Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Նոբելյան մրցանակի նոր շրջանը

2016 թ․-ին երգիչ, երգահան Բոբ Դիլանին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ շնորհելու փաստը հախուռն արձագանքների արժանացավ: Վերջին տասնամյակներում Շվեդական ակադեմիան կայացնում է որոշումներ, որոնք գրականության, այսպես ասած՝ «գիտակների շրջանակներում» չեն ընդունվում՝ հակագրական են համարվում: Նոբելյան մրցանակ ստացած վերջին՝ շատ թե քիչ համընդհանուր ճանաչում վայելող գրողը պերուացի արձակագիր Մարիո Վարգաս Լյոսան էր: 

Այսօր գրականության համար եկել են լրիվ նոր ժամանակներ, աշխարհահռչակ գրողներ կան՝ Հարուկի Մուրակամի, Պաոլո Կոելիո, Ջոան Ռոուլինգ, Սթիվեն Քինգ, քիչ թե շատ՝ Նիլ Գեյման, ովքեր ստեղծում են ժամանակակից մարդու համար անչափ սիրելի, իհարկե՝ նաեւ սպառման ենթակա պատմություններ: Պատմություններ, քանի որ նշված բոլոր հեղինակներն արձակ ժանրում են ստեղծագործում: Նոբելյան հանձնաժողովն արդեն բավականին երկար ժամանակ բանաստեղծական արվեստի համար մրցանակ չի շնորհել: Տարատեսակ գրաշուկաներում քիչ սպառվող պոեզիան ամփոփվում է կա՛մ ակադեմիական պատերից ներս, կա՛մ գործում է վաղուց տեսանելի, ճանաչելի, վաղուց բացահայտված «ընդհատակում»:

Սակայն երկու տարի առաջ Շվեդական ակադեմիան արժեւորեց բելառուս գրող, լրագրող Սվետլանա Ալեքսիեւիչի գեղարվեստա-վավերագրական ժանրը՝ «իր բազմաձայն ստեղծագործության համար, հուշարձան՝ մեր օրերի զրկանքներին եւ խիզախումներին»։ Դրանից առաջ մրցանակը շնորհվել էր կանադացի արձակագիր Ալիս Մանրոյին, ով ստեղծագործում է միայն պատմվածքի ժանրում: Մի ժանր, որն առայսօր այդ նույն համաշխարհային գրաշուկայում դոմինանտ բուրժուական վեպի ժանրի կողքին բավականին դժվար է իրացվում, եւ հատուկենտ են այն հրատարակչատները, որոնք, ինչպես վեպի դեպքում, նույն պատրաստակամությամբ պատմվածքների ժողովածու կհրատարակեն: Բոլորը գիտեն՝ շուկայում պատմվածքը լավ չի վաճառվում, բանաստեղծությունը լավ չի վաճառվում, «թրենդի մեջ» է վեպը, այն էլ՝ որքան հնարավոր է՝ հեշտ ու անճիգ ընթեռնելի, նաեւ՝ մեծածավալ՝ ամենաքիչը 450-600 էջի սահմաններում:
Եվ, ահա, առանձին դեպքերում այս կատաղի առուտուրային օղակին, այս խելագարված չարչիական «բազարին» իր նախընտրություններով՝ թեկուզ վիճարկելի, փորձում է հակադրվել Շվեդական ակադեմիան: Այսպիսով, տարեցտարի նոբելյան հանձնաժողովն իր կայացրած որոշումներով էլ ավելի է ընդլայնում, ճյուղավորում գրական, նաեւ մերձգրական ժանրերը՝ փորձելով կարեւորել, մատնանշել այն ուղղությունները, որոնք էական, նաեւ այս հանուր աղմուկ-աղաղակի մեջ համրացած խնդիրներ են արծարծում: Այս տարի գլխավոր թեկնածուների մեջ վերստին ամենից շատ շրջանառվում է ճապոնացի արձակագիր Հարուկի Մուրակամիի անունը, որից հետո գալիս է քենիացի արձակագիր, քաղաքական ակտիվիստ Նգուգի վա Թիոնգոն, ում շանսերն այս անգամ բավականին բարձր են գնահատվում: Անգլերեն ստեղծագործող Նգուգին 80-ականներից անցավ իրեն հարազատ բանտու լեզուների արեւելյան խմբին պատկանող կիկույու լեզվին:

Իսկ թե այս անգամ ինչպիսին կլինի նոբելյան հանձնաժողովի որոշումը, կիմանանք ժամեր անց, հավանաբար՝ անակնկալները շարունակվելու են:

Արամ ՊԱՉՅԱՆ

Դիտվել է 106 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan