Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ...
Ամենաընթերցված լուրերը
ԱՄՆ-ն հնարավոր է սանկցիաներ սահմանի ընդդեմ Մյ... Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ճակատագի... Սպանություն և ինքնասպանություն Գյումրու 102 ռ... Յոթ մարդ է զոհվել «Լան» թայֆունի հետեւանքով ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելո... Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովո... Ողբերգական վթար Մալայզիայում, կան զոհեր եւ վի... Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կ... Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստը «Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված)
Հարցում

Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, որը գտնվում է անազատության մեջ, դիմել է հասարակական եւ քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով վերջ տալ ինքնախաբերությանը եւ ընդդիմադիր դաշտում ձեւավորվող նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ։ Դիմումի հասցեատերն էլ 31 հոգի է, չնայած, ըստ Սեֆիլյանի՝ ցուցակը սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով։ Ներկայացված ցանկը ընդդիմադիր ֆեյսբուքցիները վերապահումով ընդունեցին, նրանք կապ չտեսան դիմումի հասցեատերեր Նիկոլ Փաշինյանի, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Վարդան Օսկանյանի միջեւ, էլ չենք ասում, որ ցուցակում նշված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի եւ կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հարաբերությունները սկսեցին լարվել։ Մարտիրոսյանը Հովհաննիսյանի հետ համագործակցելու պատկերացում չունի, քանի որ վերջինս «Գրիբոեդով ակումբ»-ի անդամ է, իսկ քաղաքագետն էլ կինոսցենարիստին առաջարկեց արդեն գոյություն չունեցող «Գրիբոեդով ակումբի» անդամներին «սիրահետելու» փոխարեն Բոյարսկու գլխարկը դնի գլխին և գնա, տապալի ու փշրի Գրիբոեդովի արձանը Երևանում:

Սեֆիլյանի կոչին դրական արձագանքեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։ «Սեֆիլյանի առաջարկը տեղին է եւ ամեն ինչ պետք է արվի հայրենիքի փրկության համար։ Իսկ մնացածը՝ տեսնենք ոնց կստացվի, ոնց կհամախմբվեն։ Ուրիշ ելք չունենք, ուրիշ հարցեր կան, թե ովքեր կան ընդգրկված այդ խմբի մեջ, դա ժամանակի խնդիր է։ Ես իր առաջարկի հետ համաձայն եմ, ուղղորդենք այդ շարժումը, ես իմ կարծիքով, իմ ցանկությունով, մնացածի տեղը չեմ կարող պատասխանել։ Հայտարարությունն արել ա, արձագանքները կերեւան այս երկու օրը, թե ով կմիանա շարժմանը»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ Սեֆիլյանը նշել է այն մարդկանց անունները, որոնք ակտիվ են եւ որոնց հետ կարելի է հույսեր կապել․ «Եթե Դուք գիտեք այլ ակտիվ մարդկանց, որոնք սրտացավ են եւ ինչ-որ բան են ուզում անել, կարող եք առաջարկել։ Ես կարծում եմ, որ ինքը նորմալ բան է առաջարկել։ Վիճակն այսօր շատ ավելի լուրջ է, քան այս կամ այն մարդու անձնական կարծիքը։ Մենք պետք է հասկանանք, որ միավորվելն անհրաժեշտություն է։ Եթե այդ երեսուն հոգու մեջ գտնվեն տասնհինգ հոգի, որոնք իրենց ամբիցիաներից վեր կդասեն իրավիճակի մտահոգությունը, ապա ողջունելի է։ Ես ցուցակում նշված անձանցից ոմանց հետ շփվել եմ եւ համոզվել, որ նրանք իրենց անձնական ամբիցիաներն ավելի վեր են դասում, քան գաղափարը։ Ես Հայաստանում տեսնում եմ ինձ ցանկացած մեկի կողքին, նույնիսկ Աշոտ Մանուչարյանի կողքին եմ ինձ տեսնում։ Հիմա իրավիճակը շատ ծանր է, այդ մարդկանց հետ հույսեր են կապում»։

Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկեր, իր վկայությամբ` հենց Ժիրայր Սեֆիլյանի տեսակից Վահան Բադասյանը համաձայնություն է տվել միայն բարոյապես աջակցել Սեֆիլյանի կոչին, սակայն իրականանալի չի համարում այն. «Բարոյապես իմ մարտական ընկերոջ կողքին եմ, բայց, ցավոք սրտի, իմ մարտական ընկերը թեեւ ամեն ինչով ճիշտ է, բայց անհնարին է, որովհետեւ այսօր հասարակությունը զրկված է իր իրավունքներից, որ ներգործության ունենա անարդարդության վրա»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համաձայն է Ժիրայր Սեֆիլյանի հետ, ինչի մասին ինքը բազմից արտահայտվել է, կարծումէ, որ համախմբված պայքարի համար անհրաժեշտ է արտաքին ու ներքին քաղաքականությունների հստակ և այլընտրանքային օրակարգ, քաղաքական այդ թիրախները կիսող ու դրանց հավատացող առաջնորդության թիմ եւ այն հանրության լայն զանգվածների սեփականություն դարձնելուն ուղղված էֆեկտիվ ռազմավարություն, գործիքակազմ ու այդ ուղղությամբ լուրջ, հետևողական նախապատրատական աշխատանք՝ կազմակերպական ցանցեր ստեղծելով հանդերձ: «1998-ից ցայսօր ընդդիմադիր բոլոր պայքարները, որոնց փոքրիկ մասնիկներից մեկն եմ եղել նաև ինքս, լավագույնը ապացուցելու եկան, որ շարժման ղեկավարության կողմից թվարկվածներից որևէ մեկի անտեսումը տապալման է դատապարտում ողջ շարժումը՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: Իմ համեստ մասնակցությունը որևէ նման պայքարի կարող եմ դիտարկել այնքանով, որքանով այն լուծումներ կտա թե իմ և շատերիս քաղած դասերին, ու նաև՝ որքանով վստահություն կներշնչի հենց ինձ»,- ավելացրել է Սաֆարյանը։

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի կոչին ցուցակում առկա քաղաքական դեմքերից արձագանքել է միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ  ինքը մերժում է Ժիրայր Սեֆիլյանի համախմբման առաջարկությունը՝ անվանական այն ցանկով, որը կցել է Սեֆիլյանը:«Ես այդ անձանց պարզապես չեմ վստահում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում գործընթաց սկսել այն անունների տերերի հետ, որոնց առաջարկել է Ժիրայր Սեֆիլյանը: Դիմումի հասցեատերեր Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, Վարդան Օսկանյանը դեռ չեն արձագանքել Սեֆիլյանին։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

 

Դիտվել է 868 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan