Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո...
Հարցում

Միայն ԵԱՏՄ-ից դուրս գալու մասի՞ն է խոսքը, թե՞ նաև ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից

 

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ մոտ երեքժամյա թեժ քննարկումներից հետո մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասով: Դրան կողմ քվեարկեց հանձնաժողովի անդամներից միայն Արտակ Զեյնալյանը: Դեմ քվեարկեց 10 պատգամավոր, որոնց թվում՝ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը եւ անգամ ազատական գաղափարախոսություն դավանող ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը։ «Ելքի» մյուս նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, չքննարկվեց առհասարակ, քանի որ հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը բացակայում էր: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախագծի քննարկումը հետաձգվում է երկու ամսով:

«Չներկայանալը մեր ռազմավարությունն էր, որովհետեւ հիմնական զեկուցողը հիմնական նախագծին եթե չի ներկայանում, այն հետաձգվում է երկու ամսով։ Մինչդեռ իշխանությունը ցանկանում էր մեկ օրում մերժել երկու նախագծերը»,- մեզ հետ զրույցում իր չներկայանալը հիմնավորեց Էդմոն Մարուքյանը՝ որոշ փակագծեր բացելով նաեւ առաջիկա քայլերի մասին։ «ԱԺ նոր կանոնակարգը մեզ այդ հնարավորությունը տալիս է, մենք նախագիծը կճանաչենք արտահերթ, եւ այն կքննարկվի առաջիկա քառօրյա նիստերում»,- ասաց Մարուքյանը։

Ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ականները, իրար հերթ չտալով, հակադարձում էին նախագծի այս նախաձեռնությանը, պայքարի առաջամարտիկն էլ, անշուշտ, ռուսական շահերի պաշտպան Արտաշես Մամիկոնիչն էր՝ Գեղամյանը։ Սակայն հատկապես զավեշտալի էին «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» ներկայացուցիչների տեսակետները, որոնց ելույթները հետեւյալ տրամաբանության մեջ էին՝ մենք այդքան ռիսկ չունենք Ռուսաստանից հրաժարվելու եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, հետեւաբար, ստիպված են հանդուրժել այդ կարգավիճակը։ Միքայել Մելքումյանը հատուկ շեշտեց, որ իրենք կողմ են, որ քննարկումները շարունակելուն։ Նա «Ելք» խմբակցությանն առաջարկեց ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանդիպել իրենց եւ հարցն առանձին քննարկել: Մելքումյանն ասաց, թե իրենք սպասում էին, որ «Ելքը» ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված պետք է լրջագույն հիմնավորումներ ներկայացներ, այնինչ ներկայացված հիմնավորումները չեն բավարարում: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ պետք է հաշվի առնել, թե ինչ ռիսկեր կան ԵԱՏՄ-ից հրաժարվելուց հետո։ «Հենց որ մենք պրոցեսի մասին հայտարարեցինք, էս պրոբլեմները կսկսվեն»,- նշեց Միքայել Մելքումյանը: Իսկ Արարատ Զուրաբյանն էլ քննարկումից հետո մեզ հետ զրույցում մոտավորապես հայտարարեց, որ այս նախաձեռնության շահառուն իրականում ոչ թե «Ելքն» ու ՀՀ քաղաքացիներն են, այլ մի երրորդ կողմ, որն ամեն ինչ անում է նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ նախատեսվող ասոցացման համաձայնագրի ստորագրումը տապալելու համար։
Ներկայացնում ենք Արարատ Զուրաբյանի հետ մեր զրույցը։

- Պարոն Զուրաբյան, քննարկման ընթացքում Ձեր քվեարկությունից տպավորություն ստեղծվեց, որ Դուք կողմ եք ԵԱՏՄ-ին, հիմա Դուք «Ծառուկյան դաշինքի՞» դիրքորոշումն էիք ներկայացնում։

- Նման բան չկա, քվեարկությունը եղել է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ որեւէ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։ Եթե հարցը պետք է քննարկել, ապա, այո, պատրաստ եմ մասնակցել քննարկումներին։ Ես բազմիցս եմ այս հարցի մասին տեսակետ արտահայտել, ավելին կարող եմ ասել՝ ինձ զարմացնում է այն, որ ինչ-որ փուլում ինչ-որ մարդիկ սկսում են խոսել մի թեմայից, որի մասին մի փուլում բոլորովին այլ տեսակետ են ունեցել։ Ես գտնում եմ, որ սա լրջագույն հարց է, եւ կարծում եմ, որ եւ ԵԱՏՄ մտնելն էր սխալ, ի սկզբանե սխալ է արվել, այս մասին ես ասացի նաեւ իմ ելույթում։ Բայց քանի որ մեր պետությունն արել է քայլը, իսկ հիմա այս ձեւով գործընթացը փորձել տանել, այն էլ՝ նոյեմբերի 24-ից առաջ, երբ սպասվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը, գտնում եմ, որ ճիշտ չէ։ Դրա համար էլ առաջարկեցի «Ելք»-ի գործընկերներին այս նույն քննարկումներն անցկացնել առանձին պառլամենտական գործընկերների հետ, ներկայացնել իրենց բոլոր արգումենտները, լսել այլոց արգումենտները եւ այս հարցին, կարծում եմ՝ անդրադառնալ շատ ավելի լուրջ։

Ես չգիտեմ, թե ով ինչ խնդիր էր լուծում՝ այս հարցը բերելով պառլամենտ, ինչքանով էր դա ճիշտ, ինչքանով՝ սխալ, իմ գնահատմամբ՝ դա սխալ էր, գոնե նման հարց կարող էր բերվել նոյեմբեր ամսից հետո։ Շեշտում եմ՝ պրոցեսին դեմ կամ կողմ լինելու մասին չէ խոսքը, խոսքը տրամաբանված գործընթացի մասին է։ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը տեխնոլոգիական քայլ է առ այն, որ եթե ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով, նշանակում է, որ գործընթացն սկիզբ է առել։ Ես քաղաքականությամբ զբաղվում եմ շատ երկար տարիներ, եւ եթե կլինեն մարդիկ, որոնք գործընթացի հիմքում ընկած քայլը չեն հասկանա, ապա իմ համար այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Ես չեմ ուզում խաղերի մասնակցել, ունեմ իմ մոտեցումները, որոնք պաշտպանել եմ, պաշտպանում եմ, պաշտպանելու եմ։

- Այդուհանդերձ, կո՞ղմ եք այդ միությունից դուրս գալուն, թե՞ ոչ։

- Ինչ վերաբերում է, որ այսօր Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, թե ոչ, ապա կասեմ, որ ԵԱՏՄ-ն ինքն է դուրս գալու Հայաստանից, դա իմ խորին համոզմունքն է։ Այնպես, ինչպես Սովետական Միությունը դուրս եկավ։ Որեւէ մեկը 87 թվականի դեկտեմբերին չէր կարող կասկածել, թե 88-ի փետրվարին ինչ կկատարվեր Հայաստանում, եւ հետագայում ինչ զարգացումներ կհաջորդեին։ Ես համոզված եմ, որ քաղաքակրթական զարգացումներն իրականանում են իրենց ճիշտ ընթացքով՝ անկախ նրանից, թե այդ զարգացումներին ինչքան կխոչընդոտի իշխանությունը։ Օրինակի համար ասեմ, որ ես այսօր քիչ երիտասարդների գիտեմ, որոնք ռուսերեն լեզու են պարապում, այլ՝ հակառակը։ Մի խոսքով՝ շատ բնականոն ընթացք է մեր երկրում, այդ ընթացքն ավելի արագացնել ցանկալի կլիներ, սակայն իշխանություններն այսօր չէ, որ ստեղծել են միջավայր, որ այդ պրոցեսն արագացնել հնարավոր չէ։ Ցավում եմ դրա համար, բայց սա մեր իրողությունն է, իսկ քաղաքական գործիչը պետք է հանդես գա քաղաքական իրողություններից ելնելով։

- Դուք ասացիք, որ վտանգավոր է հենց այս փուլում նման գործընթաց սկսելը, ինչո՞վ է վտանգավոր, եւ արդյոք սրա մասին չե՞ն հասկանում նախաձեռնողները։

- Տեսեք, նոյեմբերի 24-ին մենք ունենք ստորագրվելիք փաստաթուղթ, հիմա ի՞նչ եք կարծում, եթե այս հարցը բուռն զարգացում է ունենում, մյուս կողմը, այսպես կոչված՝ հյուսիսային հարեւանը, շատ հանգիստ, հանդուրժողաբար նայելու է, թե Հայաստանը ոնց է նման գործընթաց սկսո՞ւմ։ Եկեք միամիտ չլինենք, մենք ունենք իրողություններ, որոնցից փախչել հնարավոր չէ։ Եվ, ընդհանրապես, հարց է ծագում՝ միայն ԵԱՏՄ-ից դուրս գալու մասի՞ն է խոսքը գնում, թե՞ նաեւ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, որովհետեւ հնարավոր չէ լինել մի տանկի մեջ եւ ասել, որ տանկի այս հատվածից դուրս ենք գալիս։ Դրա համար կարծում եմ, որ հարցը շատ ավելի լուրջ քննարկման կարիք ունի։ Ավելին, կարծում եմ, որ այս հարցում շահագրգռված կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չէ, միգուցե շահագրգռված կողմը «Ելք» դաշինքը ենթադրում է, թե հենց ինքն է, բայց ես կարծում եմ, որ ոչ։ Գուցե մարդիկ ի սրտե քայլ են արել, որ պետք է անեին, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը փորձելու է այս ամենն օգտագործել իր համար, բայց Հայաստանի Հանրապետությունն այս ամենից չի շահելու։

-Պարոն Զուրաբյան, ճի՞շտ հասկացա, որ Դուք ակնարկում եք՝ սա իշխանությունների խաղն է, այս նախաձեռնությունն իշխանություններին է ձեռնտու, որպեսզի հերթական անգամ տապալվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը։

- Դա Դուք ասացիք։ Ինչեւէ։ Բայց մի բան ակնհայտ է, որ ես մտնում եմ մի գործընթացի մեջ, որն ինձ համար պարզ է առաջին կետից մինչեւ վերջին կետը, այս գործընթացում ինձ համար բազում մութ կետեր կան։ Պետք է գիտակցել, որ մենք գործ ունենք շատ լարված Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանն այսօր լուրջ պրոբլեմներ ունի աշխարհի հետ։ Այսօր նույնիսկ տնտեսական ոլորտում քայլ անելուց հետո պետք է հաշվարկենք ազդեցությունը մեր վրա, որովհետեւ լարված, նյարդային վիճակում գտնվող պետությունը ոչ ադեկվատ քայլերի է ընդունակ, իսկ այդ ոչ ադեկվատ քայլերից տուժելու են թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Հայաստանում գտնվող հայերը։ Հավատացեք, մենք այդ փորձին տիրապետում ենք, եւ չէի ցանկանա, որ մենք ընկնեինք ռոմանտիկ պահերի մեջ՝ վտանգելով մեր երկիրը։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է 293 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan