Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա...
Ամենաընթերցված լուրերը
Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ Բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Հարցում

«Գազպրոմ Արմենիայի» համար դատարանի որոշումը հիմք չէ՞

Ավանի Իսահակյան 2/2, բնակարան 48 հասցեի բնակիչ Ռազմիկ Ներսիսյանի բնակարանի գազն 8 ամիս առաջ անջատել են ու մինչ օրս չեն միացնում։ Քաղաքացին մեզ պատմեց, որ 8 ամիս առաջ գազի տարածքային վարչությունից եկել եւ իրենց հարկում աշխատանք են տարել, հարեւանի գազն են քաշել։ Դրա հետեւանքով գազի աշխատակիցները, ոչ դիտավորյալ, վնասել են Ռազմիկ Ներսիսյանի գազի հաշվիչը։ Ամսվա վերջում Ներսիսյանը պարզել է, որ հաշվիչն սկսել է շատ փող գրել, բայց ինքն այդքան գազ չի ծախսել։

«Ես միայնակ ապրող մարդ եմ, գազ չեմ ծախսում համարյա, անգամ կոֆե չեմ դնում, իմ գազի վարձն ամիսը 1000-1500 դրամից չի անցնում, հիմա եկել է 29 հազար 700 դրամ»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռազմիկ Ներսիսյանը։ Տեսնելով, որ այդքան մեծ գումար է կազմել, գնացել բողոքել է Ավանի գազի վարչություն։ Գազի վարչությունից գնացել փոխել են Ներսիսյանի գազի հաշվիչը, բայց նաեւ անջատել են նրա բնակարանի գազը՝ պահանջելով, որ մինչեւ այդ գումարը չմուծի, չեն միացնի։ Ռազմիկ Ներսիսյանն էլ դիմել է դատարան՝ նշելով, որ ինքը 29 հազար 700 դրամի գազ չի ծախսել, դա «Գազպրոմի» աշխատակիցների մեղքով է եղել, ինչո՞ւ պիտի մուծի։ Դատարանը հօգուտ նրան վճիռ է կայացրել։ Այդ փաստաթուղթը, սակայն, «Գազպրոմ Արմենիան», ըստ մեր զրուցակցի, իրավական հիմք չի համարել եւ չի կատարել դատարանի կայացրած ակտը։

«Գազպրոմ Արմենիայից» վերոնշյալի վերաբերյալ մեզ տվեցին բավականին խճճված պատասխան, որի վերջում իրենք ինչ-որ հետեւությունների են հանգել, թե ինչպես է ստացվում, որ դատարանի կարգադրությունն իրենց համար հիմք չի հանդիսանում։ Նախ թվարկել են այս գործին առնչվող մի շարք օրենքներ։ «Բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ), պայմանագրով եւ ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետում մատակարարված բնական գազի դիմաց չվճարելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բաժանորդ Ռ. Ներսիսյանից 29 հազար 738 դրամ բռնագանձելու նպատակով 24.05.2017թ. վճարման կարգադրություն արձակելու դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՆԴ/1558/03/17 գործով 06.06.2017թ. արձակել է վճարման կարգադրություն: Նույն օրենսգրքի 2047-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ դատարանում առարկություն ստացվելու դեպքում կարգադրությունը վերանում է: Այդ դեպքում պահանջը կարող է ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով»,- ասված է «Գազպրոմ Արմենիայի» ուղարկած պատասխանում։

Վերջում եզրակացություն են արել․ «Վերոգրյալ հոդվածից հետեւում է, որ առարկություն ներկայացվելու հետեւանքով վճարման կարգադրության վերացումը չի նշանակում վճարման կարգադրության դիմում ներկայացնելու համար հիմք հանդիսացած պահանջի վերացում, քանի որ օրենսդիրը հնարավորություն է տվել պահանջը ներկայացնելու ընդհանուր հայցային վարույթի կարգով»։ Բայց առավել ուշագրավ է պատասխանի շարունակությունը, որը տավտոլոգիայի է նման․ «Բաժանորդ Ռ. Ներսիսյանն ուղղակի օգտվել է իր դատավարական իրավունքից՝ ներկայացրել է առարկություն, եւ արձակված վճարման կարգադրությունը վերացվել է, սակայն վճարման կարգադրության վերացմամբ չի վերացել բաժանորդ Ռ. Ներսիսյանի պարտավորությունը՝ վճարելու մատակարարված գազի դիմաց»։ Այսինքն՝ վճարման կարգադրությունը վերացել է, բայց դրանով չի վերացել վճարելու նրա պարտավորությունը։ Կամ՝ վճարման կարգադրության վերացումը չի նշանակում վճարման կարգադրության վերացում։ Այդ դեպքում դատարանի որոշման իմաստը ո՞րն է։ Կարճ ասած՝ «Գազպրոմ Արմենիայից» ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց աշխատակցի մեղքով բնակչին պատճառված վնասը փոխհատուցել, դեռ մի բան էլ այդ նույն բնակչի վրա լրացուցիչ բեռ են դնում ու անջատում նրա գազամատակարարումը։ Իսկ առջեւում ձմեռ է։ Եվ որքան էլ իրավական տեսակետից փորձեն հիմնավորումներ գտնել իրենց արարքին, առնվազն մարդկային ու բարոյական տեսակետից «Գազպրոմ Արմենիան» խախտում է մի շարք նորմեր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 253 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan