Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ...
Ամենաընթերցված լուրերը
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ... «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվ... «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի... «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Արմեն Ջիգարխանյանի կինը ազատվել է աշխատանքից ... Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ... 4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստ...
Հարցում

Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքարի, պարզապես պետք է կազմակերպել դա․ Արմեն Գրիգորյան

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Գրգորյանի հետ

- Պարոն Գրիգորյա՛ն, Ժիրայր Սեֆիլյանի կոչում նշված էր նաև Ձեր անունը, Դուք էլ անդարդառնալով դրան նշել էիք, որ կմասնակցեք ցանկացած ֆորմատի քննարկման: Քանի որ ցուցակում ընդկրգված մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնք՞ ինչ-որ շրջանում միմյանց դեմ են պայքարել կկարողանա՞ն նրանք համախմբվել ու օրակարգ ձևավորել։

- Կարծում եմ, որ Հայաստանը հիմա գտնվում է այնպիսի ճգնաժամային իրավիճակում, որ ցանկացած նմանատիպ ցուցակում մարդիկ են լինելու, ովքեր իրար հակադիր ճամբարներում են եղել, խնդիրներ են ունեցել, բայց, կարծում եմ, պետք է ոչ թե քննարկել, թե ով ինչ խնդիր ունի, այլ ինչ է պետք անել ու խնդրի լուծման շուրջ քննարկում ծավալել։

Գլխավորը ոչ թե պետք է լինի, թե մենք միմյանց հետ ինչ խնդիր ունենք, այլ Ժիրայր Սեֆիլյանի կոչի շուրջ համախմբվենք, այդ կոչի շուրջ միմյանց հետ աշխատենք։

- «Սասնա ծռերը» փորձեցին Սեֆիլյանին աջակցել՝ ընտրելով զինված ապստամբության ճանապարհը։ Որքանո՞վ էր դա արդարացված ու առհասարակ մեր երկրի ներսում զենքով հարց հնարավո՞ր է լուծել։

- Ասել, թե նրանց այդ արարքը հաջողվել է, թե չի հաջողվել մի փոքր երկակի ընկալում ունի։ Վերջերս էլ չինացիներից մեկն ասել էր, որ Ֆրանսիական հեղափոխությանը դեռ վաղ է գնահատական տալ։ Նույնը կարելի է և այս դեպքում ասել, որ դեռ վաղ է գնահատական տալը։ Ես կարծում եմ, որ այդ գործողություններն իրենց ազդեցությունն ունեցան, բայց թե ինչքանով կարող է այդ ազդեցությունը դրական փոփոխությունների հանգեցնել արդեն հասարակության խնդիրն է։

- Կարծիք հնչեց, որ 10 հազար դրամով իշխանությանը ձայն տված հասարակությունը պատրաստ չէ ընդվզման։ Համամի՞տ եք այս տեսակետին։

- Իրականում շատ է քննարկվում՝ այդ տասը հազար դրա՞մն է եղել իրական դեր խաղացողը, թե՞ այլ գործոններ։ Ես կարծում եմ, որ կարևոր դեր է այս ընտրություններին խաղացել ադմինիստրատիվ գործոնը։ Եթե թվերով նայենք երկու կուսակցություն է, որ իր ձայներն ավելացրել է 2012 թվականի համեմատ, դա ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն է։ Այս երկուսն էլ ունեն ադմինիստրատիվ ռեսուրս, որը բավականին մեծ դեր է խաղացել։

Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքարի, պարզապես պետք է կազմակերպել դա։ Եթե կազմակերպված աշխատանքներ լինեն, ժողովուրդը կընտրի պայքարի ուղին ու անգամ գումար վերցրած մարդիկ կարող են միանալ։

- Քանի որ իշխանության ձեռքին է դատական համակարգը, և ովքեր քիչ թե շատ վտանգ են սպառնում իրենց համար զբաղեցնում են քաղբանտարկյալի աթոռը, չկա՞ մտավախություն, որ նույնը կարող է սպառնալ նաև ձևավորվելիք թիմի անդամներին։

- Մեզ պես ավտորիտար երկրում, եթե այդպես մտածենք, պետք է գնալ տուն նստել ու ոչինչ չանել, որովհետև վտանգ կա, որ եթե դու ինչ-որ բան անես, կարող է տանիցդ «Իգլա» կամ տանկ գտնեն։ Նրանք, ովքեր պայքարում են գիտեն, որ ցանկացած պահի իշխանությունը կարող է տարատեսակ քայլերի դիմել, բայց դա ընտրություն է, կարող է լինել, կարող է և չլինել։

Կա նաև մեկ այլ տարբերակ՝ նստել տանը և հետևել, թե ինչպես է մեր հասարակությունը հայտնվում ավելի խորը ճգնաժամի մեջ։

Երկրում առկա խնդիրների մասին գրեթե բոլորը տեղյակ են, լուծման բազմաթիվ տարբերակներ կան մարդկանց ուղեղներում ու սեղանին: Ահագին թվթվ գաղափարներ էլ փորձարկվել են արդեն, սակայն կամ չեն աշխատել, կամ էլ հաջողություն չեն ունեցել: Հայաստանի զարգացման հարցի պատասխանը 700 մլն դոլարն է՝ մի տարվա կուտակած պետական պարտքի չափը:

Հարցի պատասխանը գտնելու համար պետք է նստել ու խոսել, հասկանալ, թե ինչ նոր լուծում կա, կամ էլ օգտագործված լուծումներից որոնք կարող են թարմացվել և օգտագործվել:

Հիշեցնենք, որ երեկ Ժիրայր Սեֆիլյանը բանտից հասարակական, քաղաքական գործիչներին ուղղված կոչ է հրապարակել՝ ստեղծել Ազգային դիմադրության ճակատ: «Ժամանակն է, որ բոլորդ դուրս գաք ձեր ոլորտներից, թողնեք ձեր առօրյա գործերը, ժամանակավորապես մի կողմ դնեք ձեր տարբերությունները, հրաժարվեք մենակ պայքարելու անարդյունավետ գայթակղությունից և համախմբվեք ու գործեք հանուն աղետը կանխելու և երկրին ու ժողովրդին նոր կյանքի լիցք ներարկելու։
Նպատակի իրագործման և դրա խնդիրների և դրանց լուծման ուղու ճիշտ որոշումը կարող է և պետք է դառնա գործի հաջողության հիմնական գրավականը։
Մեր երկիրը գաղութացված է, պետությունը դարձել է պետականությանը և ժողովրդի գոյությանը սպառնացող մեքենա, ուստի մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։
Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.

ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ «Սասնա ծռերի» և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,

բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,

գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը»,- գրված է Սեֆիլյանի կոչում։

Լիլիթ Շաբոյան

Դիտվել է 804 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan