Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 24.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ...
Ամենաընթերցված լուրերը
«Հրապարակ». Մեկ օր շուտ է եկել՝ ստուգելու պատ... «ժողովուրդ». Պարտքեր կուտակելուց հետո տնօրենն... «Հրապարակ». Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը կարծե... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Ժողովուրդ». Ոչինչ չի արվել ռուսական համարանի... «Հրապարակ». «Փարավոնում» է եղել եղել ողջ էլիտ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ` հոկտեմբերի 24-ի համար Ուկրաինայի ԱԾ-ն մանրամասներ է հաղորդել Դոնբաս... Ինչ որ մեկը կապը կտրել է. Գորբաչովը «Էխո Մոսկ... Անկարայի քաղաքապետը Էրդողանի հետ հանդիպումից ... Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ե... Կրասնոյարսկի երկրամասում շրջխորհրդի պատգամավո... Հեմիլթոնը նվաճեց ԱՄՆ «Գրան պրին» Գեներալը՝ բանակում երեք տարի ծառայելու մասին ... Պայքար մարտնչող ահաբեկչության դեմ. Վաշինգտոնո... Brexit-ի հարցով բանակցություններում նկատելի ա... Իրաքի արտգործնախարարը Պուտինին և Լավրովին հրա... Ռեքս Թիլլերսոնն այս անգամ անակնկալ այցելել է ... 32 մեդալ, որոնցից 18-ը՝ ոսկե, գումարած՝ 1 ռեկ... Պորոշենկոյի դեմ մահափորձ է կանխվել. Ուկրաինայ... Ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. վարորդ... Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է Շվեյցարիայում կացնով զինված դեռահասը հարձակվե... 2018 թվականին Իրաքում տեղի կունենան պառլամենտ... Ուսուցողական պարտություն Չինաստանը 30 տարուց կդառնա աշխարհի գերհզոր տե... Մադրիդը մտադիր է իր ժամանակավոր ներկայացուցչի... Փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Մորը կասկածում են գումարի դիմաց նորածին երեխա... Հրդեհ Նորապատ գյուղում (թարմացված) Չեխիան ընտրեց իր Թրամփին Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք... Սլովենիայում նախագահական ընտրությունների երկր... «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրա... Ռադիոհաղորդավարուհու առողջական վիճակը գնահատվ... Իսկ դու որտե՞ղ ես Նախարարը պահանջել է առանձնահատուկ ուշադրությո... Վալերի Միրզոյանը անհարգալից վերաբերմունք է դր... Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում... Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․... Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քա... Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր. պա... ԱՄՆ-ն ռմբակոծել է Ռաքան, ինչպես ժամանակին Դրե... Հայաստանում կա ազատագրման և ազգային պետությու... Արմավիրցիները քարերով փակել են ճանապարհը, փոխ... Հոգևոր Հայաստանի հայտարարություն-կոչը Դոնալդ Թրամփը թույլ չի տվել Ջիմմի Քարտերին խո... Civil Voice ՀԿ-ն դիմում է Կառավարությանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողի վրա հարձակո...
Հարցում

Ինձ համար մեր աղջիկը շատ էլ լավն է (լուսանկարներ)

Ավարտվեց, այո, «Միսս Արմենիա-2017» իգական չարչարանաց գողգոթան: Հայտնի են հաղթողներն ու սփոփիչ մրցանակների տերերը: Արդյունքում ունենք այն ինչ ունենք` մեկ գեղեցկուհի, զայրացած հասարակություն, նախանձ աղջիկների բանակ, տարբեր ճաշակի տեր տղաների թունդ բանավեճ: Բնական է նաև, որ քիչ չեն ժյուրիի անդամներին տեսողական խնդիրներ վերագրողները:

Նման դեպքերում ես փորձում եմ կողմնակալ չլինել: Այսինքն, ինչպե՞ս կողմնակալ չլինել, կհարցնի ընթերցողը` կամ պիտի ասես սիրուն ա, կամ` սիրուն չի մեր գեղեցկուհին: Չէ, ես հարցին այդպես չեմ մոտենում: Ինձ համար բոլոր հայ աղջիկներն էլ սիրուն են: Դա է պատճառը, որ ես երբեք ժյուրիի անդամ չեմ դառնում: Եվ, առհասարակ, կարծում եմ, կարելի է գեղեցկության միջազգային մրցույթի տանել յուրաքանչյուր հայուհու, թեկուզ վիճակահանության սկզբունքով:

Հիմա էլ չեմ փորձի մեր գեղեցկուհու` Լիլի Սարգսյանի շուրջ աղմուկ բարձրացրած կողմերից որևէ մեկին սատարել: Սա այն դեպքն է, որ ում էլ տային մրցանակը, ինձ համար ընդունելի էր լինելու: Համակերպվո՞ղ եմ: Ոչինչ, աղջկա գեղեցկության հարցում կարելի է, և դրանից աշխարհը փուլ չի գա:

Եկեք ձեզ ավելի հետաքրքիր բան պատմեմ: «Միսս Հայաստան-2017»-ի ազգանունը Սարգսյան է, չէ՞: Իսկ հիմա գուշակեք, թե ինչ ազգանուն ունի «Միսս Ադրբեջան 2017»-ը... Ռազիյաթ Ալիևա... Ադրբեջանում համապատասխան մրցույթը տեղի է ունեցել հունիսի 19-ին, մեզնից շուտ, նրանք միանգամից «Միսս» և «Միսթեր» են ընտրել: Եվ հետաքրքիր բան է ստացվում: Մերոնք, պատահաբար, չե՞ն փորձել հետ չմնալ Ադրբեջանից և գեղեցկության միջազգային մրցումներին ներկայանալ լսողին շատ բան ասող ազգանունով: Դե չէ, պատահականություն է, նրանց մոտ Ալիև ազգանունն է շատ, մեզ մոտ` Սարգսյանը, դա չէ հարցը: Հարցն այն է, որ մի բան որոշելիս պետք է առաջնորդվել որևէ սկզբունքով: Ո՞րն է եղել մեր սկզբունքը: Ոչ ոք չգիտի:

Ռուսներն օրինակ, գեղեցկուհուն որոշելիս շատ ուշադիր են, որ նա լինի շիկահեր և հնարավորինս «հիմար»-իկ, ուկրաինացիները նախապատվություն են տալիս գեղեցկուհու սեքսուալությանը, թուրքերը` քաղաքական հայացքներին, ամերիկացիները` թե գեղեցկուհին տվյալ պահին պետության համար կարևոր որ ոլորտում է մասնագիտացված: Հետարքիր մոտեցում ունեն գերմանացիները` նրանք առաջնորդվում են աշխարհաքաղաքական ինչ-ինչ նկատառումներով:

Թուրքիայում մի քանի ժամ առաջ գեղեցկուհի ճանաչված Իթիր Էսենին թագազրկել են` սոցցանցում իր մի գրառման համար: Աղջիկը որոշել էր հուլիսյան հեղաշրջման փորձի մեկ տարին շատ կրեատիվ նշանավորել` գրելով. «Ինձ մոտ դաշտան սկսվեց, և իմ արյունը խառնվեց զոհված քաջերի արյանը»: Երբ թուրք հասարակության «նախանձ» մասը այս գրառումն սկսեց շրջանառել սոցցանցերում և մամուլում, Էսենին զրկեցին թագից ու թագադրեցին երկրորդ տեղը նվաճած Ասլի Սյումենին:

ԱՄՆ գեղեցկուհին, ինչպես հպարտությամբ են նշում այնտեղ, միջուկային ֆիզիկայի ոլորտի լուրջ մասնագետ է, նաև` քիմիկոս: Մտածում ես` ուրիշ էլ ի՞նչ է պետք Հյուսիսային Կորեայի միապետ Կիմ Չեն Ընի վրա ազդելու համար:

Դե իսկ Գերմանիայում այնպես են արել, որ իրենց գեղեցկուհու անվան մեջ մահմեդականություն երևա` Սոլայա Հոհլման:

Մեծ Բրիտանիայում տարվա գեղեցկուհի է ճանաչվել Շառլոտա Հոլմսը` տիպիկ բրիտանուհի իր ազգանունով, որ հանկարծ «Brexit»-ի հարցով կասկած չմնա որևէ մեկի մոտ:

Ի մի բերելով ասվածը և հաշվի առնելով այն «հսկայական» ազդեցությունը, որ հետագայում «Միսս աշխարհ» կամ «Միսս տիեզերք» մրցույթներն են ունենում պետությունների ու ազգերի առաջընթացի վրա, կարելի է վստահ ասել, որ հիմա, երբ մենք այսպես սրտառուչ, համարյա կրակի մեջ նետվելու պատրաստակամությամբ քննարկում ենք մրցույթի արդյունքները, պարզապես անիմաստ գործով ենք զբաղված:

Հ.Գ. Սա էլ հիշեք` ֆիզիկական թերություններից զերծ կենդանի գոյություն չունի:

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է 1253 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan