Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն
Ամենաընթերցված լուրերը
Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու...
Հարցում

Կեցցե Սվետա Միսկարովան

Հարցնում եմ՝ ե՞րբ է գրվել 13-ի նամակը: Անկեղծորեն խոստովանում է, որ ստույգ թվականը, օրը չի հիշում: Պատմում է, որ մարզգործկոմում Վառլեն Իսրայելյանի հետ խոսել են կոմունիստական հնգամյա ծրագրի մասին, եւ գաղափարը ծնվել է՝ իսկ ի՞նչ է դա տալու ԼՂԻՄ-ին: Միեւնույն է, Ադրբեջանը ոչինչ չի անելու, մարզում ամեն ինչ մնալու է նույնը՝ գյուղմթերքների արտադրության եւ պետվաճառքի պլաններն ավելանալու են, եկամուտը գնալու է հանրապետական բյուջե, Արցախում ճանապարհները չեն բարեկարգվելու, ենթակառուցվածքները չեն արդիականացվելու, տնտեսությունը մնալու է զուտ հումքային, մշակութային կյանքը՝ մեռած:

Գաղափարը ծնվել է՝ Արցախի փրկությունը ՀԽՍՀ հետ վերամիավորումն է, պետք է ուղղել պատմական սխալը: Մարզային ռադիոհաղորդումների խմբագրությունում ինքը՝ Մաքսիմ Հովհաննիսյանը եւ Գրիշա Ստեփանյանը շարադրել են ԽՄԿԿ Կենտկոմին հասցեագրված նամակը: Աշխատել են օրեր, շաբաթներ: Օգնել են մարզային համապատասխան ծառայությունների աշխատակիցները՝ տրամադրելով վիճակագրական նյութեր, տնտեսական հաշվարկներ: Նամակը գրել են հայերեն, հետո ձեռնամուխ եղել թարգմանությանը: Մի քանի օր անց հասկացել են, որ ուժից վեր գործ են վերցրել իրենց ուսերին: Դիմել են Յուրի Խաչյանի օգնությանը: Խաչյանը թարգմանել է: Հետո ծագել է տեքստը մեքենագրելու, տեսքի բերելու հարց: Ում դիմել են՝ մերժում են ստացել. մարզի բոլոր գրամեքենաները ՊԱԿ-ի վարչությունում հաշվառված էին:

Դրությունը փրկել է մարզգործկոմի քարտուղարության աշխատակցուհի Սվետա Միսկարովան, ում հայրը գործուղված զինվորական էր, ծառայում էր մարզային զինկոմիսարիատում: Սվետա Միսկարովան մեքենագրել, սրբագրել, տեսքի է բերել նամակի տեքստը: Հետո եկել է ստորագրություններ հավաքելու ժամանակը: Եւ պատմությունն արձանագրել է, որ Ստեփանակերտում գրվել է 13-ի նամակը, որի հեղինակային իրավունքը վերագրվում է Բագրատ Ուլուբաբյանին: Վիճելի չէ, թող այդպես էլ ասվի: Բայց նամակի փաստացի հեղինակը Մաքսիմ Հովհաննիսյանն է: Այդ ժամանակ նա մարզային ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրն էր, ընդամենը...33 տարեկան:

Նամակն ստորագրող մյուս 12 անձինք կյանքին հրաժեշտ են տվել: Մաքսիմ Հովհաննիսյանը վերջին մոհիկանն է: Եւ պատմության համար փրկում է մարզգործկոմի քարտուղարության աշխատակցուհի Սվետա Միսկարովայի անունը: Նրա սխրանքը, որովհետեւ հնարավոր է՝ չգտնվեր մեքենագրուհի, նամակի հեղինակները հիասթափվեին, եւ տեքստը մնար նրանց գզրոցներում: Սվետա Միսկարովան համարձակվել է մեքենագրել բողոքագիրը: Եւ 13-ի նամակը փաստից վերածվել է պատմության, Արցախի ընդվզման վկայականի, որ արդեն կեսդարյա կյանք ունի:

...Իսկ գուցե արժե՞ մեդալներ եւ շքանշաններ շնորհելիս հիշել նաեւ 13-ին՝ որպես Արցախյան շարժման մունետիկների: Ոչ թե՝ առանձին-առանձին, այլ բոլորին՝ միասին եւ միաժամանակ: Եւ առանձնացնել Սվետա Միսկարովային եւ ասել՝ կեցցեք, Սվետա Միսկարովա, որ շարքային տեքստը դարձրել եք պատմական փաստաթուղթ:

Վահրամ Աթանեսյան

Դիտվել է 249 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan