Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 23.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին
Ամենաընթերցված լուրերը
Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 23-ի համար Սաակաշվիլին ռազմական բնույթի հայտարարությունն... Ճապոնիայի խորհրդարանում կրկին հաղթել է իշխող ... Արսենալը կամային հաղթանակ տոնեց Էվերթոնի նկատ... Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատար... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հ... Ինչի՞ համար են նախատեսված համակարգչի այս կոճա... Հրդեհ Դավթաշենի շենքերից մեկի 9-րդ հարկում Օդի ջերմաստիճանն առաջիկայում էապես չի փոխվի Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայա... Թբիլիսիի քաղաքապետի անունը հայտնի է Իմ ստեղծագործական ազատությունն ու ինքնադրսևոր... Ով է ում խաբում Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ...
Հարցում

Վարդան Հարությունյանը բացահայտում է Սինգապուր չդառնալու գաղտնիքը

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելով վերջին ինն ամիսների աշխատանքի արդյունքը։ Վեց օրից լրանում է Հարությունյանի պաշտոնավարման 1 տարին (2016-ի հոկտեմբերի 10-ի է նշանակվել)։ Առաջին երեք ամիսը նա ամփոփել էր այս տարվա սկզբին, այսօր ամփոփեց մնացած ինն ամիսները, ըստ երևույթին՝ տարվա վերջում էլ կներկայացվեն արդեն 2017 թվականին կատարված աշխատանքի արդյունքները։

Ըստ ՊԵԿ նախագահի ներկայացրած թվերի՝ 2017 թ․ 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860.5 մլրդ դրամի հարկային եկամուտ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները։ Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ այս թիվը 74 մլրդ դրամով կամ 9.4 տոկոսով ավել է։ 860.5 մլրդ դրամից 640․7 մլրդ դրամը հարկային մարմինների, իսկ 219.7 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների աշխատանքի արդյունքն է։ Այս ցուցանիշներում ներառված են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գումարները։

Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց Վարդան Հարությունյանին։ Մասնավորապես՝ որքա՞ն է կազմում բյուջեով նախատեսված հարկային մուտքերի պլանը, այս ինն ամիսների ընթացքում որքա՞ն է կազմել կատարողականը, վերը նշված 860.5 մլրդ դրամի մեջ որքա՞ն է կազմում ԱԱՀ-ի վերադարձի չափաբաժինը, որքան՝ տնտեսվարողներից հավաքագրված գումարները, որքան միանվագ գործարքներից ստացված հարկերը, և որքան են կազմում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գումարները։

Պլանի մասով Հարությունյանն ասաց․ «Օրենքում նախատեսված գումարը, որ կազմում է 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, դա միանշանակ կատարվելու է տարվա վերջ, կասկած չկա դրանում, և միգուցե ունենանք ավել հավաքագրվող գումար։ Էսօր մենք համապատասխան բյուջեի կատարողականով մեր առաջ դրված առաջադրանքից հետ չենք մնում»։ Թե որքան մասն է ապահովվել, ՊԵԿ նախագահն ասաց․ «Էնքան, ինչքան որ պետք էր ինն ամսում ապահովել»։

Մեր մյուս հարցերին Վարդան Հարությունյանն, ըստ էության, չպատասխանեց՝ խոստանալով առաջիկայում մեր ուզած թվերը տրամադրել։ Որոշ այլ հարցերի եւս ՊԵԿ նախագահն ասուլիսի ընթացքում պատրաստ չէր պատասխանել՝ խոստացավ հետո գրավոր ուղարկել։ Մինչդեռ ենթադրում էինք, որ ասուլիսի ընթացքում պետք է տրվեին մեր բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, և գրավոր հարաբերվելու կարիք այլևս չպիտի առաջանար։

Վարդան Հարությունյանի ներկայացված գրեթե բոլոր ցուցանիշներում կան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տվյալներ։ Ուշագրավ է, որ նախկինում էլ միշտ, երբ ասուլիս են տվել ՊԵԿ նախագահները, նախորդ տարվա համեմատ աճ են արձանագրել։ Տրամաբանորեն, այս տեմպերով որ գնար, Հայաստանը պետք է վաղուց հասած ու անցած լիներ Սինգապուրին, բայց մենք էլի ամեն տարվա բյուջեն քննարկելիս պարզում ենք, որ ֆինանսական խնդիրներ ունենք։ Պարզվեց՝ մեր «պեսիմիզմն» է դրա մեղավորը։

«Դու շատ պեսիմիստ ես, էդ տրամադրությունդ փոխի, որովհետև էդ տրամադրությամբ երկիր չես կարա փոխես։ Պետք ա մի քիչ օպտիմիստ լինել։ Երկրորդը, ինչ վերաբերում է հարկային եկամուտների աճին, ապա երկրի բյուջեի հիմքում դրված թիվը, երբ որ ապահովվում է, դա էլ հենց ցուցանիշն է, այն գրավականն է՝ ՊԵԿ-ը լավ է աշխատել, թե վատ է աշխատել։ Եթե մենք էսօր ասում ենք՝ բյուջեի հիմքում դրված թիվն ապահովվելու է, դա նշանակում է, որ մենք մեր առաջ դրած խնդիրը լուծում ենք։ Բյուջեի կազմման մասով կան որոշակի ծախսային հոդվածներ, որոնք պետք է տարվա ընթացքում ապահովել, ու ամեն տարի էդ ծախսերն ավելանում են, չեն քչանում։ Եթե քչանան, ուրեմն երկիրը հետ ա գնում։ Սինգապուր էլ, եթե դու մտածում ես, որ չես դառնալու, քո մտածելով, քո պեսիմիստ պահվածքով երբեք չես դառնա»,-ասաց Պետեկամուտների կոմիտեի օպտիմիստ նախագահը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 577 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan