Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 19.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները
Ամենաընթերցված լուրերը
ԻՊ-ը նոր «սեպտեմբերի 11» է նախապատրաստում. Էշ... «Փրկության քարտեզը» կբարձրանա հայկական էկրան Հաջող մեկնա՞րկ, թե՞ տապալված բանակցություններ Կարագը թանկացել է Ռուսաստանում Ընդդեմ եւ հանուն բռնության Հերթը վոլեյբոլինն է Մոսկվայում հայազգի տղամարդու սպանության մեջ կ... Չինական դպրոց են կառուցում, բայց դեռ պարզ չէ՝... Վերջին պահերին խցում ում հետ է եղել Լևոն Հայր... Առաջին տիկինը՝ Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնի... Եթե «Հին Երեւանը» չլիներ, այդ 14 հուշարձան շե... ՃՈ-ն թույլ է տալիս, որ նախկին համարների տերեր... Պատերազմը Կորեայում կարող է դառնալ գլոբալ ողբ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքում, 4 տուժածներից 2-ն... Որտե՞ղ են 90-ականների համարձակ ու հետաքրքիր հ... Խաչատուր Գիշչյանին հնարավոր է սրտի շտապ վիրահ... Մի հատ շատ լավ գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դ... Կառավարության նիստը՝ լուսանկարներով (ֆոտոշարք... ԱՄՆ Կոնգրեսում պաշտպանում են ռոհին մուսուլման... Վարչապետը հանձնարարեց նվազեցնել խցանումները Հյուսիսային Կորեան կրկին սպառնացել է ԱՄՆ-ին Իմ ընկերը հայ է, այստեղ հայեր կա՞ն․ Ջասթին Բի... Կիեւում պարզաբանել են Պորոշենկոյի կեցվածքը Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շար... Արտակարգ միջադեպ Խարկովում, կա առնվազն վեց զո... Վթար Շվեյցարիայում, կա 37 տուժող Հասմիկ Պապյան․ սիրելի Լևոն, ներիր մեզ Մերիլենդյան մարդասպանին բռնել են Եվրոպական երկրներից այնպիսի բաներ են պատմում,... Ի՞նչ է թաքցնում «Պանտերայի» տնօրենը «Ժողովուրդ». Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Ա... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Հայկական ժամանակ»․ Որտեղ են գիշերում եւ ճաշո... «Ժամանակ». Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան ... «Հրապարակ». Ատոմակայանի կոնսերվացումը ձեւական... «Հրապարակ». Ընտանեկան բռնության կանխարգելման ... «Ժողովուրդ». ՔԿ- Ոստիկանություն միջգերատեսչակ... Ցավալի վախճան «Ժողովուրդ». Վարդենիսի բնակիչները դժգոհում են... «Հրապարակ». Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչութ... «Ժողովուրդ». Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ... «Հրապարակ». Լոռեցիները շատ բան մտածել, քիչն ե... «Ժողովուրդ». Կառավարությունը որոշել է պարզապե... «Հրապարակ». ԵՄ հարեւանության ծրագրի վերջնական... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 19-ի համար Չկա Պուտինը՝ չկա Ռուսաստանը. Վոլոդինը չի ամաչ... Մոլդովայի նախագահը խորհրդարանը ցրելու պահանջո... Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից Brexit-ի հարց... Ռուսաստանը կրկին ամերիկյան գանձապետական արժեթ...
Հարցում

Հարցեր չտալ, որոնք չեն վերաբերում պաշտոնավարմանը, վերաբերում են անձնականին. ի՞նչ էր ամփոփում Շիրակի մարզպետը

Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը: Մարզպետարանը նախ մի տեսանյութ է պատրաստել, որտեղ մարզպետն անձամբ է ներկայացնում իր արած գործերը, իսկ հետո հանդես է եկել լրագրողների առջև: Մարզպետի խոսքերով՝ հեշտ չէ ղեկավարել խնդիրներով բազմառատ Շիրակի մարզը: Ինչևէ,100 աշխատանքային օրվանից մարզպետն առանձնացրել է հատկապես արած գործերը: Դրանք են` Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 13 փլուզված շենքի բնակիչներին տարհանելն ու բնակարանների գնման վկայագրերով ապահովելը: Մարզպետի համար կարևոր է նաև Գյումրի գետակի մաքրումը, ինչը իրենից առաջ, չգիտես ինչու, ոչ ոք չէր նախաձեռնել: Դա էլ են մաքրել, ընդգծում է նա ու արված գործերի շարքը համալրում ևս մի քանիսով: Այցելել է մարզի գյուղական վայրեր, ծանոթացել առկա խնդիրներին, մի խոսքով՝ ինչը հասցրել է, արել է, ինչ չի հասցրել, անելու է:

Ինչպես ինքն է ասում՝ խնդիրներին ավելի խորը արմատական լուծումներ տալու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Հետաքրքիր է, որ Գյումրու քաղաքապետի նման մարզպետն էլ հպարտանում է Ռուսթավելի փողոցի շինարարությամբ՝ համարելով այն բավականաչափ կարևոր եւ մեծ գործ: «Համաձայն մեր ռազմավարության՝ մարզում զարգացման 4 ուղղություն ենք նախատեսել՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, փոքր եւ միջին բիզնեսի խթանում եւ ինովացիայի ու տեղեկատվական տեխնալոգիաների զարգացում»,-ընդգծում է մարզպետը՝ համարելով, որ Շիրակի մարզն ունի բոլոր պոտենցիալ ռեսուրսները նշված ուղղություններով:

«Մեկ կարևոր փոփոխություն պետք է հաստատ արձանագրեմ, որ մարզպետարանից դուրս եկող փաստաթղթերում էականորեն ավելացել են առաջարկություններն ու դիտողությունները, մենք աշխատել ենք նախաձեռնություններով հանդես գալ: Ներդրումային երկու ծրագիր կա, որոնց մասին շուտով հստակորեն կխոսենք: Ուրախացնողն ինձ համար համայնքային զարգացման ծրագրերի մասով կատարված աշխատանքներն էին: Մարզի համայնքները պատասխանատու աշխատանքային խմբերի հետ բավական ակտիվ աշխատեցին, մշակվեց 38 ծրագիր, որոնցից 16-ը անցան նախնական քննարկումերը: Դրանց մի մասի իրականացման համար հաստատ միջոցներ կտրամադրվեն»,-նշում է մարզպետը՝ խոստովանելով, որ 2017-ը գյուղատնտեսական առումով նպաստավոր տարի չէր, եւ մշակաբույսերի ցանքատարածությունների նվազում է գրանցվել:

Ուշագրավ է, սակայն, որ այսպիսի հավասարակշռված հաշվետվությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում մարզպետն այնուամենայնիվ սայթաքեց: ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք իշխանափոխության անհրաժեշտություն մեր երկրում՝ հաշվի առնելով առկա խնդիրները, պատասխանեց. «Սա Շիրակի մարզպետի հարցազրույցն է պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Խնդրում եմ հարցեր չտալ, որոնք չեն վերաբերվում պաշտոնավարմանը, պաշտոնական լիազորություններին, ինչպես նաեւ կխնդրեի անձնական հարցեր չտալ»,-մարզպետի նման պատասխանը կարծես թե հակասեց երեկվա ձեռքբերումին:

Նշենք, որ երեկ Շիրակի մարզպետարանը ճանաչվեց ամենաբաց գերատեսչությունը, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին օրենքը»: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Կոնգրես հյուրանոցում «Ոսկե բանալի»-ին հանձնեց մարզպետ Արթուր Խաչատրյանին՝ որպես բաց ու թափանցիկ աշխատող պաշտոնյայի: Նրա թեկնածությունն, ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանի, հաստատել են նաև Գյումրիում գործող հեռուստաընկերությունների լրագրողները:

Արևիկ Հակոբյան

Դիտվել է 207 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan