Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ...
Ամենաընթերցված լուրերը
Էլեկտրական հեծանիվների կայանի եւ արտաքին LED ... Անտունները գիշերն անցկացրել են բանկում․ Լուսա... Բացահայտվել է բնակարանային գողությունը Նա նույնասեռական է եւ ապրում է ծեր կնոջ հետ․Ա... Ուրուգվայում թույլատրվել է մարիխուանայի վաճառ... Զինվորականներ են վթարի ենթարկվել Ինչո՞ւ պիտի մոմն ազատված լինի ԱԱՀ-ից, գիրքը՝ ... Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ին... ԵՄ-ն վերահաստատել է իր ստանձնած պարտականությո... Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակ... Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն ավարտել են հռչակ... Կեսօրվա դրությամբ Վրաստանում ՏԻՄ ընտրությունն... Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 20... Քաբուլը ենթարկվել է հրթիռակոծման Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ու... Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թ... Ռուսաստանում հայերի են սպանել (տեսանյութ) Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսների ... Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն Մադուրոն ընդդիմադիր նահանգապետերին սպառնացել ... Արցախում երկու զինվոր է մահացել ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա...
Հարցում

Ես նախանձ մարդ չեմ, բայց…

Պաշտոնավարման շրջանն ամբողջացնող Սերժ Սարգսյանը, ինչպես և իր նախորդները, այդպես էլ չհաղթահարեց կոչումներ, մեդալներ տալու, ընդունելություններ կազմակերպելու հարցերում թափանցիկություն ապահովելու «դժարությունը»: Ամեն անգամ, տարբեր առիթներով, հասարակությունը հանկարծ իմանում է, որ այսինչը դարձել է վաստակավոր, այնինչին մեդալ են տվել, երրորդին մրցանակ և այլն: Այդ հանկարծակիությունն էլ (ոչ թափանցիկությունը) պատճառ է դառնում, որ ամեն անգամ հասարակությունը փոթորկվի, աղմուկ-աղաղակ բարձրանա պարգևատրվածների շուրջ, վեր հանվեն նրանց գործած ու չգործած բոլոր «մեղքերը», ընդհուպ բազմաթիվ ընտանիքներում խախտվի ընտանեկան անդորրը:

Մեր պատկից հարևան Շմավոնի կինը` Ռոզչկան, ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի օրը ձայնն այնպես էր գլուխը գցել, որ ես չգիտեի իմ բնակարանի որ անկյունում հանգրվանեմ, նրանց տանը խաղարկվող տրագիկոմեդիան չունկնդրելու համար:

-Արի, արի էդ քոռ աչքովդ տես, թե ովքեր են մեդալ ու կոչում ստանում, իսկ դու մնացիր էլի նույն…

Ռոզչկայի օգտագործած վերջին բառը, կներեք, չեմ կարող գրել: Մեր կին ընթերցողները թող իրենք ընտրեն, թե ինչ որակում կտային առավոտից գիշեր չարչարվող իրենց կողակցին, որ համատեղ կյանքի երկար ու ձիգ տարիներին այդպես էլ ոչնչի չի հասել, ոչ մի ուշադրության չի արժանացել, բացի, թերևս, իր սիրելի կնոջ գուրգուրանքից:

Բացառապես գեղեցիկ առիթներով պայմանավորված պարգևատրումների հանկարծակիությունը շատ նման է արագաչափից առաջ արագաչափի նշանի բացակայությանը: Վարորդներն ինձ կհասկանան` քեզ համար, «սպիտակցի Հայկո լսելով, խրած էթում ես» ու մեկ էլ` շըրըխկ, նկարվեցիր: Արագաչափի լուսարձակումը ուշքի է բերում քեզ, ակամա արգելակում ես, բայց արդեն ուշ է: Մշակույթի և արվեստի շատ գործիչներ, երգիչ-երգչուհիներ, դերասաններ, նույնիսկ մի գրող, հայտարարել են, որ վերջին պահին են իմացել կոչման կամ պարգևի ներկայացվելու մասին: Չգիտեմ, սա արդարանալո՞ւ թե հասարակությունից ինքնապաշտպանվելու համար են անում, բայց այս հայտարարություններն էլ վկայում են, որ ՀՀ առանձին քաղաքացիների մեծարման բուն գործընթացում իրոք թափանցիկություն չկա:

Նախագահի համապատասխան հրամանագրերում անպակաս են «մատուցած ծառայությունների համար», «ունեցած ծառայությունների համար», «ներդրած ավանդի համար» ձևակերպումները: Նկատենք, որ այդ ձևակերպումները ծառայությունների և ներդրումների որոշակի չափանիշ են ենթադրում, որն այսօր հայտնի չէ ոչ մեկին: Վստահ եմ, որ մեր հարևան Շմավոնը, եթե իմանար` ինչ պետք է անել նախագահի ձեռքից մեդալ ստանալու համար, կաներ, ու ամեն անգամ Ռոզչկան լեզուն չէր երկարացնի` արի, արի էդ քոռ աչքովդ տես…

Նախագահ Սարգսյանը բոլոր պարգևատրվածներին ճանչո՞ւմ էր, արդյոք, անձամբ: Հազիվ թե: Առավել անհավանական է, թե նախագահը անգիր գիտեր նրանց մատուցած ծառայությունների կամ ներդրումների չափը: Հետևաբար, կա մի կառույց կամ մարդկանց խումբ, որ զբաղվում է այս խնդրով և գեղեցիկ առիթների դեպքում նախագահին ներկայացնում համապատասխան մարդկանց անունները, որոնց պետք է մեդալախեղդ անել: Առաջին հայացքից հաճելի թվացող գործով զբաղված այդ կառույցը կամ մասնագետների խումբն անգամ, չի կարող անսխալ որոշել` ում տալ մեդալ և ում չտալ, ով է արժանի կոչման և ով` ոչ: Այդտեղից էլ գալիս է մեր հասարակության այս տարօրինակ արձագանքը: Փոխանակ ուրախանալու իրենց պարգևատրված հայրենակիցների հաջողություններով, նախանձում են, փնովում, ընտանեկան տեսարաններ սարքում: Թափանցիկություն և դարձյալ թափանցիկություն է պետք: Պարգևատրումից առաջ պետք է նախազգուշացնող նշան տեղադրել, մի փոքրիկ գրքույկ հրատարակել, որտեղ պարզ գրված կլինի, թե որ դեպքում կարող ես հույս ունենալ այս կամ այն մեդալն ստանալու կամ վաստակավոր դառնալու:

Հարցի լուծման մի տարբերակ էլ կա: Առաջարկում եմ 2018-ի ապրիլ չհասած` նախագահի համապարփակ մի հրամանագրով անպարգև մնացած բոլոր հայաստանցիներին, անկախ տարիքից և սեռից, պարգևատրել Մովսես Խորենացի մեդալով` Հայաստանում ապրելու և մեր փոքրիկ ածուն աշխարհում ճանաչելի պահելու գործում ցուցաբերած անձնուրաց մաքառումի համար:

Այսուհանդերձ, սիրելի պարգևատրվածներ… Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր ելույթում հենց այդպես է դիմել նրանց` «սիրելի պարգևատրվածներ»` հասարակությանը բաժանելով երկու հավասար մասի` պարգևատրվածների և չպարգևատրվածների… Էն էի ասում` սիրելի պարգևատրվածներ, բոլոր չպարգևատրվածների անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում նորանոր հաջողություններ, բախտավոր լինեք, ով չի հասցրել ծերանալ, թող մի բարձի ծերանա ու մեկ էլ Աստված տա` մի օր գոնե դուք հասկանաք, թե ինչի համար եք պարգևատրվել…

Հ.Գ. Նախա՞նձ: Այդ ե՞ս եմ նախանձը: Չէ, հա… Մեկ անգամ եմ միայն նախանձել, այն էլ, երբ իմ նախկին գործընկերներից մեկը, որ այսօր խորհրդարանում ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր է աշխատում, արժանացավ Մովսես Խորենացու մեդալի: Հետո իմացա, որ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ որոշել էր պատմահոր մեդալով պարգևատրել նաև անբռնազբոսիկ քաղաքական դուդուկահարներին: «Փոստի համար», իհարկե: Իմացա, բայց արդեն ուշ էր, նախանձել պրծել էի:

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է 1067 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan