Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Գիրքը տեղադրում են որեւէ կայքում եւ զրկվում հաջորդ գիրքը կարդալու հնարավորությունից

Վերջերս մենք անդրադարձել էինք հեղինակային իրավունքի խնդրին։ Համացանցի ժամանակներում հեղինակային իրավունքները շրջանցելը շատերի համար է դարձել գործելաոճ։ «Զանգակ» հրատարակչությունը հատկապես վերջին տարիներին հրատարակում է արտասահմանյան հեղինակների թարգմանական գործեր, գեղարվեստական ստեղծագործություններ, ինչն էլ ենթադրում է, որ իրենք հեղինակային իրավունքի խնդրին ամենահաճախ առնչվող հրատարակչություններից են։

«Զանգակ» հրատարակչության միջազգային կապերի պատասխանատու, թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իրենք ձեռք են բերում տվյալ ստեղծագործության հեղինակային իրավունքները Հայաստանում հրատարակելու եւ տարածելու համար, ինչից հետո էլ գիրքը թարգմանում եւ հրատարակում են։ «Մեր բոլոր թարգմանական գրքերը այդ միջազգային մոդելի եւ «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան ձեւով են հրատարակվում։ Հայաստանում հրատարակչությունները ձգտում են օրենքի տառին եւ պահանջին համապատասխան գործել, այսինքն՝ պահպանել հեղինակային իրավունքը եւ կապը պահպանել հեղինակային իրավունքի սեփականատիրոջ հետ։ Այսինքն՝ բոլոր կարգավորումները կատարվում են՝ ըստ օրենքի պահանջի»,- ասաց Արթուր Մեսրոպյանը։

Ի՞նչ խնդիրների է բախվում «Զանգակը»։ Հրատարակչությունը վճարում է, ձեռք բերում հեղինակային իրավունքը, գրքի համար կատարվում են հավելյալ ծախսեր, եւ այդքանից հետո որոշ ընթերցողներ գիրքը կարող են տեղադրել որեւէ կայքում եւ էլեկտրոնային տարբերակով այն հասանելի դարձնել հանրությանը։ Իսկ այդպիսով հրատարակչությունը զրկվում է իրեն հասանելիք գումարը վերադարձնելու հնարավորությունից։ Իսկ այդ գումարն էլ, ըստ մեր զրուցակցի, հաջորդ գրքի համար ներդրվելիք գումարն է։ Այդ պատճառով էլ ընթերցողը զրկվում է հաջորդ գիրքը կարդալու հնարավորությունից։
Հետաքրքրվեցինք, թե դատի՞ են տվել որեւէ մեկին նման խախտումների համար։
«Հարցը դեռեւս չի հասել դատարան, սակայն մենք ունեցել ենք քննարկումներ, բանավեճեր»,- ասաց Արթուր Մեսրոպյանը։ Նրա կարծիքով՝ մեր հասարակությունը շատ հարցերում է անտեղյակ։ Շատերն, ըստ մեր զրուցակցի, կարծում են, որ հրատարակիչը հեղինակային իրավունքի հարցն արծարծում է, որպեսզի չթողնի իրենց գիրք կարդալ կամ հեղինակային իրավունքն իրենցից գումար կորզելու համար է։

Արթուր Մեսրոպյանը նշում է, որ նման դեպքերում տուժող կողմ է դառնում թարգմանիչը։ Այդ առումով էլ հենց համացանցում եւ սոցիալական ցանցերում ընթանում են բանավեճեր, Արթուր Մեսրոպյանը հաճախ պահանջում է հեռացնել կայքում տեղադրված գրքի էլեկտրոնային տարբերակը, որը խախտում է հեղինակային իրավունքները։

Դիտվել է 233 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan