Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Ամենաընթերցված լուրերը
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ...
Հարցում

Դրամատիկ զարգացումներ Ալավերդիում

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած աղմկոտ սպանությունը խառնեց Ալավերդիում ընտրական խաղաքարտերը։ Նոյեմբերի 5-ին սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ն որոշել է պաշտոնապես առաջադրել ոչ թե գործող քաղաքապետ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանի թեկնածությունը, այլ Սասուն Խեչումյանի։ ՀՀԿ-ական Խեչումյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետն է ու թեեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի դասընկերն է, սակայն նրա թեկնածությունն առաջադրվել է կարկառուն լոռեցի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի «քավորությամբ», որի էլ ուսանողական ընկերն է Խեչումյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Երեւանի բանուկ հատվածում բախվեցին ալավերդցի հայտնի Վահագն Աբգարյանի եւ Տարոն Աբգարյանի կլանները, կրակոցներից զոհվեց Վահագն Աբգարյանի թիկնապահը։ Կլանների միջեւ լարվածությունը դեռեւս 2012 թվականից է գալիս` Ալավերդու քաղաքապետի ընտրություններից: Իսկ 2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո կողմերի միջեւ լարվածությունը ձնագնդի պես օրեցօր մեծանում էր։ Պատմությանը ներգրավված են նաեւ քաղաքական դեմքեր, իսկ լարվածության եւ սպանությունների պատճառները, մեծամասամբ սկզբնավորվելով Ալավերդի քաղաքի ընտրություններից, ժամանակ անց վերածվեցին վենդետայի, եւ հիմա սպանվում են նրանք, ովքեր նախկինում ինչ-որ կերպ առնչություն են ունեցել սպանությունների հետ:

Գաղտնիք չէ, որ անցած բոլոր ընտրություններում հանրապետականների միջեւ մարզում խուլ հակամարտություն է եղել, մարզի ազդեցիկներից յուրաքանչյուրը ձգտել է իր իշխանությունը հաստատել, իր քաղաքապետերն ու համայնքապետերն ունենալ, դառնալ տարածքի «ասողը»։ 2015-ի Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, օրինակ, մարզպետը պաշտպանում էր Փարեմուզյանին։ Նրան էր աջակցում նաեւ Վահագն Աբգարյանը՝ իր թիմով, իսկ Շարմազանովը ծածուկ աջակցում էր երիտասարդ Արթուր Աբգարյանին՝ «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի եղբորը։

Կարեն Փարեմուզյանը, սակայն, որը «Հարավկովկասյան երկաթուղու» Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն էր, մոտ երկու հազար ձայնով հաղթեց Աբգարյանին, ինչը երկարամյա հակամարտության պատճառ դարձավ։ Ընտրություններին հաջորդած երկու տարիների ընթացքում թիմերի միջեւ բախումների արդյունքում եւս երկու զոհ եղավ․ երկրորդը Տարոն Աբգարյանի կրտսեր եղբայրն էր՝ ուղիղ մեկ տարի առաջ։

Երեւանում շաբաթներ առաջ հնչած կրակոցներից հետո էլ Ալավերդիում մթնոլորտը շարունակում է մնալ ծայրաստիճան լարված։ Մեզ պատմեցին, որ երկու կլաններում էլ չեն հանդարտվում։ Զենքն առգրավված չէ հանցագործ կլանների ձեռքից, զինված մարդիկ անարգել շրջում են քաղաքում, վախի մթնոլորտ է տիրում, ու բոլորն ամեն պահի սպասում են նոր վենդետայի։ Պատմեցին, որ նախկինում սպանության համար դատված ոմն Արտուշ զենքը պահում է հենց «Մերսեդեսի» մեջ, եւ որտեղ հայտնվում է նրա մեքենան, մարդիկ փախչում են՝ սպասելով, որ զենքն անպայման պետք է կրակի։ Իսկ քաղաքը փոքր է՝ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, այդ թվում, թե ով ինչքան զենք ունի եւ որտեղ է դա պահում։ Միայն ոստիկանությունն է, որ ձեւացնում է, թե հնարավոր չէ հայտնաբերել։ Ալավերդցի մեր զրուցակիցը գուցե փոքր-ինչ չափազանցրեց, բայց պատմեց, որ Ալավերդու ոստիկանապետին ասել են՝ «իրիկունը 6-ից հետո տնից դուրս չգաս, քո անձնական անվտանգության համար ենք ասում»։

Փորձեցինք Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկանալ՝ իրավիճակն իրենց վերահսկողության տա՞կ է։ Սակայն հերթապահ մասից հայտնեցին, որ միայն պետը կարող է մեր հարցերին պատասխանել, որը, սակայն, շատ զբաղված էր եւ երկու օր շարունակ ժամանակ չգտավ գեթ մեկ րոպե լսելու եւ մեզ պատասխանելու համար։ Մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս զբաղվածության պատճառով մերժեց զրույցը։

Արտուշի մասին հետաքրքրվեցինք Ալավերդու գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանից։ Նա, պարզվեց, քաղաքում ճանաչում է բոլորին, այդ թվում՝ Արտուշ Միկոյանին, բայց նախընտրեց ոչ թե մեր հարցերին պատասխանել, այլ անցավ հակագրոհի․ «Աղջիկ ջան, դու ի՞նչ բարոյական իրավունք ունես զանգես ինձ ու նման հարցեր տաս»։ Փորձեցինք բացատրել, որ իր ղեկավարած քաղաքում տիրող անառողջ մթնոլորտի մասին են մեզ ահազանգել, եւ այդ մթնոլորտը նախեւառաջ քաղաքապետին պետք է անհանգստացնի։ «Ասում եմ՝ ցտեսություն քեզ»։ Մինչ քաղաքապետի համար անցանկալի հարցին հասնելը, հասցրել էինք մի քանի հարց տալ առաջիկա ընտրությունների մասին։ Ուշագրավ է, որ քաղաքապետը զրույցի սկզբում չեմուչում էր անում՝ իր առաջադրման մասին հարցը լսելով, եւ ասում էր, որ ինքը պաշտոնապես հայտարարություն կանի այդ առթիվ։ Երբ տեղեկացրինք, որ Շարմազանովը երեկ արդեն հայտարարել է Ալավերդու ՀՀԿ թեկնածուի մասին, եւ այդ թեկնածուն ինքը չէ, քաղաքապետն անակնկալի եկավ, կարճ դադար վերցրեց, ապա կամուկացով պատասխանեց․ «Եթե կուսակցությունը որոշել է, որ իրան է սատարելու, ես թիմի անդամ եմ, որոշմանը դեմ չեմ»։

Ճշտեցինք՝ իրեն նախապես տեղյակ չե՞ն պահել, որ այս անգամ չի առաջադրվելու։ «Օֆիցիալ ես հայտարարություն կանեմ»,- խուսափեց բուն պատասխանից քաղաքապետը։ Կարո՞ղ ենք ասել, որ Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունն անդրադարձավ Ձեր քաղաքական կարիերայի, առաջադրման վրա, քանի որ Ձեր անունն էլ էր շոշափվում։ «Ի՞նչ կապ ունեն այդ դեպքերն իմ հետ»,- վրդովվեց Փարեմուզյանը՝ շարելով․ «Ես դրա հետ կապ չունեմ, շատ բան էին ասում, ուրեմն ինչ՝ ամեն ասածը պտի լսե՞ք։ Դե մի հատ եկեք Ալավերդի, ժողովրդի հետ խոսացեք, մի հատ հասարակ ժողովրդին հարցրեք, անգամ մանուկը գիտի ինչ ա եղել ու ոնց ա եղել, ինչի՞ եք եկել ինձ խոսացնում։ ...Ես հո պատմաբան չե՞մ, որ նստեմ պատմեմ, թե ինչը ոնց է եղել»։ Մինչդեռ նույն այդ «ժողովուրդը» կարծում է, որ Ալավերդիում մթնոլորտը լիցքաթափելուն ուղղված առաջին քայլը քաղաքապետի հրաժարականն է։ Սակայն քաղաքապետն անհիմն է համարում այդ լուրերն էլ։ Նա հերքեց իրենց թիմի հետ Շարմազանովի ունեցած քողարկված հակամարտության փաստը․ «Ոչ մի անգամ, Շարմազանովն իմ ընկերն ու լավ բարեկամն ա»։ Փարեմուզյանը շռայլ գտնվեց նաեւ ՀՀԿ-ի նոր թեկնածուի հարցում եւ ասաց, որ նա իրեն արժանի փոխարինող կլինի։ Սակայն առաջադրումները դեռ ո՛չ սկսվել են, ո՛չ էլ ավարտվել, իսկ այդ ընթացքում շատ ջրեր կարող են հոսել, մարզպետ-Փարեմուզյան տանդեմը հնարավոր է ընտրություններին գաղտնի հովանավորչությամբ կոնտր-թեկնածու առաջադրի։ Այս տարածքում վճռորոշ դեր ունի նաեւ «Վալեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի խոսքը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 2034 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan