Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 17.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար...
Ամենաընթերցված լուրերը
Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա... «Երկրաշարժի օրը դասղեկը հիշեց, որ իր պայուսակ... Հայաստան է ժամանել աշխարհի տասնվեցակի չեմպիոն... Եվս մեկ անպտուղ հանդիպո՞ւմ Գոռգոռոցներ ու թեժ բանավեճ ՓՊ-ում․ փաստաբան Տ... Դատավորը կամք պետք է ունենա՝ պաշտոնյայի կարծի... Մոսկվան նոր սանկցիաներ է սահմանել ընդդեմ Փհեն... «Փաստ». Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հ... Ալիեւը չի՞ գնա Կիեւ «Ժամանակ». Հայ-ռուսական նոր սկանդալ «Հրապարակ». Կաշառք՝ պետտուրքի անվան տակ «Առավոտ». Ալիևը հենց Բաքու հասնի, կսկսի հավաս... «Ժամանակ». Դոն Պիպոյի կողմնակիցները գրոհ են ս... «Հրապարակ». Վարչապետն անակնկալ այցելել է Լոռի «Ժողովուրդ». Ընտրակեղծարարը՝ թեկնածու Փոթորիկն ուղեղներում «Ժողովուրդ». Չկա ամենակարևորը՝ գողն ու գողոնը «Հրապարակ». «Կենտրոն» հեռուստաընկերության 15-... «ժողովուրդ». ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ... «Հրապարակ». «Ելքը» որոշել է կարգի հրավիրել Ար... «ժողովուրդ». Երբ լրագրողներին չեն սիրում «Հրապարակ». Լեհաստանին «աչքալուսանք» են տանել... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ալիեւը «հանձնվե՞լ է» «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը վաճառվում է Մալթայում պայթեցրել են երկրի իշխանությունների... Պենտագոնը Իրաքի իշխանություններին և քրդերին կ... Կուբայում ամերիկացի դիվանագետները ենթարկվել ե... Մակքեյնը Բաղդադին զգուշացրել է ամերիկյան զենք... Թրամփը միանգամայն հնարավոր է համարում Իրանի մ... Հղի Քեյթ Միդլթոնը մասնակցել է մանկական տոնահա... Աֆղանցի դիվանագետները նախընտրում են չվերադառն... Իտալիան հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Պորտուգա... Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել Քիրկ... Մեյը և Մակրոնը միասին կպայքարեն, որպեսզի Իրան... Իմ հետ «դու»-ով չխոսես. Լեզվակռիվ Եգորյանի դե... Ամերիկյան պատվիրակությունը Անկարայում կքննարկ... Ֆեդերերը կրկին ուժեղ էր Նադալից Նավթի գնանկման կորուստը ՕՊԵԿ-ում գնահատվում է... Մեդալը չէ, որ ինձ պարտավորեցնում է․ Անդրանիկ ... Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություննե... Երեք անձ ձերբակալվել է՝ ավազակությամբ խոշոր չ... Նախագահը Ժնևում պարգևներ է հանձնել շվեյցարահա... Ըմբռնումով մոտենանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյա... Անկարան իր գործողությունները Իդլիբում համաձայ... Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի ս... «Կոնվերս» բանկից հափշտակված 200 հազար ԱՄՆ դոլ... Թուրքիայի պառլամենտում ճգնաժամը ԱՄՆ հետ համար... 2000 դրամը մեզ չի աղքատացնի. բարեգործական համ...
Հարցում

Հրկիզել-պայթեցրել են փոխքաղաքապետի մեքենան

Նախօրեին Արթիկի փոխքաղաքապետ, «Շակալ» մականունով հայտնի Արտակ Հարությունյանին պատկանող արտասահմանյան արտադրության թանկարժեք սառնարանային ֆուռն անհայտ անձն այրել եւ մասամբ պայթեցրել է։ Երեկ չկարողացանք ոստիկանության Արթիկի բաժնից պարզաբանումներ ստանալ այս առիթով, հերթապահ մասից մի քանի անգամ պատասխանեցին, որ ոստիկանապետը Գյումրիում տեղակալների հետ խորհրդակցության է գնացել, իսկ հերթապահ Խաչիկյանը ոչինչ ասել չկարողացավ։ Թեպետ տեղեկություններ կան, որ փոխքաղաքապետը քաղաքապետ Մխիթար Վարագյանի խորհրդով որոշել է իրավապահ մարմիններին չդիմել՝ իրենք կպարզեն ինչն ինչոց է։ 

Թե ինչ հանգամանքներում եւ ինչու է այրվել կամ պայթեցվել փոխքաղաքապետին պատկանող մեքենան, մեզ պարզել չհաջողվեց, տեղեկություններ կան միայն, որ ավտոմեքենան քաղաքի փողոցներից մեկում կանգնած է եղել, որտեղ էլ հրկիզել են այն, տարածքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է դիմակավորված մեկ անձի։ Երեկ չկարողացանք զրուցել նաեւ տուժածի հետ, նա դեպքի օրվանից արձակուրդ է վերցրել եւ կվերադառնա հինգ օր հետո։ Փոխքաղաքապետի հեռախոսին պատասխանեց կնոջ եղբայրը՝ ներկայանալով որպես Էդո։

Աներձագը հրաժարվեց մանրամասներ պատմել։ Պատասխանեց միայն, որ որեւէ մեկի վրա չեն կասկածում։ Հարցրինք՝ պայթեցրե՞լ են, թե՞ տեխնիկական անսարքություն է։ «Կներեք, բայց ես չեմ կարող պատասխանել»,- անդրդվելի մնաց նա։ Քաղաքապետ Մխիթար Վարագյանի հեռախոսահամարն էլ ողջ օրն անհասանելի էր։
Սակայն մենք փորփրեցինք մամուլը եւ հայտնաբերեցինք, որ Արթիկում բոլոր ընտրություններից առաջ եւ հետո թեժ մթնոլորտ է ձեւավորվել։ 2016-ի հոկտեմբերին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններն էլ բացառություն չէին։ Արտակ Հարությունյանը եւս ցանկություն ուներ թեկնածություն առաջադրել, սակայն ՀՀԿ-ից արգելել էին, եւ նա որոշել էր կոնտրքայլ անել՝ պաշտպանելով գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին։ Իսկ ՀՀԿ-ն պաշտոնապես առաջադրել էր նախկին ԲՀԿ-ական, ապա անկուսակցական կարգավիճակում հայտնված Մուշեղ Պետոյանին։ Հետո հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետյանը, որը Պետոյանի զարմիկն է, ընկել է «Շակալի» հետեւից, մասնավորապես տուգանել Հարությունյանին պատկանող «Ույուտ» ՍՊԸ-ին՝ 40 մլն. դրամի չափով։ Դրան նախորդել էր Պետոյանի եւ Հարությունյանի թիմակիցների միջեւ զրույցը, որի ընթացքում Հարությունյանին համոզել էին փոխել որոշումը։ Ինչեւէ, ընտրությունների արդյունքում Պետոյանը հաշվված ձայներով հետ մնաց Վարագյանից, իսկ Հարությունյանն էլ իր հատուցումն ստացավ՝ նշանակվելով փոխքաղաքապետ։ Ընտրություններից հետո Արթիկում մթնոլորտը ոչ միայն չլիցքաթափվեց, այլեւ էլ ավելի թեժացավ։ Հարությունյանի անունը շոշափվեց մի քանի մանկապարտեզների հետ կապված սկանդալային պատմություններում։ Ապրիլի 25-ին մասնավորապես Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն, Պետոյանին ընտրությունների ժամանակ աջակցած Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից հայտնաբերվել էր գաղտնալսող սարք, որը, ըստ տեղեկությունների, տեղադրել էր նույն փոխքաղաքապետը։ Մինչ ձայնագրող սարքի ի հայտ գալը, Արթիկի քաղաքապետարանը 15 օր շարունակ ստուգումներ էր իրականացրել: Ի վերջո, մայիսին տնօրենն ազատվեց աշխատանքից, սակայն նա դատական ատյաններում կվիճարկի իր ազատման հրամանը․ առաջին նիստը հոկտեմբերին է։ Երեկ փորձեցինք զրուցել նաեւ Հասմիկ Աջամօղլյանի հետ, սակայն տիկինը, լսելով փոխքաղաքապետի անունը, նյարդային եւ լացակումած շարեց, որ ինքը չի ուզում լսել որեւէ մեկի մասին, կատարվածի մասին էլ իմացել է ժամեր առաջ։ «Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է եղել։ Մենակ գիտեմ, որ մարդիկ ասում են՝ ինքը շատ մարդկանց հետեւից է ընկել, Աստված էլ իր հետեւից է ընկել»,- ասաց ազատված տնօրենը։

Մուշեղ Պետոյանի հետ էլ կապվել չհաջողվեց, պատգամավոր չդառնալուց հետո նա բիզնես գործունեություն է ծավալում Անապաայում, մտերիմների շրջապատից տեղեկացանք, որ Հայաստանում կլինի շաբաթներ հետո։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 3145 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan