Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո...
Ամենաընթերցված լուրերը
«Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա...
Հարցում

Ուղեղի դեգրադացիա

Օրեցօր ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր բողոքում են ուղեղի գործունեությունից, մասնավորապես` ցրվածությունից (ուշադրությունը կենտրոնացնելու անկարողությունից, որևէ խնրի լուծման համար մտքերը հավաքելու դժվարությունից), տեղեկատվությունը հիշելու բարդությունից, մեծ տեքստեր կարդալու ֆիզիկական անհնարինությունից, էլ չենք խոսում գիրք ընթերցելու մասին:

Որքան էլ պարադոքսալ է, այս խնդիրը բնորոշ է ոչ այնքան և ոչ միայն տարեցներին, որքան միջին և միջինից ցածր տարիքի մարդկանց: Շատերին նույնիսկ չի էլ հետաքրքրում խնդրի պատճառը: Այն միանգամից վերագրվում է սթրեսներին, հոգնածությանը, աղտոտված էկոլոգիային և այլն:

Ո՞րն է պատճառը

Պատճառն այն է, ինչից որևէ մեկը չի ցանկանում հրաժարվել` «տեղեկատվության» անընդհատ ու շուրջօրյա ներհոսք: Այսինքն` Ձեր ուղեղի գործառույթների արագացված վատնումը սկսվել է այն պահից, երբ Դուք որոշել եք միշտ լինել «կապի մեջ»: Եվ ամենևին էլ կարևոր չէ` Դուք մշտապես «կապի մեջ» եք աշխատանքի բերումով, անգործության, թե տարրական վախի պատճառով, որ Դուք սպիտակ ագռավ կդառնաք Ձեր շրջապատում, եթե չօգտվեք սոցիալական ցանցերից:

Դեռևս 2008 թվականից հայտնի է` համացանցի միջին վիճակագրական օգտատերը կարդում է տեքստի միայն 20%-ը և միշտ խուսափում է մեծ պարբերություններից: Ավելին` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապին մշտապես միացած մարդը տեքստ չի կարդում, այլ սկանավորում է ռոբոտի նման, տարբեր տեղերից որսում է փաստերի կտորներ, իսկ տեղեկատվությունը գնահատում է բացառապես «կիսվելու» դիրքորոշմամբ, այսինքն` «կարելի՞ է արդյոք այս «բացահայտումը» ինչ-որ մեկին ուղարկել», բայց ոչ թե քննարկելու, այլ` տպավորություն ստեղծելու նպատակով:

Օգտատերը սկզբում կարդում է առաջին մի քանի տողերը, ապա տեղափոխվում էջի միջնամաս, որտեղ ևս մի քանի տող կարդում է (որպես կանոն` այստեղ արդեն մասնակի է կարդում` տողերը թողնելով կիսատ), այնուհետև արագ անցնում է տեքսի վերջնամաս` տեսնելու համար, թե ինչպես ավարտվեց պատմությունը:

Ուստի տեղեկատվությունը շարքային օգտատերին փոխանցելու ամենաարդյունավետ տարբերակը տեքստի պատրաստումն է շրջած բուրգի տեսքով, համաձայն սկզբունքի` որքան ներքև, այնքան ավելի քիչ տեղեկատվություն:

Համացանցը թմրանյութ է

Համացանցը իսկապես թմրանյութ է: Այն բացարձակ անօգուտ մի բան է, առանց որի յուրաքանչյուրը կարող է հիանալի ապրել այնքան ժամանակ, քանի դեռ չի փորձել այն:

Մարդկանց մեծամասնությունը լուրջ դժվարություններ է ունենում մեծ տեքստեր կարդալիս, էլ չասած` գրքեր: Նույնիսկ 3-4 պարբերությամբ բլոգ-փոստերը մեծամասնությանը թվում են ընկալման համար չափազանց բարդ, հետևաբար թվում են նաև ձանձրալի: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք` զանգվածային բթացում:

Նույնիսկ ընթերցասեր մարդիկ փաստում են, որ ամբողջ օրը համացանցում շրջելուց հետո, նրանք չեն կարողանում սկսել նույնիսկ շատ հետաքրքիր գրքի ընթերցանություն, քանի որ արդեն իսկ առաջին էջի ընթերցումը դառնում է իսկական տանջանք:

Այսօր մասնագետները կարծում են, որ բարդ տեքստերն արդյունավետ ընկալելու ունակությունը կամ գրականության ընթերցումը շուտով կդառնա էլիտար առավելություն` հասանելի միայն մարդկանց հատուկ կաստայի:

Կարճ ասած` ոչ մի դեղահաբ, սննդային հավելում, հատուկ սննդակարգ ի վիճակի չեն դադարեցնելու ուղեղի դեգրադացիան: Այն կարող է դադարեցնել միայն մի բան` հնարավոր զանազան տեղեկատվական աղբից հրաժարվելը և ուղեղը ամեն օր բեռնավորելը «օգտակար տեղեկատվությամբ»: Այդ գործընթացը բավական բարդ է, իսկ որոշ մարդկանց համար էլ` անհնարին: Շատերի գնացքն արդեն անցել է:

Ձեզ պետք է նորից սկսել կարդալ իսկական «թղթե գրքեր», այլ ոչ թե ամբողջ օրը կուրորեն նայել սմարթֆոնի էկրանին: Դժվար կլինի, բայց Դուք փորձե՛ք: Ինքներդ Ձեզ բռնանալ պետք չէ. առաջին օրն ընթերցե՛ք կես էջ, հաջորդ օրը` ամբողջ էջը, երրորդ օրը` մեկ ու կես էջ և այդպես շարունակ: Հաշվի՛ առեք, որ Ձեր օրգանիզմը կարող է դիմադրել դրան, և սկզբնական շրջանում կցանկանաք զբաղվել ինչով ասես, միայն թե Ձեր ուղեղը չլարվի:

Հ.Գ. Հիշեք, փոխելով մեր պահանջմունքները, մենք միասին կարող ենք փոխել աշխարհը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է 329 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan