Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու...
Հարցում

ԱՄՆ Միչիգան նահանգը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախը ճանաչելու մասին թիվ 99 բանաձևը։ Բանաձևի նախագիծը ներկայացվել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկի կողմից։
Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.

ԲԱՆԱՁԵՎ

Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, տնտեսական և մշակութային կապեր հաստատել ժողովրդի հետ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր են, և հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ ունեցած պատմական և մշակութային կապերին, 1921 թ․ Իոսիֆ Ստալինը կամայականորեն բռնազատել է Արցախը Հայաստանից և խախտելով հայ ժողովրդի ազգային, տարածքային և մարդու իրավունքները՝ Արցախն ընդգրկել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և
Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայերի՝ ազգային անկախության, անհատական ազատության համար և Խորհրդային Ադրբեջանի ճնշումների և խտրականության դեմ ուղղված խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվել են Խորհրդային Ադրբեջանի կողմից, որը հրաժարվել է թույլ տալ Արցախի ժողովրդի ինքնորոշումը։

Խորհրդային Ադրբեջանի արյունոտ պատասխանի արդյունքում էթնիկ հայեր են զոհվել Սումգայիթում (1988 թ․ փետրվար), Կիրովաբադում (1988 թ․ փետրվար) և Բաքվում (1990 թ․ հունվար), իսկ ավելի քան 350,000 հայեր բռնագաղթվել Ադրբեջանից։

Սումգայիթի ողբերգությունից հետո Միացյալ Նահանգների Սենատը, մտահոգված լինելով Ղարաբաղի հակամարտությամբ, միաձայն փոփոխություն (N 2690) է մտցրել 1989 թ. ֆինանսական տարվա «Օտարերկրյա գործառնությունների համար հատկացումների մասին» օրենքում (H.R. 4782), և կոչ արել խորհրդային իշխանությանը «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները…» և նշել, որ «տասնյակ հայեր սպանվել և վիրավորվել են վերջին անկարգությունների ժամանակ…», և

Հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին. 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացել է համաժողովրդական հանրաքվե, որով հռչակվել է անկախ հանրապետություն։ Ավելի քան 50 միջազգային դիտորդների սևեռուն ուշադրության ներքո և ազատ ու արդար ընտրությունների համար սահմանված միջազգային չափանիշներին լիակատար համապատասխանությամբ, ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 80 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, որից 98 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։ 1992 թ․ հունվարի 6-ին Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիր, և

Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հրադադարի մասին համաձայնագրին, որի շնորհիվ վերջ տրվեց տարիներ տևած ակտիվ ռազմական գործողություններին, Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը շարունակում են վտանգի ենթարկվել տարածաշրջանային լարվածության և թշնամական գործողությունների պատճառով։ Արցախի հայերը շարունակում են վճռական ջանքերը՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրացմանը և բռնություններից ու ճնշումներից ազատ կյանքի ապահովմանը, և ճանաչելով Արցախի կառավարությունը` միջազգային հանրությունը կարող է նպաստել այս մեկ դար տևած հակամարտության կարգավորմանը, հետևաբար, ելնելով վերոհիշյալից, սենատը որոշում է.

Կոչ անել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև

Հայցել Միացյալ Նահանգների Կառավարությանը՝ զարգացնել և ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերություններն Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել աջակցել Արցախի հումանիտար և տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև

Աջակցել միջազգային հանրության շրջանում Արցախի Հանրապետության շարունակական ջանքերին՝ հասնել առկա տարածաշրջանային հիմնախնդիրների տևական լուծմանը և խաղաղություն ու կայունություն հաստատել ռազմավարորեն կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև

Փոխանցել սույն բանաձևի կրկնօրինակները Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաև Միչիգանի կոնգրեսական պատվիրակության անդամներին։

Դիտվել է 68 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan