Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 20.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ...
Ամենաընթերցված լուրերը
Աֆղանստանում հարձակում է տեղի ունեցել ռազմակա... Խցում անձը հայհոյել եւ սպառնացել է Ներսես Պող... Սյունիքում ՀՀԿ-ական թեկնածուները մտադիր են «հ... Նոր Զելանդիայում «իշխանափոխություն» է տեղի ու... Դա մինչեւ անգամ յոլա գնալու բյուջե էլ չէ Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Աջափնյա... Հարուցվել է քրգործ՝ ապօրինի ծառահատումների և ... Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապար... «ՀԺ». Կարեն Կարապետյանը սկզբում սպառնացել է հ... Լևոնն Աշտարակի ձորում ինչ ասաց Ժիրինովսկուն ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված «ՉԻ». Նոր աղմկահարույց բացահայտում. Վահան Մար... «Հրապարակ». Հանդիպում՝ հատուկ «Ելքի» համար «Հրապարակ». Եկեղեցուն նվիրված 11 թեզիս՝ Հրանտ... «Ժողովուրդ». Ձևական իրավունք Կասկածելի պրոցեսներ «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին խաբել են «Հրապարակ». Կառլոս Պետրոսյանը վերջին շրջանում... «Ժողովուրդ». Գյուղացիները տարեցտարի ավելի քիչ... «Հրապարակ». Կորեացի բժիշկները գեներալին Մոսկվ... «Ժողովուրդ». Սոցապում կոռուպցիան աներևակայելի... «Հրապարակ». Արտահերթ ընտրություններ Ջերմուկո՞... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 20-ի համար Արմեն Ջիգարխանյանի կինը ազատվել է աշխատանքից ... Դոնալդ Թրամփը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ կհան... Ես երբեք չեմ մոռանա Բիլ Քլինթոնի աջակցություն... Բնակիչներին հայտնաբերել են մահացած Կողոպտել են Վլադիմիր Էտուշին ԱՄՆ հետախուզությունը հյուսիսկորեական 2-րդ սու... Իրաքյան Քրդստանը ողջունել է Բաղդադի հետ երկխո... Թիլլերսոնը կայցելի Պակիստան և Հնդկաստան Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի ... Բեռլուսկոնին Իտալիայի բոլոր մարզերին կոչ է ար... ԱՄՆ-ն Պաղեստինին հորդորել է ճանաչել Իսրայել պ... Ալիեւին կանչել են «ատյա՞ն» Բրազիլիայում չեն ցանկանում մեղադրանք առաջադրե... Վաղը Երևանում կբացվի քիմիաթերապիայի ֆրանսիակա... Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայու... Կատալոնիան կզրկվի ինքնավարությունից Եվրոպայի հայկական չորրորդ համագումարին Էդվարդ... Ի՞նչ է սպասվում ավագանու հաջորդ նիստին Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությա... 2017թ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել... Կարող ենք նաեւ սառեցնել բանկային հաշիվները, չ... Ո՞ր բժշկական կենտրոնին են վստահում հայ հայտնի... Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհ... Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառ... 4 ամիս, 30-ից ավելի թեմաներ․ «Լուսավոր Հայաստ...
Հարցում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորին սպանելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. Հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձը եղել է պատվիրված. հարուցվել է նոր քրեական գործ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մ.Հարությունյանի նկատմամբ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների կողմից իրականացված սպանության փորձի մասին ահազանգն ստացվել էր 2017թ. մարտի 25-ին։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները, պարզվել շարժառիթը և որ սպանության մեջ մեղադրվող Մ.Հարությունյանի նկատմամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված սպանության փորձը եղել է պատվիրված։

Այսպես՝ Դեպքի օրը «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակից ավագ սերժանտը նույն հիմնարկի 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների և կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս՝ դատապարտյալներից մեկը՝ 36-ամյա տղամարդը, ում պատվիրված է եղել կալանավորի սպանությունը, մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալին ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պարանոցի և դեմքի շրջանում կտրված վերքերի ձևով պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև նույն քրեակատարողական հիմնարկի երկու այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից և շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի. նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Միաժամանակ, քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ կալանավորի նկատմամբ սպանության փորձը պատվիրելու դեպքի առթիվ, և ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Բացի այդ, քննիչը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, կյանքը վտանգելով կալանավորի նկատմամբ սպանության փորձը կանխելու և խափանելու, հանցագործության բացահայտմանն օժանդակելու համար խրախուսելու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է 100 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan