Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 22.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում
Ամենաընթերցված լուրերը
Էդգար Ստեփանյանն ավարտել է ելույթները Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք ... ՀՀԿ-ն իր գավառական նիստ վարողով կրկին փայլում... Իմ պաստառով նրա ճակատին կրակել եմ․ ակցիա՝ ուղ... Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդ... Բազուկի բուժիչ հատկությունների մասին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և... Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հա... Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիս... Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գո... Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավե... Այսօր սպասվող ֆուտբոլային հանդիպումները Վարչապետ, կարագին զսպա․․․ (Քաղաքական հումոր)... Ախալցխայում ընտրությունների արդյունքները հայտ... Մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շ... Մեկ օր ջուր չի լինի Փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համար Այս է իրականությունը. Վահրամ քահանա Մելիքյան ԱԻՆ-ի շենքին փակցված քարտեզում ազատագրված տար... Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը հրաժարվում է... Ինչու՞ բարերարի մտքում ծագեց Արցախում Մեծ հա... Բարսելոնայում բողոքի երթին մոտ կես միլիոն մար... Եգիպտոսում իրականացված ահաբեկչական հարձակումը... Սահակաշվիլին հայտարարել է իր ևս երկու կողմնակ... Թիլլերսոնը ժամանել է Էր Ռիյադ Ինչպես փրկել Ուկրաինան 70 օրում. Սահակաշվիլին... «Թալիբանն» ստանձնել է Քաբուլում այսօր իրականա... Ցուցարարները Պորոշենկոյին խորհուրդ են տվել հի... «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ընթացիկ առաջնությ... Ո՞վ կդառնա դատավոր Կիևում առևանգել են Սահակաշվիլիի թիկնազորի նախ... Ով է ուկրաինական հակամարտության մեղավորը` ըստ... Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկա... Ո՞ւմ հայրն է Ջիգարխանյանը Դոնալդ Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Ջոն Քենե... Լեւոն Հայրապետյանին վերջին հրաժեշտը տվեցին. տ... Նավթի ընդունելի գինը՝ ըստ ռուսների Կատոլոնիայի կառավարությունը ազատ է արձակվել Իրանին մեղադրել են Աֆղանստանից մաքսանենգ ճանա... Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կ... Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմա... Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ...
Հարցում

Քաղաքագրություն. Երևանի բարեկարգումը

19-րդ դարի վերջին քառորդին եւ 20-րդ դարի սկզբներին քաղաքի կենտրոնական մասում մեկը մյուսի ետեւից երեւան են գալիս նոր տիպի կառուցվածքներ՝ վարչաֆինանսական շենքեր, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, թատրոնի շենքեր եւ այլն: Դրանք բոլորը կառուցված էին ժամանակի ճարտարապետական պահանջներին համապատասխան՝ ճարտարապետ-մասնագետների տված հատակագծերի հիման վրա, որոնք հաստատված էին քաղաքային վարչության կողմից: Այդ կարգի կառուցվածքներից էին նահանգական վարչության շենքն ու նահանգապետի տունը, որոնք գտնվում էին Նահանգական (այժմ՝ Ալավերդյան) փողոցի վրա եւ այժմ էլ կանգուն են, պետական գանձատունը՝ Փանահխանի (այժմ՝ Ազիզբեկովի) հրապարակում՝ կառուցված Քարվանսարայի (Տեր-Գաբրիելյան) փողոցի վրա, 1890-1891թթ. Քաղաքային դումայի շենքը՝ Ոստիկանական (այժմ՝ Մարքսի) փողոցի վրա, ուսուցչական սեմինարիայի շենքը՝ Աստաֆյան փողոցի վրա (պետական համալսարանի հին շենքը՝ Աբովյան փողոցի վրա), արական գիմնազիան (Ամիրյան փողոցի վրա) եւ այլն:

Ճարտարապետական առումով զգալի փոփոխություններ են նկատվում նաեւ բնակելի տների շինարարության մեջ: Վաճառականները, ձեռնարկատերերը եւ մյուս հարուստներն իրենց տները կառուցում էին հատուկ հատակագծերի հիման վրա՝ ժամանակի պահանջներին համապատասխան: Դրանք գրեթե առանց բացառության երկհարկանի շենքեր էին, ճակատային մասի պատը (հաճախ նաեւ՝ մյուս պատերը) շարված սրբատաշ սեւ կամ երբեմն կարմիր տուֆով: Դրանց պատերն ամուր էին նուրբ շարվածքով: Ճակատային մասում, մանավանդ դռների վերին մասերում եւ քիվերի ուղղությամբ քանդակված էին զանազան նախշեր, սյուներ, խոյակներ, երկրաչափական զանազան ձեւեր: Իբրեւ կանոն, նոր կառուցվող բնակելի տները փողոցի կողմից ունեին մեծադիր պատուհաններ, ճաշակավոր նախշեր ունեցող երկաթյա բազրիքներով ընդարձակ պատշգամբներ, նորաձեւ շքամուտքեր, որոնց փայտե դռներին եւ դրանց շուրջ՝ սեւատուֆ պատի վրա քանդակված էին ծաղիկներ ու երկրաչափական զանազան ձեւեր:
Զգալի էին փոփոխությունները բնակելի տների նաեւ ներսում: Եթե բնակելի տները նախկինում մեծ մասամբ բաղկացած էին 1-3 սենյակներից, եւ սենյակները դասավորված էին իրար կողք կողքի՝ մի ընդհանուր միջանցքի երկայնքով, առանց իրար հետ կապ ունենալու, ապա այժմ, իբրեւ կանոն, մեծ շենքերը բաղկացած էին իրար հետ կապված ավելի մեծ թվով սենյակներից: Այդպիսի շենքերը սենյակներից բացի ունեին նաեւ հարմարություններ՝ նկուղներ, խոհանոցներ եւ նույնիսկ՝ լոգարան ու զուգարան: Սենյակները կառուցված էին նուրբ ճաշակով՝ բարձր առաստաղներով (որոնց բարձրությունը սովորաբար 4 մետրից ավելի էր), հրաշալի քիվերով, կրկնափեղկ ու մեծադիր պատուհաններով, հարթ, գաջով վարպետորեն ծեփած պատերով ու նրբաճաշակ նորոգմամբ: Տան համար յուրահատուկ զարդ էր պատի քանդակազարդ ու շքեղ վառարանը, որն իր գեղեցկությամբ մինչեւ այժմ էլ դիտողին զարմանք է պատճառում:

Նշված տարիների հիմնարկային ու բնակելի տներից շատերը պահպանվել են մինչեւ օրս: Դրանք կարելի է տեսնել այժմյան Ալավերդյան, Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Տեր-Գաբրիելյան, Մարքսի, Ամիրյան, Սպանդարյան, Թումանյան եւ մի քանի այլ փողոցներում: Սակայն դրանց մյուս մասը քաղաքի վերակառուցման պատճառով արդեն քանդվել է, եւ դրանց տեղում բարձրացել են նոր բազմահարկ հսկայական շենքեր:
Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան 2750»

Պատրաստեց Արամ  ՊԱՉՅԱՆԸ

Դիտվել է 214 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan