Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի...
Ամենաընթերցված լուրերը
ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ...
Հարցում

Արտաշատի քաղաքապետի թեկնածուն չի խանդում Արգամ Աբրահամյանին

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում, որպես հավանական թեկնածու, առայժմ շրջանառվում է մեկ անուն՝ Կարեն Բենիամինյան: Նա Արտաշատի ավագանու անդամ է եւ օրերս է վարչապետի կողմից նշանակվել քաղաքապետի պաշտոնակատար: Թե ինչու որոշվեց ընտրություններից մեկուկես ամիս առաջ փոխել քաղաքապետի պաշտոնակատարին՝ փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանին, մնում է ենթադրել: ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ ղեկավար, «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ Արտաշատի գազասպասարկման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության պետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաեւ ԱԺ ընտրություններում՝ ռեյտինգային ցուցակով, սակայն չնչին ձայներով չանցավ խորհրդարան: Բենիամինյանը, որ 2005-ից ավագանու անդամ է, թեեւ առայժմ պաշտոնապես չի առաջադրվել ՀՀԿ-ի կողմից, սակայն հենց նա է լինելու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն: Այս մասին հայտարարել է ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Երիտասարդ ՀՀԿ-ականի հայրը՝ Գագիկ Բենիամինյանը, ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահն է, իսկ Արտաշատում հայտնի Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, ում անունը շուրջ 4-5 ամիս շրջանառվում էր որպես Արտաշատի ապագա քաղաքապետի թեկնածու, Բենիամինյանի քավորն է: Գազի Հովոն տարիներ առաջ լուրջ գժտվել էր Աբրահամյանների հետ, սակայն հետագայում երբեմնի ախոյանները «բարիշել» են: Մի խոսքով, 33-ամյա Բենիամինյանը, ինչպես ասում են՝ կորած մարդ չէ, բնիկ արտաշատցի է, ավարտել է Ֆիզկուլտ- ինստիտուտը, նաեւ արդեն չգործող «Արտաշատ» ոչ պետական համալսարանը, ապրում է քաղաքի կենտրոնում՝ Մարքսի փողոցում, ունի շինարարական կազմակերպություն՝ «Դուստր Մարգարիտա», ամուսնացած է, երկու երեխաների հայր: 

- Շուրջ 12 տարի է՝ ավագանու անդամ եք, քաջատեղյակ եք Արտաշատի խնդիրներին: Քաղաքապետ ընտրվելու դեպքում ո՞ր հարցերն են լինելու հրատապ լուծում պահանջող հարցերի օրակարգում:

- Որ հաջողություն լինի, ամեն ինչ բարեհաջող անցնի, ընտրությունների լավ անցնելու դեպքում ես պատրաստ եմ ծառայել իմ քաղաքին, իմ արտաշատցիներին: Խնդիրները շատ են, անելիքները՝ շատ, հնարավորություններն էլ պետք է ուսումնասիրեմ, ինչ հնարավորություն ունենք, անելու ենք, որ մեր քաղաքը լինի ավելի մաքուր, ավելի բարեկարգ, գեղեցիկ, լուսավոր, ավելի կանաչապատ:

- Արտաշատը, մեղմ ասած, մաքուր չէ: Ծայրամասերում աղբի կուտակումներ կան, իսկ գլխավոր՝ Մարքսի փողոցը մաքուր ու բարեկարգ է: Դուք էլ Մարքսի փողոցում եք ապրում: Կողմնապահություն կա՞ քաղաքի մաքրության հարցում:

- Այո, աղբահանությունն առաջնահերթ խնդիր է, որը ես պիտի լուծեմ, պիտի հստակ դրվի մի ծրագիր, եւ դա իրագործենք: Ինձ համար չկա՝ Արտաշատի կենտրոն, ծայրամաս, Արտաշատը քաղաք է, որը գլոբալ խնդիր ունի, եւ բոլորն էլ պետք է լուծում ստանան:

- Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո շարունակում է բարեկարգել քաղաքը, ասֆալտապատել որոշ բակեր ու փողոցներ: Խանդով չե՞ք վերաբերվում, որ, չլինելով քաղաքապետ, շարունակում է իրեն քաղաքի տեր զգալ եւ անպայման ընդգծել, որ բարեկարգումն անում է իր սեփական միջոցներով:

- Ասեմ, որ ոչ մի խանդելու ինչ-որ առիթ չկա, ես, հակառակը՝ շատ ուրախ եմ, որ մեր պատգամավորն է, նաեւ ինքն է ընտրվել Արտաշատից պատգամավոր, ճիշտ չէ՞: Ինքն իր քաղաքի համար է անում, եթե ինքը ցանկություն ունի անելու, ողջունելի է:

- Իսկ նրա հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: Քաղաքապետ-ավագանու անդամ հարաբերություններ եք ունեցել ժամանակին:

- Մենք իր հետ շատ-շատ ջերմ, շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք միշտ էլ, խնդիր չունենք: Ինքը քաղաքապետ է եղել, ես էլ՝ ավագանու անդամ, նորմալ հարաբերություններ են եղել:

- Խոսակցություններ կային, որ Արգամ Աբրահամյանն ու նրա թիմն սպասում են, թե ՀՀԿ-ն ում է առաջադրելու, որ ըստ այդմ կողմնորոշվեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում: ՀՀԿ-ն Ձեզ կառաջադրի՞, եւ ո՞վ կլինի Ձեր մրցակիցն Աբրահամյանների թիմից:

- Ինձ թվում է՝ դա կուսակցությունից պետք է ճշտեք: Դեռ պաշտոնապես ոչինչ չկա հայտարարված: Կուսակցությունը, ինչպես հայտարարել է, հոկտեմբերի 1-ին կբարձրաձայնի, թե ովքեր են լինելու մեր թեկնածուները:

- Այն, որ Ձեր հայրը ՀՀԿ ՇԿ նախագահն է, կարո՞ղ է նպաստել, որ կուսակցությունը հենց Ձեզ առաջադրի:

- Դա շրջանային կառույցով չէ միայն քննարկվում, դա կուսակցության մարզային խորհրդով կամ կուսակցության խորհրդով է քննարկվում, ընդհանուր առմամբ՝ դա ոչ մի կապ չունի իմ հայրիկի՝ շրջանային կառույցի ղեկավար լինելու հետ:

- Իսկ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի՞ հետ, ով համարվում էր Աբրահամյանների թեկնածուն, ինչ հարաբերություններ ունեք:

- Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, թե Պողոսյան Գագիկի մասին ինչ խոսակցությունների մասին է խոսքը, բայց նրա հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ եմ:

- Հետաքրքիր է՝ եթե նա առաջադրվի որպես թեկնածու, ձեր միջեւ մրցակցությունը կո՞շտ կլինի:

- Եթե դա նրա որոշումն է, ես չգիտեմ՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ, կարող եք իրենից ճշտել: Եթե լինի էլ մրցակցություն, էսօր ազատ մրցակցություն է, ով ցանկություն հայտնի առաջադրվելու, պատրաստ եմ մրցակցելու: Կոշտ մրցակցություն, ինձ թվում է, որ չունենք:

- Դուք 1239 ձայն ստացաք ԱԺ վերջին ընտրություններում, մինչդեռ թիվ 5 ընտրատարածքում առաջադրված Ձեր մրցակիցները՝ Արգամ Աբրահամյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, մի քանի տասնյակ անգամ ավելի ձայն ստացան եւ անցան խորհրդարան: Քաղաքապետի ընտրություններում արտաշատցիների քանի՞ տոկոսը Ձեզ կվստահի:

- Մեր կուսակցությունը, ինչպես գիտեք, առաջադրել էր 12 թեկնածու: Մենք մրցակցություն չէինք տեսնում իրար մեջ, մենք ընդհանուր մի գաղափարի շուրջ էինք համախմբված, եւ ամեն մեկս իր հնարավորության չափով իր ձայներն ապահովեց կուսակցության համար: Դա ընդհանրապես կապ չունի քաղաքապետի ընտրությունների հետ: Քաղաքապետի ընտրություններում եթե կուսակցությունը որոշի առաջադրել ինձ, դուք ընտրություններից հետո կտեսնեք արդյունքները:

- Ես ակնարկում էի, որ եթե Դուք ընտրակաշառքով կամ զեղծարարությունների միջոցով չէ, որ ստացել եք Ձեր ձայները, այլ, այսպես ասած՝ հալալ քրտինքով, նույն ձեռագիրն եք ցույց տալու նաեւ քաղաքապետի ընտրություններում:

- Ես ո՛չ տեսել եմ, որ ինչ-որ մեկն ընտրակաշառք է տվել, ո՛չ էլ ես հնարավորություն ունեի ընտրակաշառք տալ: Ով ինձ ճանաչել է, հարգել է, ձայնը տվել է: Ես ծնվել-մեծացել եմ, ապրում եմ Արտաշատում: Էլի ապրելու եմ Արտաշատում, լինելու եմ իմ ժողովրդի կողքին: Լինեմ քաղաքապետ, թե չէ՝ ես իմ Արտաշատը շատ եմ սիրում եւ պատրաստ եմ ամեն ինչ իմ հնարավորությունների չափով անեմ իմ Արտաշատի համար:

- Դուք հիմա լավ պաշտոն եք զբաղեցնում, երկար ժամանակ է, որ գազի համակարգում եք, «սոլիդ» աշխատավարձ եք ստանում: Քաղաքապետի աշխատավարձը շատ ավելի համեստ է. նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի աշխատավարձը, օրինակ, 260 հազար դրամ էր: Արժե՞ թողնել բարձր վարձատրությամբ աշխատանքը եւ անցնել այլ աշխատանքի, որի պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, աշխատավարձը՝ քիչ:

- Հարցն աշխատավարձը չէ, այլ այն, թե ես ինչ կարող եմ անել մեր, իմ քաղաքի համար: Ես գնում եմ ծառայության, դա իմ ցանկությունն է, իմ սկզբունքն է՝ ծառայեմ իմ քաղաքին, իմ արտաշատցիներին: Ես պատրաստ եմ, շատ հստակ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն եմ կրելու, ես պատրաստ եմ այդ ամենը տանել առաջ:

- Իսկ ի՞նչ կմաղթեք նրանց, ովքեր սպասում են ընտրություններին եւ թեկնածուների առաջադրմանը:

- Արտաշատցիներին մաղթում եմ, որ լցվեն համբերությամբ եւ իրենց բարձր տրամադրությամբ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան այն մարդուն, ում վստահում են, ում ճանաչում են: Ես էլ, որպես թեկնածու, պատրաստ եմ ծառայել իմ արտաշատցիներին: Ու էն, որ ասում եմ՝ հուսախաբ չեմ անելու, ամեն ինչ անելու եմ, որ արտաշատցիներն ապրեն ավելի բարեկարգ, մաքուր քաղաքում:


Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Դիտվել է 769 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan