Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե...
Ամենաընթերցված լուրերը
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ... Խարկովի կենտրոնում ամենագնացը մխրճվել է ամբոխ... Նկարիչ Պյոտր Պավլենսկուն հոգեբուժարան են տեղա... Հանդիպել են ռուսական եւ ամերիկյան կոալիցիոն զ... Ամոթի նոր վերք բացվեց հայերիս ցաված սրտին Շոյգուն և Դե Միստուրան քննարկել են Սիրիայի խա... Ծառուկյանը պարգևատրեց «Կենտրոնի» աշխատակիցներ... Կիևում ոստիկանության հետ բախումների արդյունքո... Ով է պատասխան տալու անորակ ջրագծի համար՝ գյու... Մեհրիբանը «մեկուսացվու՞մ է» Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նա... ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմի... Քսենյա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահական ընտր... Վնասակար զարգացում. Ինչո՞ւ չի կարելի երեխաներ... Ընդդիմադիր ուժերի լռության գինը Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է... Միանգամից երկու ահաբեկչություն Աֆղանստանում․ ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր ... Ջորջ Սորոսը «Բաց հասարակության» հիմնադրամին փ... Նախնական տվյալներով` Լեւոն Հայրապետյանի մահը ... Մամեդյարովի սենսացիան Թուրքական հայացք Ժնեւին Մի փողոցը երկու անգամ բացեցին. վարչապետը Գյու... Քրեական գործեր են հարուցվել ՝ Արագածոտնի մարզ...
Հարցում

Միավորումների կգնան, օրակարգեր կձևակերպեն, բայց որքանո՞վ է լուրջ․ քաղաքագետ

Րաֆֆի Հովհաննիսյանի սիրտը շարունակում է «ալեկոծել» «թավշյա հեղափոխությունների» մասին միտքը, երբեմնի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էլ այս օրերին «ալեկոծում է» Հայաստանի մարզերն իր այցելություններով, նույնպես ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանն էլ հետ չի մնում, թեկուզ անազատության մեջ, օրերս «ալեկոծել է» առնվազն 31 հասարակական-քաղաքական գործիչների։ Այս երեք գործիչներին էլ համախմբման կոչեր են անում, բայց գործում միմյանցից զատ։

Նրանցից որևէ մեկին կհաջողվի՞ ազդեցիկ հակակշիռ ստեղծել 2018 թվականին սպասվող քաղաքական իրադարձությունների ֆոնին, այս մասին զրուցել ենք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ։

«Ամեն ինչ պայմանավորված է պայքարի մեթոդաբանությամբ և պայքարողների հատկանիշներով՝ անձնական, հոգեբանական։ Այս պահին դաշտում չկան այնպիսի սուբյեկտներ, որոնք կարող են ձեռնոց նետել վարչախմբին և հաջողություն արձանագրել։ Չկան, չեն երևում, դա վերաբերում է ոչ միայն իրենց հատկանիշներին, այլ ընդհանրապես մեթոդաբանությանը»․- կարծիք է հայտնում քաղաքական վերլուծաբանը, ընդգծելով՝ ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ։ Սարո Սարոյանը չի վիճարկում այդ մարդկանց ցանկությունը վարչախմբի դեմ պայքարելու, սակայն համարում է, որ որոշակի հատկանիշներ, գիտելիքներ և ճանապարհ է հարկավոր։

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարին էր հայտարարել իրենց «նկրտումների» մասին։ Թավշյա հեղափոխություն նախաձեռնելու ծրագրերն ուժի մեջ կմնան նաև այն դեպքում, եթե նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնը պահպանի Կարեն Կարապետյանը։ Ի դեպ, «թավշյա հեղափոխությունը» պետք է իրականացնեն ՕՐՕ դաշինքի շրջանակներում՝ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի «ընկերակցությամբ»։

«Մենք արդյունքով պետք է դատենք՝ այդ մարդիկ ինչ-որ բան անո՞ւմ են այս երկրում, թե՞ չէ։ Թե չէ եթե զուտ խոսենք այդ մարդկանց տրամադրվածությունը հանդեպ ռեժիմի, դեռ շատ-շատ քիչ է ինչ-որ այլ կոնկրետ արդյունք ապահովելու համար։ Եթե դուք ասում եք լուրջ դիմադրություն, այդ լուրջը շատ հեղհեղուկ է։ Եթե իրենց հարցնեք, իրենք կասեն՝ մենք շատ լուրջ պայքար ենք մղում, ամեն ինչ պետք է չափվի արդյունքով»․- ասաց Սարո Սարոյանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանն էլ վերջերս իր առջև նպատակ է դրել համախմբել Հայաստանի և սփյուռքի հայությանը, նախատեսված նույն օրը և նույն ժամին դուրս գալ կենտրոնական փողոցներ ՝ անվստահություն հայտնելով ու հիմնահատակ քանդելով ներկայիս իշխանությունները։ Այս օրերին տիկին Փոստանջյանը «ճանապարհորդում է» մարզերով՝ «ավետելով» իրենց ծրագրի մասին։

Քաղաքագետ Սարո Սարոյանն օրինակ է բերում մարդկանց հարստանալու ցանկությունը․ «Մեր շուրջը նայենք, ինչքա՞ն մարդ է ուզում հարստանալ, բայց չեն կարողանում հարստանալ։ Ասածս նա է, որ ամեն ինչ իր ներքին տրամաբանությունն ունի, և այստեղ չկան այն քաղաքական գործիչները, և այդ մարդկանց մոտ չկան այդ որակները, նաև տրամաբանությունը, որպեսզի հարցը մեթոդաբանորեն կարողանան լուծել։ Ինչ-որ ակցիաներ կանեն, ինչ-որ միավորումների կգնան, օրակարգեր կփորձեն ձևակերպել և այլն, այդպիսի բաներ կլինեն, բայց թե ինչքանո՞վ է սա լուրջ, ինձ եթե հարցնում եք, չեմ գտնում, որ լուրջ է, շատ անլուրջ է»։

Եվ վերջապես «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, ով օրեր առաջ համախմբման կոչով հանդես եկավ, բանտից ուղարկելով նաև մարդկանց անուններով մի ցուցակ, ովքեր, ըստ ընդդիմադիր գործչի, պետք է մեկ պլատֆորմ ստեղծեն իշխանություններից ազատավելու համար։ Ի դեպ, ցուցակում կարող եք կարդալ նաև Զարուհի Փոստանջյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անունները։

Դիտվել է 542 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan