Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ...
Ամենաընթերցված լուրերը
«Ժամանակ». Կարտոֆիլի գինը կարող է հասնել մինչ... «Ժողովուրդ»․ Ադրբեջանը վարակիչ հիվանդությո՞ւն... «Ժամանակ». «Կրեածիվ» նախարարի «նոր զոհերը» չե... «ՀԺ». Որակը կասկածելի է. նախարարը պահանջել է ... «Հրապարակ». Դատավորներին պատժելու են իրավաբան... «Հրապարակ». Լեւոն Հայրապետյանի թաղման արարողո... «ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբե... Հին ու նոր սերունդ «Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ «Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․...
Հարցում

Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթարի պես կպել է». Հայրիկյան-Անդրեասյան հաշտությունը չկայացավ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի, շարունակվեց «Հայրիկյանն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և «Հրապարակ» օրաթերթի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը քննեց հաշտության կայացման տեքստի հետ կապված` կողմերի դիրքորոշումը: Նիստին մասնակցում էին հայցվոր կողմի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը, պատասխանողի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը և պատասխանող Էդիկ Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը օրաթերթին և լրագրող Էդիկ Անդրեասյանին դատի էր տվել 2015թ. դեկտեմբերի 4-ին հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածի համար` գտնելով, որ լրագրողի առանձին արտահայտություններ վիրավորանք ու զրպարտություններ են պարունակում իր հասցեին, ինչպես նաև արատավորում իր գործարար համբավը: Նախընթաց դատական փուլերում կողմերը պատրաստակամություն էին հայտնել հաշտության գալու և դատարանից ժամանակ էին խնդրել հաշտության տեքստը միմյանց հետ համաձայնեցնելու համար:

Պատասխանող կողմը ներկայացրել էր հաշտության տեքստի իր տարբերակը, ուր մասնավորապես ասվում էր. «Ես` Էդիկ Անդրեասյանս անկեղծորեն վատ եմ զգում, որ 04.12.2015 թվականին «Հրապարակՙ օրաթերթում և www.hraparak.am կայքում հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածում իմ կողմից Պարույր Հայրիկյանի հասցեին արված արտահայտությունները ընկալվել են որպես վիրավորանք և զրպարտություն»: Այսօր, սակայն, դատարանում ներկայացվեց հայցվորի տեքստը, որտեղ ուղղակի պնդում կար առ այն, որ լրագրող Էդիկ Անդրեասյանը ընդունում է, որ վիրավորել է Հայրիկյանին և հայցում է նրա ներողամտությունը. «Ես` Էդիկ Անդրեասյանս, հայցում եմ Պարույր Արշավիրի Հայրիկյանի ներողամտությունը 04.12.2015 թվականին «Հրապարակ» օրաթերթում և www.hraparak.am կայքում հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածում իմ կողմից Պարույր Հայրիկյանի հասցեին արված արտահայտությունների համար»:

Պատասխանող կողմը ևս մեկ անգամ նշեց, որ որևէ մտադրություն Հայրիկյանին վիրավորելու չի ունեցել և անձնական որևէ վիրավորանք չի հասցրել քաղաքական գործչին: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն էլ հիշեցրեց, որ հանրության հետաքրքրության կենտրոնում գտնվող քաղաքական գործիչների պարագայում պետք է հաշվի առնել, որ վիրավորանքի ու զրպարտանքի շեմը զգալիորեն բարձր է քան սովորական քաղաքացիների պարագայում, ինչը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանով և ՀՀ քաղաքացիական իրավունքի համապատասխան դրույթներով:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը, մի քանի արտահայտություններ մեջբերելով, փորձում էր ապացուցել, որ դրանք վիրավորանքներ են, ինչին ի պատասխան` Էդիկ Անդրեասյանը դատարանից խնդրեց, որ այդ, այսպես կոչված, վիրավորական արտահայտությունները հնչեն ամբողջական նախադասությունների մեջ` առանց կոնտեքստից կտրելու: Հայցվոր կողմի պնդմանը, թե լրագրողը Հայրիկյանին ասել է «աթար», Էդիկ Անդրեասյանը հակադարձեց` «Աթար չեմ ասել, ասել եմ «աթարի պես կպել է», ինչը բոլորովին այլ բան է»: Լրագրող Էդիկ Անդրեասյանը մատնացույց արեց նաև 2016թ. փետրվարի 16-ին Hraparak.am կայքում հրապարակված «Հե՞շտ է, արդյոք, լինել Հայրիկյան»  հոդվածը, որտեղ ինքը մանրամասն անդրադարձել է հայցվոր կողմի ներկայացրած «վիրավորական» արտահայտություններին:

Հենց դատարանի դահլիճում հաշտության տեքստի վերախմբագրման ջանքերը արդյունք չտվեցին: Իր պաշտպանի միջոցով հեռախոսի մյուս ծայրում հայտնված Հայրիկյանը ոչ մի կերպ չհամաձայնեց պատասխանող կողմի ձևակերպումներին, և հաշտությունն այդպես էլ չկայացավ:

Նախագահող դատավորը նիստը հայտարարեց փակված և կողմերին դատարան հրավիրեց հոկտեմբերի 7-ին` ստանալու դատարանի վճիռը:

Մեզ հետ զրույցում Էդիկ Անդրեասյանը նշեց, որ միշտ էլ հարգանքով է վերաբերվել Հայրիկյանի անցած ուղուն և նրան այսօր էլ համարում է մեզանում հազվագյուտ երևույթ` մինչև ուղնուծուծը քաղաքական գործիչ:

«Նա քաղաքականության մեջ է արդեն 50 տարի: Դա մի ամբողջ կյանք է: Մենք, ճիշտ է, անձամբ չենք ճանաչում միմյանց, բայց դա պատճառ չէ, որ չկարողանաս գնահատել այդ գործչի դերակատարությունը` լավ թե վատ, էական չէ: Իմ հոդվածը ընդամենը իրավիճակի վերլուծություն է: Ցավում եմ, այո, որ նրա մակարդակի գործիչն իմ օգտագործած արտահայտությունների մեջ «անձնական» վիրավորանք ու զրպարտություն է տեսնում»,- նշեց Անդրեասյանը: 

Դիտվել է 1100 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan