Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե...
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․
Հարցում

Հասարակական զուգարանի վերածված գոմ և կրպակ՝ եկեղեցու հարևանությամբ

Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին իր կառուցման 4 տարիների ընթացքում առնչվել է հողահատկացման մի շարք վիճահարույց հարցերի։ Բորյանների ընտանիքի միջոցներով կառուցված եկեղեցին հետաքրքիր նախապատմություն ունի․ Վոլոդյա Բորյանը հիշում է՝ իր հորեղբայր Հայկ Բորյանը 20-ականների վերջում, լինելով շրջանի կոմսոմոլի քարտուղարը, համայնքի չգործող եկեղեցին քանդել է ու կողքը դպրոց կառուցել։ Թեեւ եկեղեցին գործող չի եղել, բայց այս միջադեպը խորը հետք է թողել նրա հարազատների վրա․ Վոլոդյա Բորյանի Հայկ անունով 9-ամյա որդին զրույցներից մեկի ժամանակ տարիներ առաջ հայտարարել է, որ երբ մեծանա, Հայկ հորեղբոր քանդած եկեղեցին կառուցելու է։ Այդպես էլ եղել է։ Մոսկվայում դառնալով հաջողակ բիզնեսմեն, որդին եկել է ու առաջարկում եկեղեցու կառուցումն սկսել։ Առաջին քարը դրվել է 2012-ին, ու թեեւ անցած տարվանից այն պատրաստ է, բայց այս տարի են միայն օծել։ 

Ի սկզբանե Բորյանները ցանկացել են եկեղեցին կառուցել հնի տեղում, բայց պարզվել է՝ այդ տարածքն իր ավերակներով պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից․ «Իսկ դրա հետեւի հատվածում էլ գեոդեզիստները խորհուրդ չտվեցին, քանի որ հողը հոսում էր»։ Ահա, այդ ժամանակ էլ Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի նախկին աշխատակից Մինաս Սարգսյանն ու սրբազան Մարկոսը համոզում են նրան, որ եկեղեցին կառուցվի քանդված գոմի տարածքում։ Քանի որ տեղն իսկապես հարմար է լինում, սկսում են կառուցել։ Երբ եկեղեցին կառուցվում է, Բորյանն առաջարկում է Մինաս Սարգսյանին՝ վաճառել տարածքը։ Վերջինս դրա դիմաց 100-ապատիկ թանկ գին է ուզում, ինչպես նշում է Բորյանը՝ «նպատակ հետապնդելով անհիմն հարստանալ մեր հաշվին»։ Որոշ ժամանակ անց պարզ է դառնում նաեւ, որ Մինաս Սարգսյանը նոր է այդ գոմը սեփականաշնորհել՝ կեղծ փաստաթղթերի միջոցով։

«Գոմի հետեւը հասարակական զուգարան էր, սատկած կենդանիները բերում գցում էին այդտեղ, այդ հոտը կոտրելու համար իմ միջոցներով բերեցի հող լցրեցի այդտեղ, որպեսզի եկեղեցուց 2 մետր հեռավորության վրա գտնվող այդ զուգարանը փակվի»,- ասում է Վոլոդյա Բորյանը եւ հավելում, որ դրանից հետո Մինաս Սարգսյանը դատի է տվել իրեն՝ «փոխանակ շնորհակալություն հայտներ, որ անօրինական հասարակական զուգարան եմ փակել հենց եկեղեցու կողքը։ Ի դեպ, եկան քննեցին գործն ու տեսան, որ ոչ մի հանցակազմ չկա, մերժեցին ու ինձ էլ հասկացրեցին, որ ստուգել են ու տեսել, որ այդ գոմն իրենը չէ։ Նա կեղծ փաստաթղթեր է բերել՝ հին գյուղապետին ներկայացրել ու ինքն իրեն նվիրել»։

Վոլոդյա Բորյանը դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի զբաղվեն սույն խնդրով, արդյունքում քրեական գործ է հարուցվել, բայց ոչ թե իր դեմ, այլ նախկին գյուղապետի, ով, ինչպես պնդում է Բորյանը, անօրինական վերցրել ու սեփականաշնորհել է տարածքը, բայց, քանի որ առկա է եղել վաղեմության ժամկետ, գործը կարճվել է․ «Ինքը՝ Մինաս Սարգսյանը, դիմել է, որ իմ դեմ գործ հարուցեն, բայց գործը հարուցել են ոչ թե իմ դեմ, այլ գյուղապետարանի դեմ, որ կեղծ փաստաթղթերով սեփականաշնորհել է տարածքը։ Ո՛չ Մինաս Սարգսյանը, ո՛չ էլ նրա հայրը կառուցվող եկեղեցու շրջակայքում հողամաս չեն ունեցել։ Գյուղի պահեստը՝ գոմը, հանձնվել է ինչ-որ գոյություն չունեցող կոոպերատիվի, ըստ թթուջուրցիների, այն թալանվել է հենց Մինաս Սարգսյանի եւ նրա հոր կողմից։ Այդ գոմի գերանները հանել ծախել են, իսկ պաշտոնապես ցուցմունք է տվել, որ մեր գյուղի զոհվածների համար այդ գերաններից դագաղ է սարքվել։ Ընդամենը 2 հոգի է զոհվել մեր գյուղից, իսկ 2 հոգու համար թող 4 գերան գնա, բայց ոչ 200։ Անհարմար էլ է խոսել դրա մասին»։

Բորյանը նշում է, որ թեպետ ավազով ծածկել են եկեղեցու կողքի հասարակական զուգարանը, բայց դարձյալ նույն պատկերն է։ «Եթե առաջ գալիս էին գոմի հետեւը կեղտոտում, հիմա գալիս են գոմի մեջն անում։ Նա գիտի, որ այդ գոմն իրենը չէ, արդեն 2 դատական նիստ է եղել, որոնց ինքը չի ներկայացել, իսկ եթե ինքը պնդում է, որ իրենն է, թող բարի լինի քանդի ու ծառ տնկի տեղը։ Բայց էլի եմ ասում՝ իրենը չէ, այլ գյուղապետարանինը, ու երբ վերջնական որոշումը լինի, գյուղապետարանը դա կա՛մ կնվիրի եկեղեցուն, կա՛մ կքանդենք՝ ծառ-ծաղիկ կտնկենք, հանգստյան գոտի կսարքենք»,- ասում է Բորյանն ու պնդում, որ քանդված գոմը, հասարակական զուգարանով հանդերձ, խոչընդոտում է նորակառույց եկեղեցու տարածքի բարեկարգմանը։

Բայց խնդիրները դրանով չեն սահմանափակվում․ 2012-ին գյուղապետարանը եկեղեցու տարածքը նվիրել է Էջմիածնին, իսկ արդեն 2013-ին նոր գյուղապետը մոտ 100 քմ տարածք գաղտնի ձեւով վաճառել է եկեղեցու կողքին գտնվող խանութի տիրոջը․ «Ու դա արվել է գաղտնի, երբ ես Մոսկվայում եմ եղել։ Ի դեպ, այս տարածքի արժեքը եկեղեցու մի քարի արժեք է։ Եթե չեմ սխալվում՝ 1 քմ-ն 140 դրամ է… Ես չեմ հավատում, որ Հայկը կամ Մինասն ասել են՝ եթե մեր հողը խլեն մեզնից, մենք մեր կրոնը կփոխենք, իսկ եթե ամեն դեպքում ասել են, ուրեմն կարող են փոխել։ Խանութի հետ հարցը կլուծվի, որովհետեւ անօրինական է դրված, կրպակը տեղափոխելու համար ես ուրիշ տեղ պլաշչադկա սարքեցի, որ տանեն՝ այնտեղ դնեն, հորեղբորս տղուն ասել էր, որ պետք է քարից խանութ սարքեք ինձ համար ու գաք դեմս չոքեք, խնդրեք, որ ես տեղափոխվեմ»։

Բորյանները գյուղապետին հարցրել են, թե ինչու է տարածքը վաճառել։ «Ասաց՝ բերել ցույց են տվել, որ տարածքն ազատ է, ծախել ենք, թերթում էլ հայտարարություն ենք տվել։ Հորեղբորս տղան ասել է՝ այդ տարածքը մի քարի գին էր, ասեիր՝ մենք առնեինք։ Ո՞նց կարելի է այդ ժեշտի բուդկան այս գեղեցիկ եկեղեցու տակ լինի։ Ի դեպ, հիմա էլ այդ ժեշտի բուդկայի հետեւն են գնում կեղտոտում»,- ասում է Վոլոդյա Բորյանը, ով եկեղեցին կառուցելուց զատ, մի քանի տարի է՝ փորձում է նաեւ եկեղեցու տարածքը բարեկարգել։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է 240 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan