Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու...
Հարցում

Խախտումներ են հայտնաբերել խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում` հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտումների նպատակով: Խախտումներ են հայտնաբերվել ընդհանուր առմամբ 30 ընկերություններում, ինչի համար ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ վերջիններիս տրվեց խիստ նախազգուշացում՝ խնդիրը հնգօրյա ժամկետում վերացնելու հանձնարարականով: Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք. Նման իրավիճակ առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանրի շուկաներում Ուսումնասիրության առաջին փուլն ընդգրկել է իրացման շղթան, դիտանցումներ են իրականացվել խոշոր սուպերմարկետներում, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, բոլոր դեպքերում, առանց բացառության գնապիտակների վրա նշված է եղել խտացրած կաթ անվանումը, այն դեպքում, երբ վաճառվող ապրանքը իրականում եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք; Իսկ խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: Բացի այդ, հայտնաբերված մի շարք դեպքերում էլ արտադրանքի ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշված է եղել, որ այն պատրաստված է բուսական յուղերից՝ մի շարք հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը այն հայերեն թարգմանել է որպես խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Նույն խնդիրը առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս պարագայում ևս մակնշումները արվել են սխալ՝ շփոթության մեջ դնելով և մոլորեցնելով սպառողներին: Ըստ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի, խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ կամ հալած պանիր կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը, մինչդեռ այս անվանումներով մակնշված մի շարք ապրանքների բաղադրության մեջ առկա են հավելանյութեր՝ բուսական ճարպեր և այլն:

Տնտեսվարողների մի մասը ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է , որոշներն էլ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները, քանի որ վերջինները մատակարարման հաշիվ-ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ և հալած պանիր անվանումներով: Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն թարգմանել են սխալ՝ թյուրիմացության մեջ գցելով սպառողներին Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մատակարար ընկերությունների գործունեությունը և պարզել, որ բազմաթիվ դեպքերում վերջիններս ապրանքի մատակարարման ժամանակ իրացրել են բուսական յուղից պատրաստված մթերքներ, սակայն դրանք ներկայացրել են որպես ամբողջովին մաքուր կաթից պատրաստված թթվասեր, հալած յուղ, հալած պանիր և խտացրած կաթ: Որոշ մատակարարներ էլ, որոնք նաև հանդիսացել են ներկրող, անձամբ են սխալ թարգմանել ռուսերեն մակնշումը՝ թյուրիմացության մեջ գցելով սպառողներին:

Հանձնաժողովը լինելու է հետևողական և նման խնդիրների կրկնվելու դեպքում կկիրառվի առավել խիստ պատասխանատվության միջոց Հանձնաժողովը սպառողներին հորդորում է վերոնշյալ ապրանքների ձեռքբերման ժամանակ լինել ուշադիր, քանի որ ինչպես արդեն նշեցինք, շուկայում առկա են վերոնշյալ ապրանքների երկու տեսակներ՝ բուսական և կենդանական ծագման, որոնք ինչպես համային, որակական, այնպես էլ գնային առումով միմյանցից էականորեն տարբերվում են: Կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված արտադրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից: Իսկ տնտեսվարողներին Հանձնաժողովը հորդորում է այսուհետ սպառողներին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ իրացվող ապրանքների վերաբերյալ:

Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ խախտում ընկերությունների կողմից արձանագրվել է առաջին անգամ, բացի այդ բոլոր տնտեսվարողները ընդունել են խախտման փաստը և պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետներում վերացնելու այն, Հանձնաժողովը այս անգամ զերծ մնաց ֆինանսական տուգանքի կիրառումից. «Թեև այս անգամ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնելով համեմատաբար մեղմ մոտեցում ենք ցուցաբերում, այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ լինելու ենք հետևողական և նման խնդիրների կրկնվելու դեպքում կիրառելու ենք առավել խիստ պատասխանատվության միջոց: Անթույլատրելի է տնտեսվարողների նման վարքագիծը, երբ սպառողներին մոլորեցնելու կամ այլ կերպ ասած՝ սպառողի գրպանը մտնելու միտում ենք տեսնում»: Մրցակցային մարմնի նախագահը հավելեց, որ բացի այն, որ մի շարք ընկերությունների նման գործունեությունը վնասում է սպառողների շահերին, այն նաև խոչընդոտում է նմանատիպ արտադրանք թողարկող և իրացնող առավել բարեխիղճ ընկերությունների գործունեությանը, ինչը կանխարգելելու և վերացնելու համար ՏՄՊՊՀ-ը լինելու է առավել քան խիստ և հետևողական:

ՏՄՊՊՀ

 

Դիտվել է 281 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan