քաղաքական հայտ և առաջադրեն հանրային իշխանության պաշտոններում իրենց նախընտրած անձանց և աջակցեն քաղաքական գործընթացների մեջ նրանց ներգրավմանը:

Անդրսահմանային հայ ազգի արմատական շահն է` մասնակցությունն իր ազգային պետության քաղաքական կյանքին: Առանց հայրենիքում նրա քաղաքական գործունեության ծավալման, հնարավոր չի լինի հայրենի քաղաքներն ու մյուս բնակավայրերը վերածել հնարավորությունների ու բարեկեցության վայրերի: Նրանք` իրենց բնակության ընդունած պետություններում ձեռք բերելով կարողություններ, մասնագիտություն, գիտելիքներ ու հմտություններ և լինելով անկախ՝ կարող են իրենց քաղաքական մասնակցությամբ հսկայածավալ ներդրում կատարել ազգային քաղաքական անկախության լիակատար վերականգնման և ազատությունների երաշխավորման հարցում: Նրանց այդպիսի ներգրավվածությունը ծառայելու է ոչ միայն ի բարօրություն ընդհանուր շահի, այլ նաև` ի նպաստ անձնական բարեկեցության: Նրանք կունենան համոզմունք, որ իրենց հայրենիքն ազատ ու անկախ է և կդիտարկեն հայրենադարձության գաղափարը:

Գիտակցված ազգային շահերը վեր դասելով մեր անձնական, նյութական, անգամ ֆիզիոլոգիական պահանջմունքներից, մենք կվերացնենք մեր հասարակության զարգացման հիմնական խոչընդոտը` բռնապետական, ավտորիտար համակարգը, և կներդնենք անկախ, ազգային ու ժողովրդավար համակարգ:

Հասարակության որոշակի շերտերի գիտակցված այդ շահը կփոխի իրավիճակը, մարդկանց կհանի անտարբերությունից, նրանց կդարձնի քաղաքականապես հասուն և կմղի արդար պայքարի:

Ողջ հայ ազգը պետք է պատրաստ լինի հին կարգերի փլուզմանը և ունենա՝ նոր, առաջադեմ վերնախավ, որն արագ կստանձնի պարտականություն՝ ղեկավարելու պետության բոլոր կառույցները: Այդ առաջադեմ վերնախավը հիմնականում պետք է կազմվի անդրսահմանային հայ ազգի հատվածից:

Մենք պետք է դուրս գանք քաղաքական անկախության կորստի, դարավոր զրկանքների հետևանքով ձեռք բերած մի կերպ գոյատևելու ու հարմարվողականության մտայնությունից և արագ վերափոխվենք, ընդունենք հետինդուստրիալ, թվային, գլոբալացված հասարակության ընձեռած հնարավորությունները և, որպես քաղաքական ազգ, օգտվենք մեր քաղաքական իրավունքներից:

Մենք պետք է կատարենք գիտակցված քայլ` կրել քաղաքական իրավունքներ, իրացնել այդ իրավունքներն ու ստանձնել քաղաքական պատասխանատվություն, և կտեսնենք ու կշոշափենք, թե ինչ հնարավորություններ է այն մեզ տալու:

Մենք գտնում ենք, որ կա ազգային-ազատագրական պայքարի դրոշը բարձրացնելու հրատապ պահանջ և կարիք: Այն կազմակերպելու և ցանկալի արդյունք արձանագրելու համար կարևոր նշանակություն ունի ազգին առաջնորդող, նրան համախմբելու, կազմակերպելու, ոգևորելու և մեծագործությունների մղելու ընդունակ ընտրանու դերը:

Քաղաքական հայ ազգի վերակայացումը և նրա բոլոր հատվածների կազմակերպվածությունը դառնալու են հայության զարգացման մեկնարկը, սեփական հայրենիքում բարիքներ արարելու նրա ազդակը:

 

Դիտվել է 451 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan